Նոր մտահղացումը միշտ էլ ձգում է
«Վալան Պրոֆ» ընկերությունը մասնագիտացած է մետաղապլաստե և ալյումինե դռների, պատուհանների և ֆասադային համակարգերի, ապակյա և մետաղական կոնստրուկցիաների, շարժական մեխանիզմների, միջսենյակային փայտյա դռների նախագծման և պատրաստման աշխատանքներում: «Վալան Պրոֆ» ընկերությունը հիմնադրվել է 2000թ.` իր հետ հայկական շուկա բերելով եվրոպական հայտնի մի շարք բրենդեր: Այսօր «Վալան Պրոֆը» հանդիսանում է Salamander Industre Produkte, Pimapen, Volhovec, Fenis Aluminium, G-U ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: 2011թ-ից ընկերությունը սկսեց զբաղվել կահույքի արտադրությամբ: Իսկ 2012թ. բացվեց «Վալան Դեկոր» պաստառների մասնագիտացված սրահը, որը զբաղվում է հայտնի իտալական Zambiatti Murella, Sirpi և բելգիական Grand Deco պաստառների ներմուծմամբ:
Շուկայում առաջատար դիրք գրավելու համար ընկերությունից երկար ժամանակ չպահանջվեց: Իսկ դիրքը պահպանելուն նպաստեց անընդհատ նոր մտահղացումներով հանդես գալը:
«Վալան Պրոֆ» ընկերության գործունեության վերաբերյալ զրուցեցինք ընկերության հիմնադիր Սարգիս Կարապետյանի հետ:
-Արդյո՞ք ռիսկային չէր ներկայացնել այնպիսի արտադրատեսակներ, որոնց առաջարկը շուկայում վաղուց արդեն քիչ չէր:
-Այդ տարիներին շուկան հեղեղված էր անորակ ու անորոշ ծագում ունեցող ապրանքատեսակներով: Մանրամասն ուսումնասիրելով մեր շուկան և նրա պահանջարկը, ինչպես նաև ծանոթանալով աշխարահռչակ բրենդերին` որոշեցինք մտնել շուկա` առաջարկելով այդ բնագավառում լավագույնը: Քանի որ մենք սկսեցինք համագործակցել եվրոպական լավագույն ընկերությունների հետ, կարողացանք թե' մեր երկրում որակյալ հումքի շնորհիվ զարգացնել արտադրությունը, և թե' սպառողին առաջարկել լավագույն տարբերակը: Եվս մեկ հանգամանք, որն օգնեց առաջ շարժվել, այն էր, որ մեր ապրանքատեսակները տարբեր են, յուրօրինակ ոճով ու իրենց տեղը տարիների փորձով հաստատած: Ապրանքատեսակները, որոնք մենք ներմուծում ենք, համարվում են բարձրակարգ ամբողջ աշխարհում և ունեն բավականին վստահելի ու երկարաժամկետ վարկանիշ:
Նաև ռիսկային չէր այնքանով, որ այդ տարիներին շատ ընկերություններ կամ արտադրամասեր էին ներկայացնում մետաղապլաստե ու ալյումինե արտադրանք, սակայն դրանցից գրեթե ոչ մեկը չէր համապատասխանում եվրոպական ստանդարտներին: Ըստ այդմ` մեր ներկայացրած ապրանքը շատ կարճ ժամանակաշրջանում գրավեց սպառողի ուշադրությունը: Եվ նրանք այս տարիների ընթացքում մնացել են մեր հավատարիմ հաճախորդները:
-Որքանո՞վ էր շուկայում մեծ որակյալ արտադրանքի պահանջը:
-Այդ տարիներին հայ հասարակությունը մի նոր զարգացման փուլ մտավ. մարդիկ սկսեցին դուրս գալ ճգնաժամային տարիների ազդեցությունից, ժամանակակից ապրելաձևը և նոր ու գեղեցիկ պայմանները դարձան առօրյա խնդիրներից ամենակարևորը: Բնականաբար, անհրաժեշտ էր դարձել բնակարանի, աշխատավայրի և այլ շինությունների կառուցապատումը որակյալ արտադրանքով:
Քանի որ, ինչպես արդեն նշեցի, որ այդ ժամանակաշրջանում շուկայում շատ քիչ էր որակյալ արտադրանքը, ապա պահանջը ավելի քան մեծ էր:
-«Վալան պրոֆ» ընկերության անունը հաճախ նշվում է որպես առաջատար ընկերություն այդ ոլորտում: Ո՞րն է հաջողության ճանապարհը:
- Աշխատանքն ու պատասխանատվությունը: Մեր ընկերությունը այս տարիների ընթացքում կարողացել է ձեռք բերել «հավատարիմ հաճախորդ» ասվածը: Մեր սպառողը վստահում է մեզ, մենք բոլորս մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում մեր աշխատանքին:
Մեր ստեղծման և զարգացման պատմությունը հաշվի առնելով` կնկատեք, որ կանգ չի եղել առաջխաղացման մեջ, միշտ փորձել ենք հաղթահարել նորանոր բարձունքներ ու բավարարել շուկայի ստվար հատվածի պահանջները: Ընդհանուր առմամբ մեր աշխատանքային նկարագիրը երկու բառով արտահայտում է մեր կարգախոսը` «Միշտ մեկ քայլ առաջ»:
-Ընկերության գործունեությունն ընդլայնելու ի՞նչ հեռանկարներ կան:
-Հեռանկարները բավականին մեծ են: Նախ պատրաստվում ենք ընդլայնել արտադրության ծավալները պահանջարկին համապատասխան: Կատարվում են մեծ աշխատանքներ այս տարի Հայաստան արտասահմանյան բարձրակարգ ապրանք ներմուծելու համար:

Պատրաստվում ենք բացել մեր կահույքի սրահին` «Վալան Կահույքին», կից նոր մոնոբրենդ իտալական կահույքի սրահ, որը կներկայացնի հանրաճանաչ Colombini ընկերությունը: Նաև կահույքի արտադրության համար նախատեսված ծածկերը որոշակի չափով փորձում ենք ավելի նորաոճ դարձնել` նորից համագործակցելով մեր արտասահմանյան գործընկերների հետ:
Ինչ վերաբերվում է «Վալան Դեկորին», ապա նախապատրաստվում ենք համագործակցության տարածաշրջանում գոյություն չունեցող մի իտալական բրենդի հետ, որի արտադրանքը կգրավի բոլորի ուշադրությունը իր օրիգինալությամբ և նրբաճաշակ օրինակներով: Խոսքը Studioart իտալական պատի ծածկերի մասին է: Այն նախատեսված է բարձրաճաշակ հաճախորդի համար, ու կդառնա դրա գրավականը:
Դեռևս այսքանը կարող եմ նշել: Իհարկե, կսպասվեն բազմաթիվ նորույթներ:

