Բարձրակարգ ստոմատոլոգիա բարեգործական ծրագրերով

Ճշգրիտ ինֆորմացիա հիվանդության, բուժման ընթացքի և արդյունավետության աստիճանի վերաբերյալ: Թերևս աշխատանքային այս սկզբունքի շնորհիվ է նախ «ՎիԹի դենթ» ստոմատոլոգիական կլինիկան շահել իր պացիենտների վստահությունը: Ոչ միայն շահել, այլև բազմապատկել նրանց թիվը: Իհարկե դրանում նույնքան կարևոր նշանակություն ունեն կլինիկայում մշտապես կիրառվող նորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդները, պրոֆեսիոնալ անձնակազմը: Վստահության և այցելուների մշտական հոսքի արդյունքում էլ «ՎիԹի դենթ» կլինիկան հաջողությամբ է իրականացնում ամենատարբեր բնույթի ակցիաներն ու բարեգործական միջոցառումները: Առանձնացնենք վերջին մի քանիսը, որոնց մասնակցելու հնարավորություն ունեն բոլորը, ովքեր ուզում են միևնույն ժամանակ ստանալ բարձրակարգ ստոմատոլոգիական ծառայություն «ՎիԹի դենթ» կլինիկայում: 

«Մենք ենք եւ կենդանիները». այս ակցիային մասնակցելու գաղափարը կլինիկայի տնօրեն Վահագն Համբարձումյանի ընկերոջ` «Ջամբո» էկզոտիկ բար-ռեստորանի տնօրեն Արտյոմ Վարդանյանինն է: Ծրագիրը պարզապես դրական էմոցիաներն ու կենդանիների հետ շփումն ապահովելու համար է: Ֆոտոսեսիաներ կենդանիների հետ, իսկ երեք լավագույն լուսանկարներն արժանանում են մրցանակների, առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը՝ տասնօրյա ուղեգիր Ծաղկաձորի «Արմենիա» հյուրանոցում հանգստանալու համար, երկրորդ մրցանակակիրը՝ «ՎիԹի դենթ»-ի ատամնաբուժական ծառայություններից օգտվելու զեղչի քարտ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը շահում է հյուրասիրություն «Ջամբո» ռեստորանում, նաեւ մեկ անվճար ֆոտոսեսիա հենց ռեստորանի տարածքում: Այս ակցիան սեզոնային բնույթ է կրում: Դրսում ֆոտոսեսիաներ անցկացնելու համար լավ, տաք ու հաճելի եղանակը շատ կարևոր է: Ծրագիրը կվերսկսվի հենց այդպիսի եղանակների հետ մեկտեղ:

«Ժպիտի 100 ամյակ». սա ամբողջությամբ կլինիկայի ծրագիրն է: Խորհրդանշական այս թվով միջոցառումը բարեգործական բնույթ ունի:  «ՎիԹի դենթ»  կլինիկայում ատամնաքարերի եւ ատամնափառի մաքրումն այս տարվա ապրիլից իրականացվում է անվճար: Դա անչափ կարևոր է յուրաքանչյուր մարդու առողջության համար, բայց ամեն մեկը չէ, որ կարող է իրեն ֆինանսապես թույլ տալ: Ընդ որում՝ ատամնաքարերի անվճար մաքրումը կլինիկայում չի սահմանափակվում մեկ անգամով. 6 ամիս հետո կլինիկայի մասնագետները զանգահարում են և դարձյալ հրավիրում նույն մարդուն: 

«Մեդ տուր». սա արդեն պրոֆեսիոնալ ոլորտն է ընդգրկում: Առողջապահական տուրիզմ բժշկության տարբեր ոլորտներում: «ՎիԹի դենթ»-ի նախաձեռնած այս ծրագիրը Հայաստանում  հաջողելու բոլոր շանսերն ունի, քանի որ, եվրոպական զարգացած երկրների համեմատությամբ, նույն մակարդակով իրականացվող բժշկական շատ ծառայությունները շատ ավելի մատչելի են: Բնականաբար, սա չի կարող պացիենտների հոսք չապահովել դեպի մեր երկիր և կոնկրետ բժշկական առանձին  հաստատություններ: 

«ՎիԹի դենթ»-ն այժմ ստոմատոլոգիական համալիր ծառայությունների կենտրոն է, որն աշխատում է անընդհատ նորագույն տեխնոլոգիաներ ներդնելով: Ատամների իմպլանտացիայի նորագույն տարբերակ: Սա իմպլանտոլոգիայի ձեռքբերումներից է, քանի որ իր լուծումներով 10 քայլ առաջ է ավանդական տարբերակից: Նոր մեթոդը թույլ է տալիս ավելի արագ տեղադրել իմպլանտները. 6-ամսյա ժամկետը փոխարինվում է 2 ամսով, եթե նախկինում 1 իմպլանտի համար պահանջվում էր 2-3 ժամ, ապա այս մեթոդով՝ 5-10 րոպե: Բացի այդ՝ չի արվում լնդերի կտրվածք, չի դրվում կար, վիրահատությունն անցնում է անցավ, արդյունքում հիվանդը ազատվում է բոլոր անցանկալի հետևանքներից: Իմպլանտների տեղադրման այս նոր մեթոդը Հայաստանում այսօր շատ քիչ կլինիկաներ են կիրառում:

Մի խոսքով՝ բարձրակարգ ստոմատոլոգիական ծառայություններ, որոնք հասանելի են բոլորին, քանի որ կլինիկայում գործում է մշտական զեղչ հաշմանդամների, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների,Արցախյան ազատամարտի մասնակիցների եւ թոշակառուների համար:

Վ և Թ - Վահագն և Տաթև: Կլինիկայի անվանման համար Վահագն Համբարձումյանը ընտրել է իր և կնոջ անվան տառերը: Վերաբերմունքը նույնն է, ինչ ընտանիքի հանդեպ: Դրա համար էլ պետք է մեծացնել ու ամուր պահել:

 

«Երևակ» ամսագիր