Արցախ.հետապրիլյան իրավիճակ.Ալեքսանդր Իսկանդարյան

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ
Ղարաբաղյան խնդրին չկա լուծում, սա ասում եմ ոչ իբրև պատմաբան, այլ իբրև քաղաքագետ: Ես, իհարկե, չեմ կա-րող ասել, թե ինչ կլինի 50 կա 100 տարի հետո, բայց քաղաքական հեռանկարում, մոտակա կարճաժամկետ հեռան-կարում, տեսանելի չէ որևէ լուծում: Հայկական ու ադրբեջանական կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են միմյանցից, որ այնտեղ բանակցությունների համար հող գրեթե չկա: Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված դիմա-կայությունը տարածաշրջանի ներսում ավելի զորեղ է, քան արտաքին աշխարհի ճնշումը տարածաշրջանի վրա: Ն-կատի ունեմ թե հայերին, թե ադրբեջանցիներին: Ըստ ամենայնի կմնա ինչ-որ տարբերակ՝ պահպանելու կոնֆլիկ-տային իրավիճակը: Այլ է հարց է, թե բռնություններն ավելի շատ, թե ավելի պակաս կլինեն: Այնուամենայնիվ, ես տեսնում եմ ռազմական միջամտությունների հնարավորություն: Չեմ կարծում, թե հայկական կողմերից կլինեն լուրջ ռազմագործողություններ, քանի որ նրանք չունեն քաղաքական կամ ռազմական բնույթի արտաքին նպատակ-ներ, որոնք կարելի կլինի լուծել ռազմական գործողությունների միջոցով: Իսկ ահա ադրբեջանական կողմից չեմ ա-սում հաստատապես ու պարտադիր, բայց ժամանակ առ ժամանակ կարող են ծագել իրավիճակի սրման տարբեր դրսևորումներ, որոնց, սակայն, հայկական կողմը կարող է դիմագրավել:
Մինչև ապրիլ բանակցություններն ըստ էության ընթանում են էին ոչ թե խնդրի կարգավորման, այլ ստատուս քվոյի պահպանման համար: Ապրիլյան գործողություններից հետո բանակցությունները նկատելիորեն հետընթաց ապրե-ցին: Բայց պիտի նկատել, որ ապրիլյան գործողությունները հենց այնպես տեղի չունեցան: Դրանք հասունանում էին ավելի վաղ շրջանից: Դրանք դատարկ տեղից չառաջացան: Ռազմատեխնիկական հագեցվածությունից հետո հակառակորդը դեռևս տարիներ առաջ սկսեց ավելի հաճախակի խախտել հրադադարի ռեժիմը: Սահմանային գնդակոծություններ էին լինում ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական, այլ նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին: Հետո նրանք սկսեցին կիրառել ականանետեր, ավելի ակտիվացան դիպուկահարները, սկսեցին ուղարկել դիվեր-սիոն խմբեր, հետո խոցեցին մեր ուղղաթիռը, հետո հրետանային կրակ բացեցին: Այսինքն ապրիլյան գործողութ-յունները կանխատեսելի էին, գոնե մասնագետների կողմից հաստատ սպասելի էր նման էսկալացիա: Ուժի գոր-ծադրումը, ինչպես նշեցի, հասունացավ աստիճանաբար ու այդ ողջ ընթացքում համանախագահները փորձում էին այնպես անել, որ բացառեին դա, կամ գոնե նվազագույնի հասցնեին: Արդյունքը թեև վատ ստացվեց, բայց նրանք աշ-խատում էին դրա վրա: Ապրիլից հետո համանախագահներն էլի նույնն են անում, ուղղակի ավելի ինտենսիվորեն: Հիմա բանակցային գործընթացը չի ընթանում խնդրի կարգավորման շուրջ, ինչպես հաճախ հայտնվում է մամու-լում. Լավրովի պլան և այլն: Հիմա խոսքը կրկին այն մասին է, որ հակամարտությունը պահպանվի այն մակարդակի վրա, որ ուժի գործադրումը չավելանա: Իհարկե, դա ոչ այնքան բարեհաջող է ստացվում, բայց էլի որոշ չափով ստացվում է, քանի որ հիմա չկա լարվածության այն մակարդակը, որը կար նախքան ապրիլը: Իսկ իրավիճակի սրման հրահրումների պատճառները կախված են մի շարք խնդիրներից, որոնք Ադրբեջանի ներքին կյանքի հետ են կապված:
Ներկայիս բանակցությունների իրական նպատակը հակամարտության լարվածության մակարդակը շրջանակի մեջ առնել ու վերահսկելի պահելն է: Իսկ այն, թե ինչ են ասում համանախագահները, շատ բան կարող են ասել, նրանք քաղաքական գործիչներ են ու տարաբնույթ հայտարարություններ կարող են անել: Դրանք ուղղակի գործիք-ներ են, որոնց միջոցով փորձ է արվում վերահսկելի մակարդակի վրա պահել հակամարտությունը, նվազեցնել լարվածությունը կամ որ ամենագլխավորն է՝ նվազեցնել մեր ռեգիոնում նոր ավելի մասշտաբային կոնֆլիկտի բռնկման հավանականությունը, ինչը բացարձակապես ոչ մեկին պետք չէ:
Հետապրիլյան իրավիճակն այն է, որ շատ բաներ փոխվեցին և շարունակում են փոխվել բավական ինտենսիվ կեր-պով, մասնավորապես շփման գծում: Ակնհայտ է, որ լուրջ եզրահանգումներ են արվել հայկական զինված ուժե-րում: Կարող է շատ բան արտաքուստ չերևա, բայց մասնագետների համար տեսանելի են փոփոխության ազդակնե-րը, ինչպես օրինակ բանակի ղեկավարության փոփոխությունը, զենքերի նոր խմբաքանակի գնումը, սպառազինութ-յունը համալրելու ակտիվությունը և այլն: Այսինքն ուժերի հարաբերակցության մակարդակում տեղի են ունենում փոփոխություններ: Ինչ վերաբերում է հռետորաբանության փոփոխությանը, ապա ասեմ, որ Հայաստանն ու Ադր-բեջանը միանգամայն այլ կերպ են աշխատում այդ հարցում, այլ կերպ են կառուցված տեղեկատվական դաշտերը: Հայաստանը Ադրբեջան չէ, Ադրբեջանում սուլթանություն է, այնտեղ ղարաբաղյան խնդրի մասին լուսաբանումնե-րի հարցում բացարձակապես չկա խոսքի ու մամուլի ազատություն: Կա միայն մեկ դիրքորոշում, որի մասին էլ բարձրաձայնվում է: Միջին վիճակագրական ադրբեջանցին թերթերից, ռադիոյից ու հեռուստատեսությունից երբեք չի կարող իմանալ, թե իրականում ինչ է կատարվում ռազմական գործողությունների գոտիում: Նա պիտի հատուկ մտնի ինտերնետ, փնտրի ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ, որ ասենք թեկուզ իմանա զոհերի կամ վի-րավորների իրական թվի մասին: Հայաստանում այդպես չէ, տեղեկատվության աղբյուրներն այստեղ բաց են: Հա-յաստանում ոչ ոք զոհերի թիվը չի կարող թաքցնել, լրագրողները կհետազոտեն ու կբացահայտեն: Մի կողմից լավ է իհարկե այդ ազատությունը, որ կա մեր երկրում: Հասարակության ազատ տեղեկացվածությունը անհրաժեշտ պա-հին վերածվում է իշխանությունների վրա հանրային ճնշման ու զգոն պահում: Բայց մյուս կողմից ներհայկական քննարկումները հաճախ չեն արտացոլում իրականությունը: Օրինակ՝ ապրիլյան գործողություններն իսկույն ո-րակվեցին որպես ապրիլյան պատերազմ: Ես, իհարկե, փորձում եմ պայքարել դրա դեմ, բայց արդեն լրագրողների շնորհիվ այդ հասկացությունը ներմուծվել է մարդկանց ընկալումների մեջ: Բայց ապրիլին չի եղել պատերազմ, ո-չինչ չի եղել պատերազմի նման, դա եղել է էսկալացիա, ճիշտ է, համեմատաբար մեծ մասշտաբի, բայց լոկալ էսկա-լացիա: Ադրբեջանական կողմը եթե պատերազմ վարելու լիներ, այլ կերպ կգործեր: Ապրիլին նա չի ունեցել ռազմա-կան նպատակ, այլ՝ քաղաքական:
Եկեք խնդրին նայենք ադրբեջանական կողմից: Փաստորեն 22 տարի նրանք պատրաստվում էին դրան, միայն վեր-ջին 5 տարում ծախսել են մոտավորապես 20 մլրդ դոլար: Ըստ զոհերի ցուցակի՝ նրանք մարտի մեջ են նետել իրենց հատուկջոկատայիններին: Իսկ հատուկջոկատայինը շատ թանկ հաճույք է, մոտավորապես արժե այնքան, ինչքան ծախսվում է օդաչու պատրաստելու համար: Նրանք շատ գրագետ էին պատրաստվել: Ես անգամ տեղեկություններ ունեմ, որ այլ երկրներից ռազմական բարձրակարգ խորհրդատուների ծառայություններից են օգտվել: Բայց ի՞նչ ե-ղավ արդյունքը… կարտոֆիլի երկու դաշտ: Դա մի ցուցանիշ է, որ վկայում է ձախողված օպերացիայի մասին: Ընդ որում ինչ կարողացել են վերցրել, վերցրել են միայն առաջին գիշերը, այսինքն զուտ աշխատել է հանկարծակիութ-յան գործոնը:
Ապրիլից հետո մենք կարող ենք բանակցային գործընթացում որոշակի արդյունքի հասնել, որը, սակայն, ղարաբաղ-յան հակամարտության համար կարող է ոչ մի նշանակություն չունենալ: Պիտի նշեմ, որ բանակցային գործընթացը և ղարաբաղյան կոնֆլիկտը միանգամայն տարբեր բաներ են, տարբեր ձևաչափեր: Հաջողությունը, որին հնարավոր է հասնել բանակցային գործըթնացում, դեռ չի նշանակում, որ անպայման հաջողություն է հենց կոնֆլիկտում: Դ-րանք ունեն հակասություններ: Օրինակ՝ բանակցային գործընթացում խոսում են միջոցների մասին, որոնք պետք են վստահության ձեռքբերման համար, բայց իրականում նույն ժամանակ կոնֆլիկտի գոտիում զենքեր են կուտակ-վում: Բանակցային գործընթացում քննարկում են հողերի ենթադրյալ վերադարձի մասին, իսկ իրականում նույն այդ ժամանակ այդ հողերը շարունակվում են յուրացվել, բնակեցվել: Այո, հարձակվողը իրենք են եղել, ոչ թե մենք: Մենք միջազգային հանրությանը ներկայացնում ենք, որ էսկալացիան հրահրել է ադրբեջանական կողմը, բայց որ դա լուրջ օգուտ կբերի հայկական կողմին, կասկածում եմ: Այնպես չէ, որ խնդրով զբաղվող միջնորդները չգիտեն, թե ով երբ հարձակվեց: Նրանք շատ փայլուն էլ պատկերացնում են իրականություն
Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցային պրոցեսում հիմա անհնար է: Նախ դրա համար պետք կլինի Բաքվի համաձայնությունը: Բայց Ադրբեջանը, բնականաբար, կտրականապես դեմ կլինի: Չեմ տեսնում որևէ պատճառ, որ Ադրբեջանը կհամաձայնի Ղարաբաղը ներառել բանակցային գործընթացում: Ու չեմ էլ տեսնում այն գործիքը, որով կարելի է ստիպել Բաքվին համաձայնել Ղարաբաղի ներգրավվածությանը: Ադրբեջանը կուզի Ղարաբաղին տեսնել բանակցության սեղանի շուրջ այն դեպքում միայն, երբ իսկապես կուզենա կոմպրոմիսի և զիջումների գնալ: Քանի դեռ նման հեռանկար չկա, ապա Ղարաբաղի ներառումը բանակցային գործընթացում ոչ մի կերպ Ադրբեջանին պետք չէ:
Հողերի հանձնման հարցը, որ իր ողջ թեժությամբ հայտնվել էր հայկական մամուլում, ղարաբաղյան կոնֆլիկտի արդյունք չէր, այլ՝ ներքաղաքական հրահրումների, երբ մի քաղաքական ճամբարը սկսում է մեղադրանքերի մոտի-վացիա գտնել իշխանական ուժի դեմ: Իսկ այն ֆորմատը, որը ենթադրում է փոխզիջումների համատեքստում նաև հողերի վերադարձ, նոր բան չէ, առնվազն 2007-ից ի վեր: Ոչ մեկ ոչ մի տեղ ու երբեք Հայաստանին և Ղարաբաղին չի առաջարկել, որ բոլոր հողերը կմնան ձեզ և հիմնախնդիրը կկարգավորվի: Մադրիդյան կլինեն սկզբունքները, թե կազանյան, բոլորի հիմքում ընկած է տարածքների կարգավիճակի բաժանման հարցը: Հողերի մի մասը մնում է հայ-կական կողմին ու արվում համապատասխան ձևակերպումներ, մյուս մասը հանձնվում է Ադրբեջանին տարբեր ձևերով: Բանակցությունների այլ եղանակ չկա: Միջազգային միջնորդները հայկական ու ադրբեջանական կողմե-րին դա են առաջարկում և այդ սկզբունքի շուրջ էլ ընթանում են բանակցությունները: Այլ հարց է, դա կստացվի, թե չէ:
Մխիթար Նազարյան
ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ