Վարդան Պետրոսյանն էլ է միանում
Ֆրանսիահայ սիրված դերասան Վարդան Պետրոսյանը հատուկ ժամանել է Երևան` մասնակցելու փետրվարի 28ին Ազատության հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքին: <Արդեն սկսել էի այս տարվա նոր ներկայացման նախապատրաստական աշխատանքները. միջազգային մեծ ներկայացում էի ծրագրավորել, ֆրանսիական և հայկական ուժերով, բայց հիմա դադարեցնում եմ գործի ընթացքն ու գալիս Երևան: Այս անգամ ներկայացմամբ չեմ գալիս. գալիս եմ մասնակցելու Ազատության հրապարակում` փետրվարի 28-ի հանրահավաքին: Երբեք ելույթ չեմ ունեցել Ազատության հրապարակում. ո՛չ հարթակից, ո՛չ էլ ներքևում: Չեմ թաքցնում` երբեմն ուզել եմ, երբ զգացմունքները խեղդել են, բայց ինձ զսպել եմ՝ հասկանալով գործի պատասխանատվությունը: Չեմ կարող ասել, թե ի՞նչքան եմ մնալու Հայաստանում: Չեմ գալիս ինչ որ ծրագիր իրականացնելու, գալիս եմ դժվար պահին մարդկանց կողքին կանգնելու...կմնամ ինչքան անհրաժեշտ կլինի>, - ասել է դերասանը:
