Առողջապահության ոլորտի հիմնահարցեր. Գևորգ Թադևոսյան
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հիմնադիր
Գեւորգ Թադեւոսյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Եթե ներսում չկան ֆինանսական միջոցներ, իսկ գուցե պետք է դրսում ստեղծել այդ միջոցները: Հայաստանում շատ են լավ մասնագետները, որոնք կարող են նպաստել բժշկական տուրիզմի զարգացմանը: Ինչո՞ւ չի զարգանում բժշկական տուրիզմը՝ պարզ չէ: Գուց՞ե պետք է լինի մի մարմին, որը կզբաղվի հատկապես այդ գործով: Կապահովի ու կկազմակերպի դրսից հիվանդների Հայաստան գալը, կեցությունը եւ բուժումը…
Ի դեմս առողջապահական համակարգի մենք ունենք ոլորտ, որտեղ բոլորը դժգոհ են... Բժիշկները դժգոհ են նախարարությունից, նախարարությունը դժգոհ է բժիշկներից, հիվանդները դժգոհ են եւ մեկից եւ մյուսից… Բոլորն իրենց կարծիքն են ասում եւ մյուսներին լսել չեն ցանկանում, անում են այն, ինչ կարող են անել՝ իրենց հանապազօրյա խնդիրները լուծելու համար: Չկա սրտացավություն եւ վստահություն, որ բժիշկը տվյալ բուժումը նշանակում է, ոչ թե բուժման շարժառիթներից, այլ իր կամ իր հիվանդանոցի կոմերցիոն շահերից ելնելով... այս մթնոլորտում համակարգը չի կարող կայանալ:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
<<Երեւակ>>լրատվական- վերլուծական խումբ
