Յուրաքանչյուր մասնագետ իր գործով պետք է զբաղվի
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ԼՕՌ և պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար
Կարեն Մուրադյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպում եւ կառավարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Բժշկական շուկան լճացել է, բայց ոչ այն պատճառով, որ մասնագետներն են շատ ավարտում: Հայաստանում այնպիսի վիճակ է, որ բժիշկները ոչ միշտ են զբաղվում իրենց նեղ մասնագիտացմամբ եւ դա անընդունելի է: Յուրաքանչյուր մասնագետ իր գործով պետք է զբաղվի: Երեք- չորս մասնագիտությունների օրդինատորներ զբաղվում են ամեն ինչով եւ շուկան չի կարգավորվում: Պլաստիկ վիրաբույժը խոսում է դժվարացած շնչառությունից եւ միջնապատի ուղղումից, դիմածնոտային վիրաբույժը ականջի պլաստիկայով է զբաղվում, ԼՕՌ վիրաբույժն էլ դիմածնոտային կոտրվածքներ է ուղղում: Չկա կարգավորող մեխանիզմ եւ այդպիսով շուկան լճանում է:
Համակարգված մոտեցում է պետք, համակարգային լուծումներ են անհրաժեշտ: Պետք է մեկ ընդհանրության մեջ դիտարկվի առողջապահության ոլորտը, որպեսզի հնարավոր լինի արմատական փոփոխություններ անել:
