Աննա Հովհաննիսյան. Ծնելիության մակարդակը ոչ միշտ է պայմանավորված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացման ծրագրի համակարգող
Աննա Հովհաննիսյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Դեմոգրաֆիա. առկա իրավիճակ, զարգացման հեռանկարներ, լուծումներ» հադիպում-քննարկման ժամանակ
Ես մանագիտությամբ ժողովրդագիր եմ և թույլ տվեք անդրադառնալ ավելի խորքային ժողովրդագրական ցուցանիշներին: Նախ ուզում եմ ոչ այդքան վատատեսական ակնարկ կատարել, որովհետև ես տիրապետում եմ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ վիճակագրությանը, խոսքս պաշտոնական վիճակագրության մասին է, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հենվում է միայն պաշտոնական վիճակագրական կոմիտեի թողարկած տվյալների վրա, և ասեմ, որ ՀՀ –ի բնակչությունը 2018 թվ.-ի ընթացքում նվազել է 7600 մարդով: Ինչու՞ եմ ասում լավատեսական. նվազումը, այո, տեղի է ունեցել, սակայն ծնունդների թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է ընդամենը 1200-ով, մինչդեռ անցած տարիներին այդ թիվը բավականին բարձր է եղել: Դրա նախորդ տարվա ընթացքում 3200-ով է նվազել ծնունդների թիվը: Այս վերջին տարվա ընթացքում նվազել է նաև մահացության ցուցանիշը, պատճառները ուսումնասիրության կարիք ունեն, սակայն այդ թիվը նվազել է, և միգրացիայի բացասական սայդոն, որի մասին շատ ենք խոսում (դա մեկնողների և ժամանողների զուտ մաթեմատիկական տարբերությունն է), նախորդ տարվա -24 000 թվի դիմաց այս տարի կազմել է -18 000, այսինքն 6000 մարդով նվազել է: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև հոգեբանական ասպեկտին: Շատ կարևոր է այստեղ ամուսնությունների թվաքանակը, որը մշտապես ՀՀ-ում նվազում է, և ամուսնալուծությունների թիվը գնալով ավելանում է՝ ըստ պաշտոնական վիճակագրության: Բայց այս վերջին տարվա ընթացքում ամուսնալուծությունների թիվը փոքր-ինչ նվազել է: Ես այլևս չեմ ուզում անդրադառնալ բացասական միտումներին: Բոլորս էլ հասկանում ենք, որ ժողովրդագրական վիճակն այսօր բավականին խնդրահարույց է, պետք է լուծումներ տանք: Ես ընդամենը միջազգային հաջողված փորձերի մասին կարող եմ խոսել: Կան երկրներ, որտեղ աղքատություն ընդհանրապես չկա, գործազրկության մակարդակը զրո է, խոսքս եվրոպական զարգացած երկրների մասին է, ինչպիսիք են Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան և այլն, սակայն այնտեղ ծնելիության գործակիցը ՀՀ-ի ծնելիության գործակցից էլ ցածր է: Այսինքն՝ ոչ միշտ է ծնելիության մակարդակը պայմանավորված երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակով: Հայաստանում, այո, խնդիրը կապված է սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, բայց կան լավագույն փորձեր, որոնք պահանջում են դրամական խոշոր ներդրումներ, բայց նաև այնպիսի ներդրումներ, որոնք այնքան էլ կապ չունեն ֆինանսների հետ: Խոսքս ընտանիքակենտրոն քաղաքականությունների մասին է: Ինչ եմ ուզում դրանով ասել: Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի լավագույն փորձի, ապացուցահեն պրակտիկայի՝ պետք է որոշ չափով բարձրացվի կնոջ դերը: Կնոջ դեր ասելով նկատի ունեմ այն, որ կինը պետք է կարողանա համատեղել ընտանիք ունենալը և աշխատանքը: Այսինքն՝ նա պետք է վստահ լինի, որ հաջորդ երեխա ունենալու հանգամանքը իրեն դուրս չի թողնի աշխատաշուկայից և նորից ընդգրկվելու հնարավորությունից: Ցանկացած մարդ ինքն է որոշում՝ քանի երեխա ունենա, երբ ունենա: Ուղղակի պետության դերը կայանում է նրանում, որ ստեղծեն այնպիսի պայմաններ, այնպիսի սոցիալ-տնտեսական իրավիճակ, զբաղվածության այնպիսի մակարդակ և բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ, զույգերը կարողանանա ազատ լինել կազմել ընտանիք այն ժամանակ, երբ որ ուզում են, ունենալ այնքան երեխա, ինչքան ուզում են: Իսկ ՀՀ-ում, փառք Աստծո, ցանկանում են ունենալ 2-ից ավել երեխաներ, սակայն ունենում են մեկ կամ երկու երեխա: Երբ որ մենք իրականացրել ենք հարցումներ՝ քանի՞ երեխա կուզենայիք ունենալ (կա ժողովրդագորթյան մեջ նման հասկացություն, երեխաների իդեալական թիվ, այսինքն ինչքան եք ուզում ունենալ, ցանկալի թիվը և իրական թիվը), նրանք շեշտում են, որ ուզում են ունենալ երկու, երեք, նույնիսկ չորս, սակայն երբ հարցնում ենք՝ քանի՞ երեխա ունեք, տատանվում է մեկի և երկուսի միջև: Ծնելիության գործակիցը 1.6 է, այսինքն 10 կին ունենում է 16 երեխա այսօր: Երբ հարցնում ենք, թե որ պարագայում այնպես կլիներ, որ դուք ունենայիք երկուսից ավելի երեխաներ, պատասխանները բազմազան էին, ուղղակի մենք խմբավորել ենք: Հիմնականում աշխատատեղերի բացակայությունն էր, բնակարանային պայմաններն են 2-րդ տեղում, որ երիտասարդ զույգերը ցանկանում էին ավելի լավ բնակարանային պայմաններ ունենալ հերթական երեխայի հետ կապված, և բարոյահոգեբանական մթնոլորտը, որը որ հատկապես շատ ավելի վատ վիճակում է Հայաստանի Հանրապետության մարզերում և շատ տարօրինակ է: Ամբողջ աշխարհում գյուղական բնակչությունը աճում է, քաղաքայինը նվազում է: ՀՀ-ում, ինչպես ասացի, 7600-ով նվազել է, Երևանի բնակչությունը 2500-ով աճել է, մինչդեռ ոչ մի մարզում չի գրանցվել աճ: Բոլոր մարզերում նվազել են՝ բացի Արմավիրի մարզից, որտեղ բնակչությունը մնացել է անփոփոխ: