Նախիջևան. Կորուստ և հնարավորություններ. Հովարիկ Համբարձումյան
«Նախիջևան» հայրենակցական միության փոխնախագահ
Հովարիկ Համբարձումյան-ի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած
«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկմանը
Նախիջևանի հարցը մեր սերունդները պիտի չմոռանան. դա շատ կարևոր է: Մենք պիտի հիշենք՝ ինչ ենք կորցրել, ինչ ունենք այնտեղ:
Այդ նպատակով «Նախիջևան» հայրենակցական միությունը իրականացնում է հաշվառում՝ արձանագրելով, թե որտեղ, որ գյուղերում որքան նախիջևանահայ է ապրում հիմա: Նաև, Նախիջևանի 12-13-րդ դարի Հազարափրկիչ մատուռի նմանությամբ եկեղեցի ենք կառուցել Խարբերդում և ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, մեծ միջոցառում ենք իրականացնում այստեղ: Հավաքվում ենք նախիջևանահայերով, և պահում այն գիտակցությունը, որ Նախիջևանը մեր կորցրած հայրենիքն է:
