Մեր երկիրը մենք պիտի երկիր սարքենք

GG  ընկերության համահիմնադիր

Արտաշես Թովմասյանի  խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 

Չորս տարի է աշխատում է GG  ընկերությունը, այդ ընթացքում չորս նախարար է փոխվել: Չորս տարի է մենք փորձում ենք հասնել նրան, որ լինի տաքսիների մասին օրենք: Դա օրենք է, որ հազարավոր մարդկանց կբերի հարկային դաշտ, բայց որն այդպես էլ չի ընդունվում: Կոորպորատիվ սպասարկում, օրինակ,  այսօր չենք կարողանում անել, որովհետեւ օրենքով դա չի կարգավորվում

Մի քանի ամիս է, որ աշխատում է նոր իշխանությունը, բայց մենք փոփոխություն դեռ չենք տեսնում : Շփվելով տրանսպորտի նախարարության աշխատակիցների հետ, հասկանում ենք, որ այնտեղ իրավիճակ չի փոխվել, նույնն են ասում՝ ինչ նախորդները:  Ամենակարեւոր ձեռքբերումը, որ կարող ենք արձանագրել  այս մի քանի ամսվա ընթացքում, մարդկանց վերաբերմունքի, տրամադրության  փոփոխությունն է:

Եթե  մի մարդ սպասում է, որ պետք է գործ անի եւ երկիրը միանգամից իրեն 10000 դոլար տա, ուրեմն բոլորովին էլ պետք չէ, որ նա գա Հայաստան: Այն մարդը, որ պատրաստ չէ 200 000 դրամով պետական չինովնիկ աշխատի, թող չաշխատի: Կան շատ մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել ցածր աշխատավարձով եւ սեփական քրտինքով ու համառությամբ բարձրացնել աշխատավարձը:

Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար բոլոր գործատուները պետք է աշխատեն այնպես, որ մոտիվացիան միայն աշխատավարձի բարձրացումը չլինի: Մոտիվացիոն այլ մեխանիզմներ էլ պետք է լինեն:  Մենք երիտասարդին պետք է մոտիվացնենք, ոչ թե բարձր աշխատավարձով, այլ նրանով, որ  մեր երկիրը  մենք  պիտի երկիր սարքենք:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»  լրատվական- վերլուծական խումբ