Կրթությունը գիտելիքի և բարոյականության համադրումն է

Ի՞նչ հասարակություն կունենանք վաղը, ի՞նչ բարոյական արժեքներ կգերակշռեն ու բարեկե-ցության ինչ մակարդակ կգրանցենք ապագայում,
մեծապես կախված է այն բանից, թե այսօրվա ման-կապարտեզում ու դպրոցում ինչ կուսուցանենք և ինչպես կուսուցանենք: Արդյոք որոշակի փաստեր սերտել տալով կարելի՞ է կերտել կայուն, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության քաղաքացիներ:
Ի՞նչ կարծրատիպեր են այսօրվա մանկավարժներին խանգարում ուսուցման նոր մեթոդներ կիրառել, ձևավորել նոր կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա սովորում ու զարգա-նում է իր կարողություններին համապատասխան՝ դրսևորելով իր առավելագույն ներուժը: Հենց այդ հարցերը, կարծրատիպերն ու մանակավարժական մեթոդաբանության առկա խնդիրներն են 1998 թվականից ի վեր դարձել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի գործունեության, հետազոտությունների և գործնական աշխատանքային թիրախը:
Հայաստանում «Քայլ առ քայլ» ծրագիրը սկսել է իրականացվել 1998 թվականից, Բաց հասարակության ինս-տիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կազմում։ 2000 թվականին հիմնվեց «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը, իսկ վաղ մանկության զարգացման խնդիրներին հասցեագրված «Քայլ առ քայլը» ծրագիրը մինչ օրս էլ գործում է որպես Հիմնադրամի առաջնահերթ ծրագրերից մեկը:
Ծրագիրն ի սկզբանե ուղղված է եղել 0-10 տարեկան երեխաների կրթությանն ու զարգացմանը: Այն հարցը, թե ինչու ընտրվեց հատկապես տարիքային այդ խումբը, մեկնաբանում է հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ծա-ռուկյանը. «Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի ուղեղն առավել ինտենսիվորեն զարգանում է կյանքի առաջին տարում և ունի ինֆորմացիայի կուտակման ահռելի կարողություններ: Հետևաբար երեխայի կրթությունը պետք է սկսել ծնված օրվանից և շարունակել նրա զարգացմանը զուգընթաց»:
Դրա համար շատ կարևոր է բարձրացնել ընտանիքների, ծնողների տեղեկացվածությունը երեխաների վաղ զարգացման և այդ ոլորտում գիտական բացահայտումների մասին։ Իսկ այդ առումով անելիքներ շատ կային։ Այս-պես օրինակ՝ 2002 թ-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և ԿԳ նախա-րարության նախաձեռնությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզում անցկացվեցին հարցումներ երեխաների վաղ զարգաց-ման խնդիրների մասին, ինչի արդյունքում պարզվեց, որ դեռ շատ ծնողներ երեխայի կրթության սկիզբը համարում են մանկապարտեզ հաճախելը: Այսպիսի կարծրատիպերը կոտրելու, մանկավարժներին և ծնողներին ճիշտ կողմ-նորոշելու համար անհրաժեշտ էին հատկապես վաղ կրթությանն ուղղված ծրագրեր նախադպրոցական ոլորտի մասնագետների և ծնողերի համար:
«90-ական թվականներին նախադպրոցական կրթության ոլորտում խառնաշփոթ էր տիրում. մանկապար-տեզների մեծ մասը փակվել էր կամ լիարժեք չէր գործում ֆինանսավորման խնդիրների, ջեռուցման և այլ պատ-ճառներով: Մյուս կողմից էլ Հայաստանն ընտրել էր ժողովրդավարացման ուղին, հետևաբար կանգնել էր կրթական բարեփոխումների անհրաժեշտության առջև: Բայց այդ դժվար տարիներին կառավարությունը այլ առաջնահեր-թություններ ուներ, և նախադպրոցական կրթությունը հետին պլան էր մղվել: Այդ իրավիճակում «Քայլ առ քայլ» ծրագիրը եկավ օժանդակելու կրթական բարեփոխումներին, այն կարծես թթվածին էր Հայաստանի կրթական հա-մակարգի համար»,- նշում է Ռ.Ծառուկյանը:
Ծրագրի շրջանակներում նախ վերապատրաստումներ անցկացվեցին Երևանի և մարզերի մանկապարտեզ-ներում, հետո` նաև դպրոցների տարրական օղակում: Վերապատրաստվող մանկավարժները ծանոթացան ու-սուցման երեխայակենտրոն մոտեցումներին և մեթոդաբանությանը, դասապրոցեսի կազմակերպման նոր, արդյու-նավետ ձևերին:
Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով վերապարաստումների հետ միասին բոլոր ուսումնա-կան հաստատություններին տրվում էին նաև մանկավարժական գրականություն, կահույք և համապատասախան ուսումնական նյութեր, որոնք այդ տարիներին նորություն էին հանրապետությունում։
Իր գործունեության մեջ «Քայլ առ քայլ» ծրագիրը հիմնական շեշտը դնում է երեխայակենտրոն, անհատա-կանացված ուսուցման մեթոդների վրա: «Երբ գնում ենք դասապրոցեսը դիտարկելու,- իրենց աշխատանքի նրբություններն է ներկայացնում Ռ.Ծառուկյանը,- հետևում ենք, թե դասի ընթացքում ինչ է անում ոչ թե ուսուցիչը, այլ երեխան, ինչպես է նա ներգրավվում տարբեր աշխատանքներում, ինքնաարտահայտման ինչ հնարավորութ-յուններ է ստանում, ինչ գիտելիքներ է յուրացնում և ինչ կարողություններ է ձեռք բերում կոնկրետ դասի ընթաց-քում: Մեր առաքելությունն է երեխայակենտրոն մոտեցումներով նպաստել որակյալ կրթությանը: Դասարանը չի կարող և չպետք է «մի դերասանի թատրոն» լինի, որտեղ գլխավոր գործող անձը ուսուցիչն է: Դասա-րանում պետք է լինի բնական ուսումնական գործընթաց, որտեղ ոչ միայն սովորեցնում են երեխային, այլ նաև ինքն է սովորում, որտեղ ամեն երեխա, անկախ իր կարողություններից, ազատ ու անկաշկանդ դրսևորում է իր առավե-լագույն ներուժը: Երեխայակենտրոն ուսուցումը հենց դա է նշանակում. ստեղծել միջավայր, որտեղ բոլոր երե-խաները հավասար հնարավորություն ունենան մասնակցելու դասին, առավելագույնս դրսևորելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև վայելելու սովորելու հաճույքը: Չէ՞ որ ամեն ե-րեխա առանձնահատուկ է, տարբեր մյուսներից` իր զարգացման տեմպով ու անհատականությամբ»:
Այսօր ուսուցիչները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն ոչ թե ուսուցանվող նյութի քանակին, այլ այդ նյութի ընկալման խորությանը: Նոր հազարամյակը նոր խնդիրներ է դնում կրթության առջև. այնպես անել, որ ինտելեկտն ու բարոյականությունն օգնեն ավելի ժողովրդավար, բաց ու հանդուրժող աշխարհ կառուցելու հար-ցում: Իսկ այդ արժեքները կրող քաղաքացիներ ձևավորելու համար պետք է հրաժարվել ուսուցման ժամանակավ-րեպ, անարդյունավետ մեթոդներից, պետք է հաշվի առնել երեխաների տարիքային և անհատական առանձնա-հատկությունները, մեծ ուշադրություն դարձնել նաև նրանց հուզական և սոցիալական զարգացմանը:
«Մենք կարևորում ենք երեխաների համակողմանի զարգացումը,- մանրամասնում է հիմնադրամի տնօրեն Ռ. Ծառուկյանը,- որը ներառում է երեխայի ֆիզիկական, իմացական, սոցիալական և հուզական ոլորտները: Այդ բոլոր ոլորտները հավասարաչափ կարևոր են երեխայի ամբողջական, ներդաշնակ զարգացման համար: Դրանք նաև փոխազդում են միմյանց վրա և առանձին-առանձին զարգանալ չեն կարող։ Օրինակ, եթե երեխան խնդիր ունի ֆիզիկական ոլորտում, այսինքն՝ առողջ չէ, հիվանդ է կամ թերսնված, հնարավոր չի լինի խոսել արդյունավետ ու-սուցման մասին՝ առանց այս խնդրին պատշաճ ուշադրություն դարձնելու: Իմացական ոլորտի զարգացումը բոլոր ժամանակներում իրավացիորեն եղել է դպրոցի հիմնական առաքելությունը, սակայն դրա կողքին բավարար ու-շադրության չեն արժանացել մյուս երկու՝ հուզականն ու սոցիալական ոլորտները: Բայց չէ՞ որ երեխայի լիարժեք ու համակողմանի զարգացման համար կարևոր է նաև այն, թե ինչ է կատարվում նրա հուզական աշխարհում և ինչ-պիսի սոցիալական վարք է դրսևորում նա, ինչպես է շփվում հասակակիցների հետ, ինչպես է կառավարում իր վարքը և այլն:
Մեր ծրագրերում այդ չորս ոլորտներն էլ նույն հարթության վրա են գտնվում: Մեկը մյուսի հանդեպ գերակա չէ: Չէ՞ որ հանրակրթության նպատակը միայն գիտնականներ ու պրոֆեսորներ պատրաստելը չէ, այլ խոհուն, դաս-տիարակված մարդիկ, որոնք ինչ մասնագետ էլ դառնան, պետք է կարողանան գիտակցել ու կառավարել իրենց հույզերն ու վարքը, բարեկիրթ շփվել և հաղորդակցվել մարդկանց հետ։ Գիտելիքը, որքան էլ որ կարևոր է և բոլոր մյուս ձեռքբերումների հիմքն է, չի կարող լիարժեք և համակողմանի զարգացած մարդ ձևավորել, եթե անտեսվեն ե-րեխայի զարգացման մյուս ոլորտները։ Երեխաներին վաղ տարիքից պետք է սովորեցնել ապրել հասարակության մեջ, մտածել տարբեր երևույթների մասին, վերլուծել ու հասկանալ դրանք, մերժել բիրտն ու անարդարը, գնահա-տել և ընդունել դրականը, դառնալ բարոյական բարձր արժեքների կրող, քննադատական ու վերլուծական մտածո-ղություն ունեցող մարդ»:
«Քայլ առ քայլ» ծրագիրը մշակել է նաև համապատասխան մեթոդաբանություն ու գործիքներ, որոնք նպաս-տում են աշակերտների վերլուծական և ինքնուրույն մտածողության զարգացմանը: Նախադպրոցական հաստա-տություններում և տարրական դպրոցում երեխաների ունեցած ձեռքբերումները ցույց տվեցին, որ հետևողական ու մեթոդապես ճիշտ աշխատանքը լավ արդյունքներ է տալիս։
Որպես հաջորդ քայլ՝ կազմակերպության ջանքերով հանրապետությունում ներդրվեց մի նոր ծրագիր՝ «Քն-նադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» (ՔՄԶԿԳՄ), որը սկզբում ուղղվեց հան-րակրթական դպրոցների միջին օղակին, իսկ հետո նաև ավագ դպրոցին և բուհերին:
«Տարրական դասարաններում «Քայլ առ քայլ» ծրագրի իրագործման արդյունքում նկատեցինք, որ երեխա-ներն աստիճանաբար դառնում են ակտիվ սովորողներ. նկատելի ինքնուրույնություն են դրսևորում, դարձել են ա-վելի հարցասեր ու հետաքրքրասեր: Սակայն ժամանակի ընթացքում որոշակի անհամապատասխանություն նկատվեց այս մեթոդաբանությամբ տարրական դասարաններում սովորած երեխաների ակնկալիքների և միջին դպրոցի ուսուցիչների դասավանդման մեթոդների միջև: Թերևս դրդապատճառներից մեկն էլ սա էր, որ նախաձեռ-նեցինք ՔՄԶԿԳՄ ծրագիրը»,- ասում է Ռուզաննա Ծառուկյանը:
Ծրագրի նպատակն է կրթել նախաձեռնող, կշռադատված և պատասխանատու որոշումներ կայացնող մարդ, հասարակության ակտիվ անդամ: Ծրագրում կիրառվող ուսուցման մեթոդները խթանում են երեխաների հե-տաքրքրասիրությունն ու սովորելու մոտիվացիան, օգնում են աշակերտներին ոչ միայն լսել-կարդալ ու կրկնել-վե-րարտադրել, այլ նաև մտածել, դատողություններ անել, սեփական կարծիք ու մոտեցումներ ձևավորել: Դասերի ըն-թացում նրանք քննարկում են տարբեր փաստեր և երևույթներ, ընդգրկվում են զույգերով և խմբային աշխատանքի մեջ, համագործակցում են, ուսումնասիրում և հետազոտում ու այս ամենի հիման վրա սեփական եզրահանգում-ներ անում: Այսպիսով, ուսուցման գործընթացն աշակերտների համար դառնում է հետաքրքիր, գրավիչ և իմաստա-լից:
Այս նպատակին հասնելու համար ծրագիրն օգնում է ուսուցիչներին նման մեթոդաբանությամբ աշխատելու հմտություններ ձեռք բերել, աշխատել աշակերտների հետ փոխհամագործակցությամբ, ինչը նպաստում է վստա-հության և հարգանքի վրա հիմնված գործընկերային հարաբերությունների ստեղծմանը։ Այս ամենի շնորհիվ դա-սավանդումը դառնում է ավելի հետաքրքիր, արդյունավետ, նպատակային` առաջացնելով մասնագիտական հպարտության և հոգեկան բավարարվածության զգացում:
Այս նոր սկզբունքներն ու մեթոդներն ավելի հասկանալի, կիրառելի ու հասանելի դարձնելու համար «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն իրականացնում է նաև տարբեր ծրագրեր ու դասընթացներ, տպագրում է մասնագիտական ու մանկական գրականություն:
Կրթության և գիտության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակ-ցությամբ «Քայլ առ քայլը» մշակել է 0-6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչները, որոնք վալիդացիայից հետո այսօր դարձել են նախադպրոցական կրթության պետական չափորոշչի հիմքը։
Կազմակերպության աշխատանքի մյուս կարևոր ուղղությունը ծնողական կրթությունն է։ «Քայլ առ քայլն» աշխատում է նաև երեխաների ծնողների հետ՝ նրանց հաղորդելով երեխայի կրթության ու դաստիարակության համար կարևոր հիմնական գիտելիքներ:
Հիմնադրամը վերապատրաստումներ է անցկացրել Հայաստանի 11 մարզերի շուրջ 870 մանկապարտեզների և 450 դպրոցների մասնագետների, ինչպես նաև մանկավարժական բուհերի և քոլեջների դասախոսների և ուսա-նողների համար:
Երբ վերապատրաստվող մանկապարտեզների և դպրոցների քանակի աճին զուգահեռ հիմնադրամը կանգ-նեց որակի վերահսկման մեխանիզմներ մշակելու անհրաժեշտության առաջ, նախաձեռնեց մենթորական ծրագի-րը: Պատրաստվեցին մի խումբ մասնագետներ (մենթորներ), ովքեր ուսուցիչների վերապատրաստումից հետո սկսեցին աշխատել նրանց հետ՝ օգնելով, որ գործնականում կարողանան արդյունավետորեն կիրառել վերապատ-րաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքները, ճիշտ և նպատակային օգտագործեն մեթոդները:
Հենց որակի ապահովման աշխատանքների շնորհիվ է, որ «Քայլ առ քայլ» հիմնադրամը վաստակել է կրթա-կան ոլորտի պատասխանատու պետական գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակեր-պությունների վստահությունը: Նրանց հետ «Քայլ առ քայլը» համագործակցում է տարբեր կրթական ծրագրերի շրջանակներում:
«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի փորձն ու գիտելիքները ներդրվել են նաև Աբխազիայի Գալի շրջանում, որտեղ կազմակերպությունն իր ներդրումն է ունեցել Աբխազիայի կրթական համակարգի բարեփոխում-ների ծրագրում։ Շուրջ երեք տարի ընթացող ծրագրի շրջանակներում հիմնադրամի մասնագետները մեթոդական վերապատրաստումներ են իրականացրել Գալի շրջանի մանկապարտեզների և տարրական դպրոցի ուսուցիչնե-րի, ինչպես նաև մանկավարժական բուհի մասնագետների համար:
«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի ծրագրերը շատ են ու բազմաբնույթ: Դրանք տրամաբանորեն լրացնում են միմյանց և ըստ էության ուղղված են կայուն գիտելիքներով զինված, սկզբունքային և լավ քաղաքացի-ներ ձևավորելու գործին:
Կրթական հաստատությունները բոլոր օղակներում պետք է հասարակության համար պատրաստեն ոչ միայն որակյալ մասնագետներ, որը, ինչ խոսք, շատ կարևոր է, այլ նաև համակողմանի զարգացած և բարեկիրթ մարդիկ, որն ամենակարևորն է։ Դրա համար առաջին հերթին պետք է ապահովել այնպիսի կրթություն, որը կդաս-տիարակի բարձր բարոյական արժեքներ կրող մարդ, կսովորեցնի մտածել, վերլուծել, համադրել, հաշվի նստել ու-րիշի կարծիքի հետ և ամենակարևորը՝ երեխաներին սովորել կսովորեցնի:
Իր «Բազմաբնույթ մտածողությունը և կրթությունը» գրքում Հովարդ Գարդները գրում է. «Ես ուզում եմ, որ ե-րեխաները հասկանան աշխարհը, բայց ոչ միայն այն պատճառով, որ աշխարհը զարմանահրաշ է, իսկ մարդկային միտքը՝ հետաքրքրասեր: Ես ուզում եմ, որ նրանք հասկանան աշխարհը, որպեսզի ի զորու լինեն այն դարձնել ավե-լի լավը: Գիտելիքը և բարոյականությունն, իհարկե, տարբեր բաներ են, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ ա-նենք, որ խուսափենք անցյալի սխալներից և շարժվենք արդյունավետ ուղղությամբ: Աշխարհն ընկալելու համար կարևոր է հասկանալ, թե ով ենք մենք և ինչ կարող ենք անել... Ի վերջո, մենք պետք է համադրենք մեր ընկալումնե-րը և … որպես մարդկային էակներ հասկանանք և գործենք այս անկատար աշխարհում կա՛մ հօգուտ բարու, կա՛մ հօգուտ չարի» :
Ուստի կրթությունն ու դաստարակությունը պետք է նպաստեն, որպեսզի ինտելեկտը և բարոյական արժեք-ները սովորողի համար ծառայեն որպես միջոց՝ իրեն բավարարված զգալու և օգտակար լինելու այն հասարակութ-յանը, որում նա ապրում է:
ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ