Եվրոպայի դեմոգրաֆիական դեմքը մտահոգիչ է
Ինչպես նշում է Ռուսիա թդեյը, թեև նկատվում է որոշակի տնտեսական աճ, սակայն եվրոպական ներդրողների և քաղաքական գործիչների կանխատեսումները բավականին անհանգստացնող են:
Ստեղծված դեմոգրաֆիկ ծանր վիճակի պատճառով Եվրոպայի ֆինանսական հեռանկարները մնում են ոչ այնքան բարենպաստ: 2060 թվականին Եվրոպայի բնակչության կեսից ավելին թոշակառու կլինի:
Այժմ արդեն 20-ից մինչև 64 տարեկան աշխատունակ բնակչության թիվը սկսում է կրճատվել:
Եթե 2010 թվականի տվյալներով պետության հոգածության ներքո գտնվող թոշակառուների թիվը կազմում էր 28%, ապա 2060 թվականին նրանց թիվը կարող է հասնել 58%-ի: Այս կանխատեսումների արդյունքում բարձրացվել է կենսաթոշակային տարիքը:
Չնայած նրան, որ ավելանում է զբաղվածության մակարդակը և բարձրանում է աշխատանքի արտադրողականությունը, Եվրոպայի ծերացումը կկանխի այս շրջանի տնտեսական զարգացումը: Հնարավոր է, որ գործազրկության դեմ պայքարի միջոցառումները 2020-ականներին կմեղմեն իրավիճակը, սակայն դրանից հետո աշխատունակ բնակչության մասնաբաժինը կսկսի կտրուկ իջնել:
