Ավիադրոմ. Սպասարկման բարձր մշակույթ

Ինչո՞վ կարող է աչքի ընկնել Հայաստանում տուրիստական գործակալությունը: Վիճակագրությունն ասում է, որ մեր փոքր երկրում նրանց թիվը բավական մեծ է: Իսկ մրցակցության սկզբունքն ընդհանուր է. գրավիչ դարձնել առաջարկները և մատչելի՝ գները: Այնուամենայնիվ, առանձնանալ մյուսներից հաջողվել է մի ընկերության, որն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում: Մեր զրուցակիցն է «Ավիադրոմ» տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն Իոնա Հոբոսյանը:

 

-Ինչպե՞ս Եվրոպայում հիմնադրված ընկերությունը հայտնվեց Հայաստանում գործող տուրիստական գործակալությունների կողքին:

Մեր կազմակերպությունը հիմնվել է 2008թ. Հոլանդիայում: «Ավիադրոմ»-ն այս պահին գրասենյակներ ունի Բելգիայում, Ֆրանսիայում, Հայաստանում: Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Եվրոպայի տարբեր երկրներում ապրող հայերը ավիատոմսեր էին գնում իրենց բարեկամների համար, ովքեր եվրոպական մի ուրիշ երկրում էին ապրում: Այսպես ամբողջ Եվրոպայով մեկ հաճախորդներ ձեռք բերեցինք: Արդեն ունեինք մեծ թվով հաճախորդներ, ովքեր տուրիստական փաթեթներ էին գնում մեզնից Հայաստան գալու նպատակով: Բայց սպասարկման կարիք էր զգացվում նաև այստեղ՝ Հայաստանում: Ու, փաստորեն, պահանջարկ ստեղծվեց: Որոշեցինք լրացնել այն՝ «Ավիադրոմ»-ի մասնաճյուղը ստեղծել Հայաստանում:

- Ինչո՞վ է ձեր ընկերությունը տարբերվում իր մրցակիցներից:

Առաջին հերթին՝ մեր սպասարկման որակը շատ բարձր մակարդակի վրա է դրված եղել ի սկզբանե: Եվ դա այն պարզ պատճառով, որ «Ավիադրոմ»-ը Եվրոպայում հիմնված ու այնտեղ էլ կայացած ընկերություն է: Ըստ այդմ, հայաստանյան գրասենյակում եվրոպական են թե աշխատանքային մթնոլորտը, թե պայմանները, թե անձնակազմի սպասարկումը: Թիմը երիտասարդ է , թիմի անդամները Եվրոպայում թրեյնինգներ են անցնում և վերադառնալիս մի ուրիշ ոգևորությամբ սկսում աշխատել այստեղ: Մարդիկ, ովքեր առաջին անգամ են մեզ մոտ, ասում են՝ կարծես հայտնվել ենք փոքրիկ Եվրոպայում. նման տպավորություն է: Մենք դրանից իհարկե շատ ենք ուրախանում: Մեր առաջարկն ուղղակի ուրիշ է: Մեր պայմանագրերը նույնպես այլ են: Եվ դա նորից նույն պատճառով: Ու քանի որ Եվրոպայում մեծ քանակությամբ վաճառք ունենք, ապա այլ են նաև մեր ծառայությունների գները. դրանք ավելի մատչելի են:

Աշխատում ենք ամեն օր՝ առանց հանգստյան օրերի: Մեր առաջարկի տեսականին ավելի մեծ է, քան այստեղ գործող արտագնա տուրեր կազմակերպող գործակալություներից շատերինը: Ի տարբերություն այլ կազմակերպությունների՝ մենք, ունենալով տարբեր պայմանագրեր, առաջարկում ենք տոմսեր բոլոր ավիաուղղություններով՝ մեկ կտոր և երկու կտոր ուղեբեռով: Իսկ ուղղությունը դեպի Եվրոպա մեր մասնագիտացված ուղղությունն է. ունենք շատ լավ առաջարկներ:

Եվրոպայում մենք աշխատում էինք նաև հեռախոսակապի միջոցով, քանի որ Գերմանիայում կամ Ֆրանսիայում բնակվող մեր հաճախորդների համար խնդիր էր այցելությունը Նիդերլանդներում գտնվող մեր գլխավոր գրասենյակ: Այդ մեթոդը կիրառեցինք նաև Հայաստանում. Հայաստանի մեր հաճախորդները նույնպես կարող են պատվերն ամրագրել նախապես՝ հեռախոսով: Մենք նաև էլեկտրոնային կապի միջոցով ուղարկում ենք հաճախորդին բոլոր անհրաժեշտ տվյալները, և նա մեզ մոտ գալիս է արդեն կողմնորոշված՝ ամրագրում ունենալուց հետո: Մեր հաճախորդները հնարավորություն ունեն տոմսեր պատվիրելու մինչև ժամը 24:00-ն: Այլ պարագայում ստիպված են լինելու գնալ օդակայան, որտեղ ավիատոմսերը շատ թանկ են: Ավիադրոմը սպասարկում է նաև տուրիստական գործակալություններին՝ հանդիսանալով խոշոր կոնսոլիդատոր: Ավիատոմսերի տպագրությունը շատ լուրջ գործընթաց է. Դրա իրավունքը և հնարավորությունները խստորեն կապված են տարբեր սերտիֆիկատների հետ և IATA-ի անդամակցությամբ: Մենք ապահովում ենք պրոֆեսիոնալ ծառայություն ավիատոմսերի տպագրության ոլորտում և տուրիստական կազմակերպություններին առաջարկում առավել բարենպաստ պայմաններ և բարձր միջնորդավճարներ: Մենք շեշտը դնում ենք գործընթացների ավտոմատիզացման վրա, որի դեպքում ենթագործակալները կարողանում են բարելավել իրենց աշխատանքային գործընթացները և ունենալ շահավետ առաջարկներ: Այսպիսով մենք փոխում և մոդեռնացնում ենք տուրիստական ոլորտը Հայաստանում: Ունենալով էքսկլյուզիվ պայմանագիր բելգիական Արմուինգս ընկերության հետ՝ մենք սկսեցինք աշխատել նաև առաջնահերթ հենց այդ կազմակերպության նոր բացված Երևան-Բրյուսել ուղիղ չվերթների շրջանակներում:

 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ