Մշակույթը որպես աշխատող բիզնես. Վարդան Պետրոսյան
դերասան
Առհասարակ մշակույթի կազմակերպումը շատ բարդ գործ է: Ես համեմատության համար բերեմ Ֆրանսիայի և Ամերիկայի օրինակները: Տարբեր մշակույթներ ունեցող երկրներ են, բայց երկուսն էլ մշակութային քաղաքականություն վարող պետություններ են: ԱՄՆ-ում չկա մշակույթի նախարարություն, այնտեղ կա պրոդյուսերական համակարգ, և արվեստը զարգանում է շուկայական պահանջարկով: Ֆրանսիական մշակույթի գործում կան պրոդյուսերական ընկերություններ, և կա շատ զորեղ Մշակույթի նախարարություն: Մենք մշտապես տեսնում ենք մասնավոր պրոդյուսերական ընկերությունների և Մշակույթի նախարարության կապը: Մենք պետք է երևի հետևենք ֆրանսիայի օրինակին: Մեր մշակույթն էլ պիտի զարգանա պետական և մասնավոր կազմակերպությունների միասնական ջանքերի շնորհիվ: Չնայած մեզ մոտ պրոդյուսերական դպրոցը շատ աղքատ է ու վատը, այնուամենայնիվ, պետք չի գցել մի կողմ: Երկու համակարգերը պետք է համերաշխ, բայց մրցակցության մեջ աշխատեն: Եթե չկա պետական հովանավորչական աշխատանքը, ապա արվեստը տուժում է այն ուղղությամբ, որտեղ այն հոգևոր մեծ արժեք է ներկայացնում: Պետք է մտածել՝ հոգևոր, մեծ արժեքը սովորաբար ովքեր են ավելի հեշտ ընկալում և ովքեր են դա պահանջում: Դրանք ավելի մշակված մարդիկ են, իսկ հասարակության մեջ մշակված մարդիկ ավելի քիչ են ամեն երկրում: Նրանցով չես կարող տուն պահել, մանավանդ մեր փոքրիկ շուկայում: Այդ մարդկանցով չի կարող արվեստը գոյատևել. պետք է օժանդակություն: Հենց այստեղ է, որ պետությունը պիտի դա հասկանա: Արվեստում շատ քիչ են այն մարդիկ, ովքեր կարողանում են ճիշտ կազմակերպել իրենց գործը, բարձր գաղափարական արժեքներ կրող աշխատանքները նաև համապատասխանաբար մեծ հետաքրքրություն են ներկայացնում շուկայում: Մոտ կես տարի ես անընդհատ խաղում եմ, առատորեն խաղում եմ, երբ հանդիսատեսի հոսքը չի դադարում: Ես այստեղ դիմում եմ շատ կոնկրետ «խորամանկությունների». սա արվեստի կազմակերպման գործն է: Նախ ես պարտադիր իմ ներկայացումներն անում եմ կատակերգության ժանրի մեջ: Ես շատ լուրջ խնդիրներ եմ իմ առջև դնում, ես դատապարտված եմ անընդհատ կատակերգություններ խաղալուն: Եթե ես չծիծաղեցնեմ մարդկանց, դահլիճի հոսքը կսկսի դադարել: Ինչպես բժշկություն՝ բառիս բուն իմաստով, ես մարդկանց տալիս եմ ծիծաղ: Ծիծաղեցնելով՝ ես ասում եմ այն, ինչ ուզում եմ ասել: Բայց սա առաջին խորամանկությունն է: Երկրորդ` գոյություն ունի արվեստը կազմակերպելու լուրջ աշխատանք, ի վերջո: Դու պետք է հասկանաս, որ շան պես պիտի աշխատես, պիտի աշխատես գովազդի վրա, պիտի մարդկանց ցույց տաս, որ ամենալավը դու ես, պիտի անընդհատ ուշադրության կենտրոնում լինես: Երբ մեկ-մեկ պետական թատրոնի արտիստները բողոքում են, ես դա չեմ ընդունում: Պետական թատրոններում սովետական ժամանակներից եկած ստեղծագործողներն են, փառք ու պատիվ նրանց, որ մինչև այսօր կանգուն են պահել մեր թատրոնը: Բայց դա շատ քիչ է. նրանք պիտի հասկանան, որ փոխվել են ժամանակները: Այն ժամանակ պետական մի զանգ էր կամ երկու զանգ էր՝ այս պիեսը չի լինի, դու գլուխդ պատին մի տուր, այս պիեսը կբեմադրես, որովհետև կեցցե բոլշևիզմը... Ու բոլորս համակերպված ապրում էինք: Հիմա այդպես չէ: Մինչև առավոտից իրիկուն դու քեզ չգովազդես, չեն գալու, որովհետև 1000 հատ թատրոն կա: Համակարգիչդ միացրու, ինչ ուզում ես` կա: Ինչքան լավը պիտի լինես, որ կարողանաս բերել հանդիսատեսին: Մարդիկ ավելի շատ ուզում են ուտել, խմել, գնալ ռեստորան, զվարճանալ, մարդիկ չեն ուզում գալ գաղափարախոսական բաներ նայել, որտեղ ինչ-որ դառը-դառը հարցեր են քննարկվում: Հեռուստացույցը միացնում ես, թվում է, թե աշխարհը հիմա կպայթի. մեղք են էդ մարդիկ, նրանք պետք է հանգստանան, զվարճանան: Եվ նրանց մեղադրելու չէ: Հիմա պիտի գտնել ձևը, չգիտեմ ոնց, այդ ուղղությամբ պետք է անընդհատ աշխատել. ինչպես են Եհովայի վկաները դռները թակում, մտնում, ասում՝ եկեք մեզ հետ: Արվեստի մարդը մի քիչ այդպես լինի: Բայց, օրինակ, սիմֆոնիկ նվագախումբը չի կարող այդպիսին լինել: Բա փորձ ե՞րբ անի, բա դաս ե՞րբ տա: Այստեղ է, որ պետությունը նրանց լուրջ ֆինանսներ պիտի հատկացնի: Բայց հենց այստեղ է, որ առաջանում են սովորական բարդությունները: Ի՞նչ ասել է պետություն: Պետություն նշանակում է մարդ, նախարար, նախարարը պիտի ունենա իր օգնականները, օգնականներն ունենան իրենց ծանոթները: Ու այստեղից ամեն ինչ սկսում է փչանալ. ծանոթը այդ փողը պիտի տա իր ծանոթին, այլ ոչ թե բարձր արվեստի ներկայացուցչին: Աշխարհում ծանոթը մնում է ծանոթ: Եթե մտածում եք, որ Ամերիկայում ու Ֆրանսիայում չկա պրոտեկտյոնիզմ, ուրեմն՝ միամիտ պիտի լինեք: Էնտեղ էլ շատ լավ ծրագրեր տապալվում են, որովհետև ծանոթ չկա, շատ հաճախ հիմար ծրագրեր ընդունվում են, որովհետև ծանոթ կա: Ուղղակի էնտեղ շուկան այնքան առատ է, որ այդ առատության մեջ, միևնույնն է, շատ բարձր որակ է միշտ ստեղծվում:
Ես կարծում եմ՝ մարդը նույնիսկ բնազդաբար, իր ենթագիտակցության կամ գիտակցության խորքում լավ ներկայացման կարիք ունի: Նախ նրան պիտի դա հասցնել, նա պիտի իմանա, որ այն գոյություն ունի: Գովազդ: Գովազդ արդեն նշանակում է փող, նշանակում է ծանոթություն, նշանակում է առևտուր, շուկա: Գնում է, ասում՝ գիտեք, ես այնքան լավ բան եմ արել, ինձ, խնդրում եմ, ֆինանսավորեք, մարդիկ գան, նայեն: Նա էլ ասում է՝ լավ, շատ լավ բան ես արել, բայց ես ուզում եմ հասկանալ` քո արածը ինձ ձեռք տալի՞ս է, թե չէ: Եվ այստեղ սկսվում է շուկայական խոսակցություն, որի արդյունքում տեսնում ենք` այդ հրաշալի աշխատանքը բեմ չբարձրացավ, ասպարեզ դուրս չեկավ, որովհետև չգտավ համապատասխան գովազդատուներ: Սուբյեկտիվ գործոնը շատ ուժեղ է այստեղ: Կոփված մարմին, կոփված միտք պետք է ունենալ, որպեսզի կարողանալ առանց գովազդատուների էնտուզիազմ, տաղանդ, աշխատանքային ասպարեզ պրոպագանդել, ցույց տալ: Բայց նաև պետք է անպայման օգնող ուժ լինի: Արվեստագետն էլ մարդ է, նա էլ է տուն պահում, աշխատավարձ է պետք, և եթե առավոտից իրիկուն նա վազում է էստեղ-էնտեղ մի կտոր հաց աշխատելու, նրան ուղղակի ժամանակ չի մնում կենտրոնանալու, կուտակումներ անելու և այդ կուտակումները արվեստի վերածելու:
Մեր պետական թատրոններից երկուսն են կարողացել իրենց մշակութային քաղաքականությունը փոխել. Կամերային թատրոնը և Տիկնիկային թատրոնը: Սովետական արվեստի գործի կազմակերպումը իներցիայով շարունակվում է մեր թատրոններում: Բայց այն չի աշխատելու: Այդ սիստեմը պիտի փոխվի: Միգուցե սերնդափոխութուն է պետք: Սունդուկյանի անվան թատրոնը 1600 տեղ ունի. 600 հազարանոց քաղաքում (մենք խաբում ենք, երբ ասում ենք, որ 1մլն 200 հազար ենք, մենք 600 հազար ենք) մի գնողունակ հանդիսատեսին քանի՞ թատրոն է հասնում: «Ոսկե հորթում» ասվում է՝ Խեղդվողներին փրկելու գործը հենց խեղդվողների գործն է: Ես տեսնում եմ, թե ինչպես է Ազնավուրը համերգից 8 ամիս առաջ սկսում գովազդը: Հետո՝ հարցազրույցներ, հետո՝ այս տարվա համերգը ինչով է տարբերվում նախորդներից, չէ՞ որ երգում է սիրո մասին... միշտ էլ երգել է, ուղղակի մարդկանց մեջ թարմացնում է տպավորությունը, հիշողությունը: Արտասահմանում հռչակավոր մարդիկ ունեն մամլո կցորդ: Մեծահռչակ մարդը լավ կցորդ է ունենում: Նա գիտի՝ երբ լռի, երբ ինչ լուր տարածի:
Ես Մալյանի թատրոնի ներկայացումը տեսել եմ Ֆրանսիայում. մեր Կիկոսի մահը ֆրանսերենով էին խաղում: Հանգիստ կարող էին Ֆրանսիայով պտտվել: Ամերիկայում էլ հանգիստ կարող էին այդ ներկայացումը դիտել: Բայց դրանով պիտի զբաղվեր պետությունը: Իսկ պետությունը դարդ ու ցավ չունի:

Երևակ ամսագիր