Գրին Վեյը` ճանապարհի հուսալի ուղեկից

Ձեր անմոռանալի հանգիստը մեր առաքելությունն է. Ասյպիսի կարգախոս է որդեգրել “Գրին Վեյ Թրեվլ” տուրիստական կազմակերպությունը, որը տուրիզմի միջոցով նպատակ ունի օտարերկրյա զբոսաշրջիկների համար ճանաչելի դարձնել Հայաստանն իր հնամենի պատմությամբ, ճարտարապետական գեղեցիկ կոթողներով, հիասքանչ բնությամբ, մշակութային յուրօրինակ և հարուստ ժառանգությամբ, ուրույն և բազմազան խոհանոցով և, իհարկե, մեր ազգին բնորոշ հյուրընկալությամբ: Հայաստանի Ներգնա Տուրօպերատորների Միության անդամ “Գրին Վեյ Թրեվլ” տուրիստական գործակալությունը Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացման համար ջանքեր չի խնայում: Հիմնադրվելով 2012 թվականին` կազմակերպությունն արդեն կարողացել է իր ուրույն տեղը գրավել իր ոլորտում: Կազմակերպությունը զբաղվում է և’ արտագնա, և’ ներգնա տուրիզմով` ապահովելով իր հաճախորդների որակյալ հանգիստը:
Տուրիստական գործակալության ծառայությունների ցանկում ներառված են նաև ներքին տուրիզմը, սոցիալական փաթեթները, տուրերի կազմակերպումը տարբեր տարիքային և մասնագիտացված խմբերի համար, հյուրանոցների ամրագրումը, ավիատոմսերի վաճառքը և ուղևորափոխադրումները ավտոբուսով, նավով շրջագայությունների ամրագրումը և ապահովագրական ծառայությունները:
Համագործակցելով իսրայելական “Hi Medical” ընկերության հետ` “Գրին Վեյ Թրեվլ” տուրիստական կազմակերպությունը հնարավորություն է ընձեռում մեր հայրենակիցներին իրենց բուժումն իրականացնելու Իսրայելի լավագույն կլինիկաներում:
Կարճատև ժամանակահատվածում գրանցելով բազմաթիվ ձեռքբերումներ` տուրիստական ընկերությունը մասնակցել է և՛ տեղական, և՛ միջազգային ցուցահանդեսների, ստացել բազմաթիվ մրցանակներ, որոնցից կարևորագույնը 2015թ-ի ապրիլի 26-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցած BID բիզնես կոնվենցիայի շնորհած ոսկե մրցանակն է՝ «Որակ և տեխնոլոգիա» անվանակարգում:
Ընկերությունը պատրաստ է համագործակցել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք կիսում են իր աշխատելաոճն ու նպատակները: