“Կամավորությունը օգտակար լինելու ցանկություն է, պետք է լինի մարդու հոգու և սրտի մեջ”. Մարդկային այս կարևորագույն հատկանիշը աշխարհով մեկ տարածող կառույցներից մեկն է Հայաստանի կամավորական ջոկատների ուսանողական շտաբը (HUJ), և այն էլ` ավելի քան 50 տարի:
Ստեփան Ստեփանյան, շտաբի ղեկավար
Կազմակերպությունը երկու տարի առաջ տոնեց իր 50ամյա հոբելյանը: Այն շատ մեծ կենսագրություն և պատմություն ունի: Դեռ խորհրդային տարիներին մեր ուսանողական ջոկատները մասնակցել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող, խոշոր կառույցների՝ Արփա-Սևան թունելի, Մեծամորի ատոմակայանի, Երևանի մետրոպոլիտենի, Զվարթնոց օդանավակայանի, Նաիրիտ գիտաարտադրական միավորման, Մարզահամերգային համալիրի, Հրազդան մարզադաշտի և շատ այլ խոշոր ու լուրջ շինարարական աշխատանքներում, ինչպես նաև ողջ Միության տարածքում կենսական նշանակություն ունեցող օբյեկտների կառուցման գործում: 1992 թվականից ուսանողական կամավորական ջոկատների շտաբը սկսեց լրջորենև մեծ մասշտաբով զբաղվել կամավորական աշխատանքներով հայ կամավորներին արտասահմանյան ճամբարներ ուղարկելով և արտասահմանից ժամանող կամավորներին ընդունելով: 53 տարվա ընթացքում մոտ 250000 հայ ուսանողներ մասնակցել են ուսանողական ջոկատների և կամավորական ծառայության շարժմանը:
Աշխատանքի միջազգային ճամբարներ, սեմինարներ և թրեյնինգներ Հայաստանում
ԵրեմՍտեփանյան, HUJ պատասխանատուքարտուղար
Ամեն տարի Հայաստանում բացվում են 10 կամավորական աշխատանքի միջազգային ճամբարներ, որտեղ հայ և արտասահմանցի կամավորները կատարում են վերականգնողական, էկոլոգիական, երեխաների հետ էսթետիկական դաստիարակության ուղղությամբ աշխատանքներ, կազմակերպում հիվանդ և ծնողազուրկ երեխաների հետ համերգ-ներկայացումներ, բեմադրություններ, խաղեր: Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրության պատճառները շատ են՝ կացարանային բարենպաստ պայմանները, ազգային կերակրատեսակներով համեղ ու բազմազան սնունդը, բազմապրոֆիլ աշխատանքներըև հագեցած էքսկուրսիոն –մշակութային ծրագրերը: Շտաբը Հայաստանում կազմակերպում է սեմինարներ, թրեյնինգներ, որոնք նպաստում են միջմշակույթաիներկխոսության կայացմանը: Տարվա ընթացքում 5 միջազգային սեմինար և թրեյնինգ է Հայաստանում իրականացվել “Էրազմուս պլյուս”ծրագրի շրջանակներում: Այս ոչ ֆորմալ կրթական ծրագրերը բարձրացնում են ակտիվ և ոչ անտարբեր երիտասարդների ինքնագիտակցությունը, վստահություն ներշնչում, որ իրենք կարող են բարելավել ոչ միայն սեփական, այլև ուրիշների կյանքը:
Երկարաժամկետ կամավորությունը Հայաստանում և արտասահմանում