Հայաստանում հանրակրթությունը հասարակության հայելին է

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր ղեկավար
Գեւորգ Թադեւոսյանի խոսքը
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Քննարկման ավարտին մի բան ֆիքսեցինք, բոլորս դժգոհ ենք կրթական համակարգից: Այստեղ ներկա են լավագույն դպրոցների ներկայացուցիչները եւ եթե լավագույնները դժգոհ են, ապա ավելի թույլ դպրոցների ղեկավարները ի՞նչ են ասելու…
Ամենակարեւորն այն է, որ խոսքը հնչում է անընդմեջ, բայց լսող կարծես թե չկա ու ցանկություն էլ չկա լսելու կամ գուցե կարծում են, որ ամեն ինչ լավ է… Ես կարծում եմ խնդիրը ձեւակերպված չէ, ըմռնված չէ, իսկ այդ դեպքում տասը տարի հետո էլ մեր հանրակրթության վիճակը նույնն է լինելու: Այն քաղաքացին, որ այսօր աշակերտ է, տասը տարի հետո մտնելու է դպրոց եւ դասավանդի նույն սկզբունքով: Մեր հանրակրթությունը ուղիղ ձեւով մեր հասարակության հայելին է: Այսօր մեր քննարկումը երջանիկ բառով սկսեց, մեր հասարակությունը որքանով է երջանիկ, ես չգիտեմ: Որքանով, որ շփվում եմ տարբեր մարդկանց հետ, հասկանում ես իրենց ընկերային, անձնական, գործնական բոլոր հարաբերություններից, որ չբավարարված մարդկանց հասարակություն ունենք մեծամասամբ: Իսկ սա նշանակում է, որ մենք վերարտադրում ենք այն, ինչ ունենք…
Մասնագետներին լսել է պետք: Այս կարգի քննարկումները բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում ապագայում էլ շարունակվելու են ու այնքան են շարունակվելու մինչեւ կաթիլը քար ծակի, չի կարող այդ քարը չծակվել: Ամենամուր փակված ականջներն էլ պետք է հասկական, որ մասնագետներն են, որ համակարգ են ստեղծում:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ