Ակ­նա­բու­ժութ­յուն. Կա­յա­ցած ո­լոր­տը լուրջ ֆի­նան­սա­վոր­ման կա­րիք ու­նի

Տե­սո­ղութ­յան խնդիր­ներ ու­նե­ցող մարդ­կանց թիվն ա­նընդ­հատ մե­ծա­նում է: Զու­գա­հեռ տա­րեց­տա­րի կա­տա­րե­լա­գործ­վում են այդ խնդիր­նե­րի բուժ­ման մե­թոդ­նե­րը: Արդ­յո՞ք հայ­կա­կան ակ­նա­բու­ժութ­յու­նը տի­րա­պե­տում է ժա­մա­նա­կա­կից բուժ­ման ար­դիա­կան մե­թոդ­նե­րին, ու­նի հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տա­կան ու նյու­թա­տեխ­նի­կա­կան նե­րուժ` արդ­յու­նա­վետ բու­ժօգ­նութ­յուն տրա­մադ­րե­լու հա­մար: Հայ­կա­կան ակ­նա­բու­ժութ­յան խնդիր­նե­րի ու զար­գաց­ման մի­տում­նե­րի մա­սին «Եր­ևա­կը» զրու­ցել է   «­Մեդ­լայն կլի­նիկ» ԲԿ ակ­նա­բու­ժա­կան բա­ժան­մուն­քի վա­րիչ, «Գ­րի­գոր Նա­րե­կա­ցի» ԲԿ ակ­նա­բու­ժա­կան կլի­նի­կա­յի ղե­կա­վար, փոր­ձա­ռու ակ­նա­բույժ Վա­հե Նան­յա­նի հետ, ով նաև հան­դի­սա­նում է  Ֆ­րան­սիա­յի ակ­նա­բույժ­նե­րի մի­ջազ­գա­յին (SOIESOU) ա­սո­ցիա­ցիա­յի ան­դամ, Եվ­րո­պա­յի կա­տա­րակ­տա­յի և ռեֆ­րակ­ցիոն վի­րա­բու­ժութ­յան (ESCRS) ա­սո­ցիա­ցիա­յի ան­դամ , նաև Հա­յաս­տա­նի ե­րի­տա­սարդ ակ­նա­բույժ­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի պրե­զի­դիու­մի ան­դամ է:  

Հա­յաս­տա­նում ակ­նա­բու­ժութ­յու­նը բժշկութ­յան ա­մե­նա­զար­գա­ցած ճյու­ղե­րից մեկն է հա­մար­վում: Այս­տեղ պրո­ֆե­սիո­նալ բարձր մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­վում են ակ­նա­բու­ժա­կան բո­լոր մի­ջամ­տութ­յուն­նե­րը: Բայց մյուս կող­մից Վ. Նան­յա­նը նկա­տում է, որ հայ­կա­կան ակ­նա­բու­ժութ­յու­նը հա­մաշ­խար­հա­յին ակ­նա­բու­ժութ­յան հա­մե­մատ զար­գաց­ման ա­վե­լի դան­դաղ տեմ­պե­րով է ա­ռաջ գնում. «­Մի­գու­ցե տա­րա­ծաշր­ջա­նի մյուս երկր­նե­րի ու մեր երկ­րի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի հա­մե­մատ ակ­նա­բու­ժութ­յու­նը ՀՀ-ում զար­գաց­ման բարձր մա­կար­դակ ու­նի, բայց, կար­ծում եմ,  հա­մե­մատ­վել պետք է զար­գա­ցած երկր­նե­րի հետ, ո­րով­հետև մենք պետք է նա­յենք միայն ա­ռաջ, ձգտենք դե­պի լա­վա­գույ­նը, դե­պի կա­տար­յա­լը, ձգտենք անհ­նա­րի­նին, որ­պես­զի ու­նե­նանք մաք­սի­մա­լը»:

Զար­գաց­ման տեմ­պե­րի դան­դաղ ըն­թաց­քի պատ­ճառ­նե­րը ու­նեն սո­ցիալ-տնտե­սա­կան հիմ­քեր: Բժշ­կութ­յան զար­գա­ցու­մը ընդ­հան­րա­պես կապ­վում է ֆի­նան­սա­կան մեծ ներդ­րու­մե­րի հետ: Մեր երկ­րի սո­ցիալ-տնտե­սա­կան մա­կար­դա­կը նման ո­լոր­տա­յին ներդ­րում­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն չի ըն­ձե­ռում: Մ­յուս կող­մից պետք է հա­մա­կար­գա­յին փո­փո­խութ­յուն­ներ կա­տար­վեն ո­լոր­տում: Վա­հե Նան­յա­նը բե­րում է Ֆ­րան­սիա­յի փոր­ձը, որ­տեղ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը պրո­տո­կո­լա­յին (բժշկա­կան ու­ղե­ցույց) աշ­խա­տե­լաոճ է որ­դեգ­րել: Ու­ղե­ցույց­նե­րը օգ­նում են բա­ցա­ռում են բժշկա­կան սխալ­նե­րը, ինչ­պես նաև նպաս­տում են, որ բու­ժու­մը ըն­թա­նա ըստ մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված ստան­դարտ­նե­րի: Դ­րանք նաև պաշտ­պա­նում են բժշկին ան­հիմն մե­ղադ­րանք­նե­րից, ո­րոնք այ­սօր այն­քան հա­ճախ հրա­պա­րա­կայ­նո­րեն են հնչում: Պատ­ճառն այն է, որ ո­րոշ բժիշկ­նե­րի պրակ­տի­կա­յում գրանց­ված դժբախտ դեպ­քերն այն­քան շատ են քննարկ­վում ու բա­ցա­սա­կան ար­ձա­գանք ստա­նում, որ ստվեր­վում է ամ­բողջ հա­մա­կար­գի աշ­խա­տան­քը, ու հա­սա­րա­կութ­յան մի ստվար հատ­ված սկսում է պար­զա­պես չվստա­հել ու չհա­վա­տալ բժիշկ­նե­րին:: Այ­նինչ  հա­զա­րա­վոր մարդ­կանց կյանք փրկող բժիշկ­նե­րի մա­սին ԶԼՄ-ներ-ում ո­չինչ չի գրվում ու աս­վում.

    «Ա­յո, մենք ու­նենք շատ լավ  մաս­նա­գետ­ներ, ում հա­սա­րա­կութ­յան մեծ մա­սը չի ճա­նա­չում: Պատ­ճա­ռը բժշկին ներ­կա­յաց­նե­լու ձևն­ է: Ժո­ղո­վուր­դը մեծ կախ­վա­ծութ­յուն ու­նի ԶԼՄ-նե­րից, ու ինչ­պես որ մա­տուց­վում է տե­ղե­կատ­վութ­յու­նը, այդ­պես էլ ըն­դու­նում է, ա­ռանց այն վեր­լու­ծե­լու, կշռա­դա­տե­լու, մե­ղադր­վող կող­մի տե­սանկ­յու­նը քննար­կե­լու: Բժշ­կա­կան ո­լոր­տը տե­ղե­կատ­վա­կան աղբ­յուր­նե­րի հա­մար դար­ձել է սեն­սա­ցիա ա­ռա­ջաց­նե­լու և դ­րա­նով ու­շադ­րութ­յուն գրա­վե­լու դաշտ: Բայց չէ որ արդ­յուն­քում տու­ժում է մեր հա­սա­րա­կութ­յու­նը, ստեղծ­վում է ա­նա­ռողջ անվս­տա­հութ­յան մթնո­լորտ, կտրվում է հի­վանդ-բժիշկ կա­պը: Եվ վեր­ջա­պես ոչ միայն բժիշկ­նե­րի, բո­լոր մաս­նա­գետ­նե­րի պա­րա­գա­յում էլ­՝օ­դա­չու, ու­սու­ցիչ, մե­քե­նա­վար և­ այլն, աշ­խա­տան­քի ժա­մա­նակ կա­րող են պա­տա­հել ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճակ­ներ, բո­լո­րին դա­տա­պար­տենք ու մե­ղադ­րե՞նք, կամ ո՞վ է այս խստութ­յամբ դա­տա­պարտ­վում ու մե­ղադր­վում, ինչ­պես բժիշ­կը։ Ի­հար­կե չեմ բա­ցա­ռում որ լի­նում են «չբժիշկ­ներ»: Ն­ման­նե­րի մուտ­քը հա­մա­կարգ պետք է բա­ցա­ռել հենց սկզբից, պետք է սկսել կրթա­կան բա­րե­փո­խում­նե­րից, որ նման­նե­րը աշ­խա­տե­լու ի­րա­վունք չստա­նան: Բայց չի կա­րե­լի թա­ցը չո­րի հետ խառ­նել, ու բա­ցա­սա­կան տրա­մադ­րել հա­սա­րա­կութ­յա­նը բժիշկ­նե­րի հան­դեպ ընդ­հան­րա­պես, դա միայն նույն հա­սա­րա­կութ­յանն է ի վնաս գոր­ծում»:

Հայ բժիշկ­նե­րը թե´ Հա­յաս­տա­նում, թե´ ար­տերկ­րում աչ­քի են ընկ­նում ի­րենց մաս­նա­գի­տա­կան բարձր հմտութ­յուն­նե­րով,  հա­մաշ­խար­հա­յին բժշկութ­յան մեջ բազ­մա­թիվ նո­րա­րա­րա­կան մե­թոդ­նե­րի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի հե­ղի­նակ են: Հա­յաս­տա­նում գոր­ծող շատ բժիշկ­ներն էլ յու­րա­քանչ­յուրն իր ո­լոր­տում ա­պա­հո­վում են զար­գաց­ման բարձր մա­կար­դակ` հա­մա­պա­տաս­խան եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րին: Ակ­նա­բու­ժութ­յան մեջ  չկա այն­պի­սի վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տութ­յուն, ո­րը Հա­յաս­տա­նում չի­րա­կա­նաց­վի: Փոխ­վել է նաև պա­ցիենտ­նե­րի պա­հան­ջը. նրանք բժշկից պա­հան­ջում են ա­վե­լին, պա­հան­ջում են նրանց հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի մաք­սի­մու­մը: Ե­թե հնա­րա­վոր է տե­սո­ղութ­յու­նը վե­րա­կանգ­նել 100 %-ով, ու­րեմն պետք է վե­րա­կանգ­նել հենց 100 %-ով: Վ. Նան­յա­նի խոս­քով՝­հայ­կա­կան ակ­նա­բու­ժութ­յան ո­րա­կա­կան բարձր ցու­ցա­նիշ­նե­րի գրանց­ման մեջ էա­կան դեր են ու­նե­ցել ար­տա­սահ­ման­յան վե­րա­պատ­րաս­տում­նե­րը  և մի­ջազ­գա­յին փոր­ձի փո­խա­նա­կու­մը: Կար­ևոր է, որ հայ մաս­նա­գետ­նե­րը, հա­մա­գոր­ծակ­ցե­լով ար­տա­սահ­ման­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ, հա­մաշ­խար­հա­յին փոր­ձը բե­րում ու բա­րե­հա­ջող ներդ­նում են Հա­յաս­տա­նում: Այ­նինչ շա­տե­րը կա­րող էին մնալ և­ աշ­խա­տել ար­տա­սահ­մա­նում: Վ. Նան­յա­նը ևս բազ­մա­թիվ ա­ռա­ջարկ­ներ է ու­նե­ցել­՝աշ­խա­տե­լու զար­գա­ցած եվ­րո­պա­կան երկր­նե­րում և ՌԴ-ում, սա­կայն մաս­նա­գե­տի սկզբունքն է՝ մնալ ու իր փորձն ու նո­րա­րա­րա­կան մե­թոդ­նե­րը կի­րա­ռել Հա­յաս­տա­նում:

   Ընդ­հան­րա­պես թե´ ակ­նա­բու­ժութ­յան մեջ, թե´ ա­ռող­ջա­պա­հութ­յան մի շարք այլ ո­լորտ­նե­րում Հա­յաս­տանն ու­նի մաս­նա­գի­տա­կան հզոր նե­րուժ թե´ ա­վագ, թե´ ե­րի­տա­սարդ սերն­դի մեջ:  «­Շատ կրեա­տիվ մտա­ծող սե­րունդ է զար­գա­նում, -ա­սում է Վա­հե Նան­յա­նը,- իսկ ե­թե մաս­նա­գետն ու­նի կրեա­տիվ մտա­ծո­ղութ­յուն, ե­թե գի­տի մտա­ծել, կա­րող ես նրան տա­նել ճիշտ ուղ­ղութ­յամբ: Բժշ­կութ­յու­նը շատ ե­սա­կենտ­րոն է: Ա­վագ սերն­դի բժիշկ­նե­րը պի­տի պատ­րաստ լի­նեն ի­րենց փոր­ձով ու հմտութ­յուն­նե­րով կիս­վել ե­րի­տա­սարդ­նե­րի հետ, ո­րով­հետև ե­րի­տա­սար­դի ստա­ցած տե­սա­կան գի­տե­լիք­նե­րը բա­վա­րար չեն, որ նա լավ մաս­նա­գետ դառ­նա:Ինչ­պես են ե­րե­խա­յին սո­վո­րեց­նում գրել, գրիչ օգ­տա­գոր­ծել, այդ­պես էլ ե­րի­տա­սարդ մաս­նա­գե­տի դեպ­քում, պի­տի ձեռ­քը բռնես, սո­վո­րեց­նես, խրա­խու­սես»:

      Հա­յաս­տա­նում ակ­նա­բու­ժա­կան հզոր դպրոց­ներ կան՝  Մա­լա­յան կենտ­րոն, Քա­նա­քեռ-­Զեյ­թուն ԲԿ և­ այլն: Հայ մաս­նա­գետ­նե­րը ի­րա­կա­նաց­նում են ակ­նա­բու­ժութ­յան մեջ  առ­կա բո­լոր վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տութ­յուն­նե­րը` ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րով: Զար­գաց­ման գլխա­վոր խո­չըն­դո­տը Վ. Նան­յա­նը կա­պում է  մեր երկ­րի սո­ցիալ-տնտե­սա­կան վի­ճա­կի հետ. ֆի­նան­սա­կան ներդ­րում­նե­րի պա­կասն և փոք­րա­քա­նակ ազ­գաբ­նակ­չութ­յու­նը չեն կա­րող ազ­դե­ցութ­յուն չու­նե­նալ. «­Մեծ ազ­գաբ­նակ­չութ­յու­նը են­թադ­րում է վի­րա­հա­տութ­յուն­նե­րի մեծ քա­նակ, ին­չը  նաև փորձ է: Յու­րա­քանչ­յուր նոր դեպք նոր փորձ է, ո­րը հան­գեց­նում է նո­րա­րա­րութ­յուն­նե­րի ու ա­ռաջ մղում բժշկութ­յու­նը»,-ա­սում է Վ. Նան­յա­նը:

 Մ­յուս կող­մից չպետք է ան­տե­սել բժշկի վար­ձատ­րութ­յու­նը. բժիշկն այն­քան պի­տի վաս­տա­կի, որ սո­ցիա­լա­կան խնդիր­նե­րի մա­սին չմտա­ծի, որ­պես­զի լիո­վին նվիր­վի իր աշ­խա­տան­քին. «Բժշ­կութ­յու­նը, ան­խոս,  պետք է  լի­նի, բայց եր­բեք չպի­տի վե­րած­վի բիզ­նե­սի, առևտ­րի: Բժշ­կութ­յու­նը ստեղ­ծա­գործ աշ­խա­տանք է, բժշկին պետք է թող­նեն` ստեղ­ծա­գոր­ծի: Բ­ժիշ­կը իր  աշ­խա­տան­քին չպի­տի մո­տե­նա որ­պես զուտ գոր­ծո­ղութ­յան: Մենք գործ ու­նենք մար­դու հետ, նշա­նա­կում է պի­տի սի­րես մար­դուն, այդ պա­հին նրան ըն­դու­նես ինչ­պես քո ծնող, զա­վակ, քույր կամ եղ­բայր: Ի­հար­կե հեշտ չէ սի­րել մար­դուն, ըն­դու­նել օ­տա­րին հա­րա­զա­տի պես: Հենց այդ­տեղ է տար­բեր­վում «չբժիշ­կը» կո­չու­մով բժշկից: Բ­ժիշ­կը մաս­նա­գի­տութ­յուն չէ, այն կո­չում է: Վս­տա­հեք ԲԺԻՇԿՆԵՐԻՆ, ես չեմ ա­սում բժշկա­կանն ա­վար­տած­նե­րին, ո­րով­հետև շա­տե­րը կան, ում ես բժիշկ չեմ կա­րող հա­մա­րել. հենց նրանք են պա­խա­րա­կում մեր մաս­նա­գի­տութ­յու­նը: Դ­րա հետ մեկ­տեղ մենք ու­նենք հրա­շա­լի ու օ­րի­նա­կե­լի բժիշկ­ներ, ով­քեր ճա­նաչ­ված ու ըն­դուն­ված են հա­մաշ­խար­հա­յին բժշկա­կան հան­րութ­յու­նում: Վս­տա­հեք Ձեր ա­ռող­ջութ­յու­նը ԲԺԻՇԿՆԵՐԻՆ»:

 

Երևակ - Առողջապահական համակարթ թերթ