Մայր բուհ. ազգային արժեքներ, միջազգային հեղինակություն

Յուրաքանչյուր պետության հուսալի զարգացման գլխավոր գրավականներից մեկը կայացած բուհական համակարգի առկայությունն է ։ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին հիմնված Երևանի պետական համալսարանը իր գոյության ընթացքում սոսկ գիտակրթական գործունեություն չի ծավալել։ Այն նախևառաջ եղել է ազգապահպանության, ազգային զարթոնքը խմորող գաղափարների փոստատար։ Մայր բուհի անցած ուղու, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին ՝ ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի խոսքում։

 

Երկրաշեն Մայր բուհը

Երևանի պետական համալսարանն ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակ՝ 1919 թվականին։ Շնորհիվ Մայր բուհում աշխատանքի անցած անվանի գիտնական- մանկավարժների՝ երկրի գի-տական ու բարձրագույն կրթական կյանքը 1920-ականներին գերազանցապես կենտրոնացված էր հենց այստեղ։ 1920-30-ականների բուհական համակարգի վարչական վերակազմակերպումների, ինչպես նաև ստալինյան բռնությունների, 1940-ականների պատերազմական դժվարությունների թոհուբոհով անցնելուց հետո՝ 1950 – ական թվականների երկրորդ կեսից, պայմանավորված Խորհրդային Հայաստանում ծավալվող գիտատեխնիկական հեղափոխությամբ սկսվում է Երևանի պետական համալսարանի բուռն ծաղկման շրջանը։ Համալսա-րանում բնական գիտությունների անկասելի ու սրընթաց զարգացումը մեծապես կապված էր Վիկտոր Համբարձումյանի և Ալիխանյան եղբայրների անունների հետ։ 1950- ականները նոր ու նշանալի ջրբաժան հանդի-սացան նաև հումանիտար գիտությունների, մասնավորապես, բանասիրության ու պատմագիտության զարգացման համար՝ չնայած խորհրդային շրջանին բնորոշ գաղափարական կաղապարվածությանը։ Մայր բուհը լոկ ուսումնական ու գիտական գործունեություն ծավալող հաստատություն չի եղել։ Նրա բարենպատակ առա-քելության մաս է կազմել ինչպես հայրենի ու համաշխարհային մշակույթի յուրացումը, այնպես էլ մշակութաստեղծումը։ Համալսարանում են ուսումնառել 20-րդ դարի հայ մշակույթի մեջ մեծ հետք թողած այնպիսի գոր-ծիչներ, ինչպիսիք Շիրազն է, Կապուտիկյանը, Պարույր Սևակը և այլք։ Այսպիսով Երևանի պետական համալսարանը մշակութային կենտրոն էր ոչ միայն քանզի համալսարանականները մշակութային գործունեությամբ են զբաղվել, այլև այն իմաստով, որ նրանք ստեղծել են մշակութային միջավայր, ինքնին մշակույթ, որը նյութական, հոգևոր թե կենցաղային մակարդակներում յուրացվել է ինչպես համալսարանականների կողմից, այնպես էլ բուհից դուրս ՝ հասարակության շրջանում։

լոկ ուսումնական ու գիտական գործունեություն ծավալող հաստատություն չի եղել։ Նրա բարենպատակ առաքելության մաս է կազմել ինչպես հայրենի ու համաշխարհային մշակույթի յուրացումը, այնպես էլ մշակութաստեղծումը։ Համալսարանում են ուսումնառել 20-րդ դարի հայ մշակույթի մեջ մեծ հետք թողած այնպիսի գործիչներ, ինչպիսիք Շիրազն է, Կապուտիկյանը, Պարույր Սևակը և այլք։ Այսպիսով Երևանի պետական համալսարանը մշակութային կենտրոն էր ոչ միայն քանզի համալսարանականները մշակութային գործունեությամբ են զբաղվել, այլև այն իմաստով, որ նրանք ստեղծել են մշակութային միջավայր, ինքնին մշակույթ, որը նյութական, հոգևոր թե կենցաղային մակարդակներում յուրացվել է ինչպես համալսարանականների կողմից, այնպես էլ բուհից դուրս ՝ հասարակության շրջանում։

Երևանի պետական համալսարանը հաճախ առաջնորդել է մեր երկրի հանրային կյանքի կարևորագույն ու հնչեղ իրադարձությունները, հասարակական հարաբերությունների նոր իրողությունների ձևավորման աշխույժ մասնակիցը դարձել։ 1960-ական թվականների ազգային զարթոնքն անառարկելիորեն կապված է Մայր բուհի հետ։ 1965 թվականին Հայոց Եղեռնի 50-րդ տարելիցի հիշատակի հայտնի միջոցառումներն սկսել են հենց համալսարանականները, նրանք են առաջինը բողոքի ձայն բարձրացրել, դուրս եկել փողոց ՝ խորհրդային և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով դարասկզբի մարդկային մեծագույն ոճրագործության և այդ ոճրի դատապարտումն անտեսող անարդարության վրա։ Ցեղասպանության երևույթի , Հայոց Ցեղասպա-նության պատմության ու ճանաչման իրավական ասպեկտների վերաբերյալ առաջին լայնամասշտաբ հանրային իրազեկումները ևս նախաձեռնել են համալսարանականները։ Այս ամենը պայմանավորված էր, ի թիվս այլ պատճառների, նաև նրանով, որ 1950-ականների վերջերից Մայր բուհում ուսանելու էին եկել բազմաթիվ սփյուռքահայ ուսանողներ։ Այսպիսով, Համալսարանը վերածվել էր համահայկական ուժերն ու գաղափարները համախմբող, ազգային արժեքներն ու խնդիրները վերհանող ու արծարծող կենտրոն։ Հետագա տասնամյակներին հայրենասիրական կրթությունն ու դաստիարակությունն անշեղ շարունակելու և այդպիսով ազգային խմորումների դարբնոց հանդիսանալու հանգամանքն ապահովեց 1980 –ականների երկրորդ կեսին ազգային նոր զարթոնքի ու արցախյան շարժման ոլորտում Համալսարանի ցուցաբերած մեծ դերակատարությունը։ Ի դեպ, Համալսարանը արցախյան շարժման և անկախ պետականության համար պայքարի ոչ միայն լոկ մասնակիցը, այլև ակտիվ նախաձեռնություններից մեկն է եղել։ 1987 թվականի ամռանը (մինչև արցախյան շարժման մեկնարկը 1988 թվականին) կայացած Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլկտետի կուսակցական ժողովում արծարծվեց Արցախի խնդիրը և դիմում հղվեց ԽՄԿԿ կենտկոմին ՝ հիմնահարցը արդարացիորեն, Մայր Հայրենիքի հետ միանալու նկատառումով լուծելու խնդրանքով։ Նախապես գիտակցելով կենտրոնի բացասական վերաբերմունքը հայության արդար պահանջի վերաբերյալ ՝ Երևանի պետական համալսարանն արդեն իսկ նախապատրաստում էր իր մուտքն ազատագրական շարժում։ «Ղարաբաղ» կոմիտեի շարքերում շատ էին համալսարանականները՝ դասախոս, ուսանող, թե շրջանավարտ։ Նրանց մեծ մասը մասնակցեց արցախյան հերոսամարտին, 28-ը զոհվեց, այդ թվում՝ Ազգային հերոս, պատմության ֆակուլտետի ուսանող Թաթուլ Կրպեյանը։ Առաջինը Համալսարանի բանասիրության, արևելագիտության ֆակուլտետների ուսանողներն իրենց դասադուլներով և Թատերական (Ազատության) հրապարակում սկսած հացադուլներով մեծ նպաստ բերեցին շարժման ահագնացմանը։

1990 –ականները ծանր ու դժվար տարիներ էին նաև Համալսարանի համար․գիտակրթական գործընթացները հայտվել էին փակուղում, կադրերն արտագաղթում էին, ճնշում էր ֆինանսական ճգնաժամը, համալսարանական ներուժը հալվում էր օր-օրի։ Գերբնական ճիգեր պահանջվեցին Համալսարանը ճգնաժամից հանելու համար։ Շնորհակալությամբ պետք է հիշել նրանց, ովքեր, չնայած դժվարություններին, մնացին համալսարանում և հիմքեր ստեղծեցին համալսարանի նոր ուղենիշը, և մեկնարկեց ծավալուն բարեփոխումների փուլը։ Նախ ՝ Համալսարանը կարողացավ պահպանել իր գիտակրթական ներուժի զգալի մասը, ավելին ՝ հաջողվեց այն զարգացնել՝ նոր աշխատակիցներ ընդունելով ու բարձրակարգ նոր կադրեր պատրաստելով։ Ստեղծվեց բուհի կայուն ֆինանսատնտեսական հիմքը ՝ գիտակրթական ծրագրերի իրականացումը նյութապես ապահովելու համար։ Համալսարանը նաև մշակեց ներքին կառավարումը համակարգող կանոնադրություն՝ Հայաստանի Հանրապետության կրթական օրենսդրությանը համապատասխան։ ԵՊՀ-ն դարձավ ավելի ինքնավար՝ ակադեմիական առավել ակնհայտ ազատություններով և կառավարման ավելի ճկուն, դասախոսների ու ուսանողների պարտադիր մասնակցություն ապահովող համակարգով։

 

Կրթական նոր որոնումների ժամանակը

Երևանի պետական համալսարանը ներկայում իր ուսանողներին կրթության և հետազոտության մեջ առաջընթացի ավելի լայն հնարավորություններ է ընձեռում՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն։ Գիտությունների ազգային ակադեմիայից հետո Համալսարանը գիտական երկրորդ խոշոր կենտրոնն է , որին պատկանում է գիտական արդյունքի մոտավորապես մեկ երրորդը ՝ շարունակելով որպես Մայր բուհ իրեն վերագրված հայրենական գիտության զարգացման առաքելությունը։

ԵՊՀ-ն միջազգային կրթական հարթակում ճանաչված և բարձր վարկանիշ ունեցող բուհ է՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իրանում, Չինաստանում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և բազում այլ երկրներում 270-ից ավելի գործընկերներով։

Այսօր ավելի ակտիվ է նաև Համալսարանի ուսանողական կյանքը։ Արդեն 10 տարի գործող ԵՊՀ մշակույթի կենտրոնը նոր շունչ է հաղորդել ուսանողական ժամանցին ու բարձր պրոֆեսիոնալիզմ՝ գեղարվեստական միջոցառումների կազմակերպմանը։ Ուսանողական կազմակերպությունները մեծ մասնակցություն են հանդես բերում սովորողների հետազոտական հմտությունների կատարելագործմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանն առնչվող միջոցառումների կազմակերպմանը։ Առհասարակ հասարակության հետ կապերի ընդլայնումն ու զարգացումը համարում եմ Համալսարանի կարևորագույն նվաճումներից մեկը։ ԵՊՀ-ն այսօր իրականացնում է տարաբնույթ ծրագրեր ՝ ինչպես կրթադաստիարակչական, հայրենանպաստ ու հայրենասիրական, այնպես էլ բարեգործական բնույթի։ Արդյունավետ են գործում հատկապես Արցախի և արցախյան զո-րամասերի հետ կապված ծրագրերը, ակտիվ է համագործակցությունը Հայաստանի երիտասարդկան հիմնադրամի հետ։

Համալսարանի նոր ժամանակների գլխավոր ձեռքբերումներից մեկը գիտահետազոտական ինստիտուտների ձևավորումն է, ինչը համակարգում և արդյունավետ է դարձնում գիտական ուսումնասիրությունները՝ դառնալով միջին օղակ մագիստրատուրայի և դոկտորանտուրայի միջև։ Պարբերաբար ստեղծվում են նոր ամբիոններ ու մասնագիտացումներ․ վերջինը դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի դեղագիտության ամբիոնի հիման վրա ստեղծված դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնն է ՝ <Ֆարմացիա> մասնագիտության 3 մասնա-գիտացումներով՝ դեղագետ- պրովիզոր, դեղագետ – տեխնոլոգ և դեղերի որակը հսկող ու սերտիֆիկացնող։ Ամբիոնի կազմում ստեղծվել են գիտական և ուսումնական, դեղերի գործարանային տեխնոլոգիայի, ֆարմակագնոզիայի և ֆարմաէկոնոմիկայի գերժամանակակից լաբորատորիաներ։

Երևանի պետական համալսարանը շարունակում է ընթանալ ժամանակին համահունչ , զարգացնել կրթական նոր հնարավորություններ ։ Համալսարանն ունի գերազանցության կենտրոններ․ 2016-2017 ուսումնական տարվանից կգործեն IBM նորարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, ուսանողական 3 start up լաբորատորիաները։ Գործում են եվրոպական ուսումնասիրությունների և ռուսական կենտրոնները։ Սրանք ուսանողի համար կրթական նոր հորիզոններ բացահայտելու միջազգային հարթակներ են, որոնք ուսանողին ինքնադրսևորվելու և իրեն համապատասխան կրթական միջավայր ընտրելու հնարավորություն են տալիս։

 

Բարձրագույն կրթության համակարգում անհրաժեշտ փոփոխությունները

Բարձրագույն կրթության համակարգում շոշափելի արդյունքների հասնելու և կրթության ավելի բարձր մակարդակ ձևավորելու համար կարևոր է բուհերի միջև մասնագիտական ուղղվածությունների ճշգրտումը, ինչը ենթադրում է, որ բուհերն իրենց ուժերը պետք է կենտրոնացնեն մի քանի մասնագիտությունների զարգացման ուղղությամբ։ Հայաստանի նման փոքր երկրում զարմանալիորեն մեծ թիվ են կազմում բուհերը։ Անգամ զարգացած երկրներում բուհերի նման թիվ գրանցված չէ։ Պետք է հասկանալ՝ ի´նչ ենք ուզում. բազմաթիվ , բայց թո՞ւյլ, թե՞ փոքրաթիվ, բայց ուժեղ համալսարաններ։ Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում ըստ ժամանակի պահանջի և հրատապության կոնկրետ ոլորտների զարգացման ուղղությամբ պետական ծրագրերի մշակումը։ Այդպիսի ոլորտ է, օրինակ, բնագիտությունը, որի զարգացումը, համոզված ենք, մեր երկրի ապագա հզորության գրավականն է։ Նույնը կարելի է ասել նաև ինժեներական կրթության մասին. այսպիսով պետք է լուրջ ներդրումներ անել այն մասնագիտությունների մեջ, որոնք կանխորոշում են երկրի զարգացումը, այլ ոչ նրանց մեջ, որոնք մոդայիկ են։

 

21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ

Այսօր բուհի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը եկամուտների բազմազանեցումն է, ֆինանսական նորանոր աղբյուրներ գտնելու խնդիրը։ Մեր երկրի սոցիալ-տնտեսական ներկա կացության պայմաններում դժվար է ակնկալել պետական ավելի մեծ օժանդակություն։ Երևանի պետական համալսարանի պարագայում խնդիրը որոշ չափով հնարավոր է լինում լուծել գիտակրթական դրամաշնորհային ծրագրերի մշակմամբ, բայց դա էլ հնարավոր չէ բավարար համարել։ Մյուս կարևոր խնդիրը պրոֆեսորադասախոսական կազմի շարունակական սերնդափոխությունը պահպանելն է ՝ պատրաստել և ունենալ անհրաժեշտ քանակով պահուստային մասնագիտական ուժեր, ստեղծել այնպիսի պայմաններ, որ երիտասարդ կադրերը ձգտեն դեպի Համալսարան։ Երրորդ՝ համալսարանը պետք է պատրաստ լինի ճկուն կառուցվածքային և ծրագրային փոփոխությունների, չլճանա կրթության հին ձեռքբերումների դաշտում, ուշադիր լինի համաշխարհայինկրթական պահանջների ու փոփոխությունների հանդեպ։ Տեղեկատվական հոսքի ներկայիս տեմպն ու որակն ստիպում է ավելի աչալուրջ լինել, համալսարանականին հասցնել գիտության ու կրթության միջազգային հարթակներում անընդհատ կա-տարվող փոփոխությունները։ Վերջապես մյուս կարևոր խնդիրը, իհարկե, ուսանողների պահանջմունքների մաքսիմալ բավարարման քաղաքականություն իրականացնելն է։ Համալսարանը պիտի օգնի ուսանողին պահանջված մասնագետ դառնալու, աշխատաշուկայում մրցակցային լավ հնարավորություններ ունենալու հարցում. կարելի է ասել, որ սա է մեր հիմնական նպատակը։

 

Գիտությունը էլիտար զբաղմունք է

Գիտությամբ կարող են զբաղվել ոչ բոլորը, և Համալսարանի նպատակն է գտնել այդ քչերին և ուղղորդել դեպի գիտական գործունեություն՝ ապահովելով համապատասխան պայմաններ։ Գիտությամբ զբաղվելը նաև թանկ հաճույք է , խոսքը, հատկապես փորձարարական գիտության մասին է․ անհնարէ զարգացում ապահովել , առանց անհրաժեշտ ֆինանսական հիմքի։ Երևանի պետական համալսարանը ՝ որպես խոշոր գիտական կենտրոն , հանձն է առել ապահովել հարմարավետ պայմաններ գիտական հետազոտության համար, ստեղծել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ունենալ տեսական ու մեթոդաբանական պատշաճ հիմք և իրականացնել կադրային ճիշտ քաղաքականություն։ Պետք է հասկանալ, որ գիտությամբ զբաղվող մարդն իրեն ինչ-որ տեղ զրկում է հարմարավետ կյանքի հաճույքներից, բայց, մյուս կողմից, նա ստեղծագործելու և այդ ստեղծագործությունից մեծագույն հաճույք ստանալու հնարավորություն է ունենում, ինչն անփոխարինելի զգացում է։ Գիտնական լինելու համար մտավոր, հոգևոր ու կամային որոշակի կարողություններ են պետք։ Մեր ժամանակներում խիստ սահմանափակ է գիտությանը նվիրվել ցանկացող կարող ուժերի թիվը։ Երևանի պետական համալսարանն ամեն կերպ աջակցում է նրանց։ Պետք է կարողանալ ուսանողի մեջ տեսնել ապագա գիտնականին, ոգևորել ու խանդավառել նրան։

 

Ժամանակին համաքայլ կրթություն

Գիտական ու տեխնոլոգիական նոր ձեռքբերումների ներմուծումը համալսարանական կրթության և հետազոտության ոլորտ մեր հիմնական խնդիրներից է։ ԵՊՀ-ն այսօր ունի ինտերնետային պորտալ ՝ շուրջ 60 կայքերով։ Ավտոմատացվել է համալսարանական կրթական գործընթացը․ գնահատման գործընթացն իրականացվում է ավտոմատ ծրագրային ապահովմամբ։ Համալսարանում գործում են հեռաուսուցման լաբորատորիաներ․ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հեռաուսուցման ծրագրերի շահառուներն են Սփյուռքի մեր հայրենակիցները, իսկ սոցիոլոգիայի ֆակուլտետի <Սոցիալական աշխատանք > հեռաուսուցման ծրագիրը դասավանդվում է ոչ միայն ՀՀ մարզերում, այլև արտերկրում։ Հեռաուսուցման հաջող ծրագրեր են իրականացվում Կոնեկտիկուտի և Արիզոնայի համալսարանների հետ։

ԵՊՀ-ն իրականացնում է մագիստրոսական էլեկտրոնային ծրագրեր ցեղասպանագիտության և հայագիտության ոլորտներում։ Համալսարանն իր ուսանողներին հնարավորություն է ընձեռում օգտվել աշխարհի հայտնի գրադարանների էլեկտրոնային ռեսուրսներից։ Այսօր հնարավորություն ունենք աշխարհի շատ հայտնի գրադարաններից, ամսագրերից ստանալ էլեկտրոնային գրքերի ու հոդվածների պատճեններ։ Համալսարանական կրթության և հետազոտության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից Համալսարանն իր առջև խնդիր է դրել ՝ ստեղծելու կրթական որոշ վերջնարդյունքների ստուգում ու վերահսկում նախատեսող համակարգչային հուսալի մոդել։

 

Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման խնդիրը

Համալսարան – աշխատաշուկա համագործակցությունը գտնվում է սաղմնային վիճակում։ Աշխատաշուկա ձևավորողները դեռ չեն ընկալում բուհի հետ համագործակցության շահեկանությունը։ Թվում է՝ բիզնեսի զար-գացման ներկա տեմպերի պայմաններում գործարարը պետք է սկսի համագործակցել բուհերի հետ համապատասխան որակյալ կադրեր պատրաստելու գործում։ Բայց այսօր հատուկենտ գործարարներ են զգում նման համագործակցության կարևորությունն ու կշիռը ՝ իրենց իսկ շահերի տեսանկյունից։ Պարբերաբար հանդիպումներ են ապահովվում նրանց մասնակցությունը գիտելիքների ու հմտությունների ստուգման գործընթա-ցին, իրականացվում խորհրդատվություն։ Այդ հանդիպումներն ու շփումները նպաստում են աշխատաշուկայի պահանջների հստակ գիտակցմանը, ինչը թույլ է տալիս բուհին վերաձևավորել իր ծրագրերն ու մասնագիտացումները ՝ առկա պահանջներին համապատասխան։