Անկատար համակարգ թե կոռուպցիոն միջավայր
Պայմանական վաղաժամկետ ազատման համար ներկայացված 100 դատապարտյալներիցտարեկան մեկը կամ երկուսն է ազատվում
Անկախ հանձնաժողովը մերժում է առանց հիմնավորման
Դատապարտյալների` պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտըՀայաստանում փոփոխությունների ենթարկվեց 2006 թվականին: Համակարգում առկակոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով ստեղծվեցին անկախ հանձնաժողովներ, սակայնեղած խնդիրները վերացնելու փոխարեն այն նոր խնդիրների առջև կանգնեցրեցդատապարտյալներին:
Այսօր դատապարտյալները և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններըդժգոհում են, որ իրականում քրեակատարողական հիմնարկ-դատարան հարաբերություններումոչինչ չի փոխվել, միայն մեջտեղում ավելացել է մի մարմին` Անկախ հանձնաժողովը, որն առանցորևէ պատճառաբանության և հիմնավորման մերժում է կամ հաստատում դատապարտյալինպայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու դիմումը:
Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը նախկինում հետևյալ մեխանիզմով էրաշխատում. Կար երկօղակ համակարգ: Դատապարտյալը վաղաժամկետ ազատման համարգրում էր քրեակատարողական հիմնարկի պետին, ՔԿՀ-ն տալիս էր բնութագիր, այնուհետ դաներկայացնում էր դատարան: Դատարանն էլ կա՛մ մերժում էր, կա՛մ հաստատում պայմանականվաղաժամկետ ազատման դիմումը: Այս ընթացակարգի տակ, սակայն, տարիներ շարունակթաքնված էին բավական մեծ կոռուպցիոն ռիսկեր: Իսկ ներկայում ստեղծված անկախհանձնաժողովը իր ենթահանձնաժողովներով պետք է քննի դատապարտյալի` պատժիցպայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նպատակահարմարության հարցը: Եվդրանից հետո նոր միայն ներկայացնի դատարան: Թե այս փոփոխությունները ինչ դրականհետևանքներ ունեցան` դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ մտահոգվածկազմակերպությունները չեն կողմնորոշվում: Միայն որպես օրինակ բերում են հետևյալվիճակագրությունը. Եթե նախկինում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացված 40 դատապարտյալներից մոտ 38-ը ազատվում էին, ինչը, թեև, արդյունավետ համարել չէր կարելի, բայց, համենայնդեպս, համակարգը գործում էր: Իսկ այսօր 100-ից ընդամենը մեկն է ազատվումկամ երկուսը: Ընդ որում սա արվում է փակ քվեարկությամբ:
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, հոգեբան Արշակ Գասպարյանի խոսքով պատժիցպայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովն այսօր իր նպատակին չիծառայում: Սա ըստ փորձագետի` պայմանավորված է հատկապես այն բանով, որ Անկախհանձնաժողովի երեք ենթահանձնաժողովներն այսօր ղեկավարում են Քննչական գլխավորվարչության պետը, Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալը և Ոստիկանությանպետի տեղակալը: Այսինքն` հանձնաժողովները գլխավորում են ուժային կառույցների ղեկավարպաշտոնյաներ, մարդիկ, որոնց գործն, ըստ էության, հասարակությանը հանցագործներիցմաքրելն է: ՀԿ նախագահի դիրքորոշմամբ սա հակասում է միջազգային պրակտիկային, ըստ որի` անձը, ով ի պաշտոնե պատասխանատու է հանցագործությունների բացահայտման ևհանցագործների պատժման համար, չպետք է լինի նման հանձնաժողովում, քանի որ շահերիբախում է լինում հանցագործության համար դատապարտված անձին հասարակությունվերադարձնելիս, ինչն էլ այսօր տեղի է ունենում:
