Քիթ-կոկորդ-ականջ. Ո՞րտեղ փնտրել մասնագետին

Քիթ-կոկորդ-ականջ ծառայությունը սովորաբար աշխատում է բժշկի աշխատասենյակի առաջ հերթերով: Այդ խմբի հիվանդությունները ամենատարածվածներից են՝ իրենց բարդության ամենատարբեր աստիճաններով:  Եվ մեր թիվ մեկ խնդիրն է գտնել լավ մասնագետ, ով բժիշկ լինելն իր առաքելությունը կհամարի:

Քիթ-կոկորդ-ականջաբան Կատարինա Դրամբյանի համար բժշկի ընտանիքում մեծանալը ճակատագիր էր: Բժիշկ էր պապը՝ վիրաբույժ, ակադեմիկոս Գևորգյան Իվան Քրիստափորովիչը, բժիշկ էր նաև մայրը, դասախոս բժշկական համալսարանի միկրոբիոլոգիայի ամբիոնում, ու դեռ մանկուց արդեն 20 տարուց ավել աշխատանքային փորձ ունեցող բժշկուհին գիտեր, որ մարդկանց բուժելն իր առաքելությունն է լինելու:  

Երևանի բժշկական համալսարանն ավարտելուց հետո Կատարինե Դրամբյանը օրդինատուրան շարունակել է է Մոսկվայում, այնտեղ էլ պաշտպանել է գիտական թեզը՝ «Փափուկ քիմքի ուռուցքներ»թեմայով հայտնի ԼՕՌ մասնագետ Վ.Ս. Պողոսովի ղեկավարությամբ թիվ 67 հիվանդանոցում:

Ապա վերադարձել է Հայաստան ու 1997 թվից աշխատանքի է անցել 2-րդ բուժմիավորման հիվանդանոցում, որտեղ 2003-2005թթ. ղեկավարել է է Քիթ-կոկորդ-ականջ ծառայությունը: 2006 թվականից արդեն մասնագիտական հմտությունները բժշկուհի Դրամբյանը գործի է դրել Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում`որպես Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ղեկավար: Նրա աշխատանքային գործունեության սկիզբն այստեղ համընկել է նոր վիրահատական լազերի կիրառմանը: Խոսքը Dornier Medilas լազերի մասին է, որը Հայաստան առաջին անգամ հենց այս կլինիկան է բերել Ավստրիայից: Լազերով վիրահատելու նրբություններին տիրապետելու և մասնագիտական փորձը հարստացնելու համար բժշկուհի Դրամբյանը երկու անգամ վերապատրաստում է անցնում Վիեննայում:

Նրա ղեկավարած բաժանմունքում կատարվում են քիթ-կոկորդ-ականջի հետ կապված բոլոր տեսակի վիրահատությունները` քմային նշիկների հեռացում (տոնզիլէկտոմիա), քթի ադենոիդների հեռացում (ադենոտոմիա), հայմորյան խոռոչների վիրահատություն (հայմորոտոմիա), քթի պոլիպների հեռացում (պոլիպոտոմիա),քթի միջնապատի ուղղում (սեպտոպլաստիկա), ինչպես նաև իրականացվում է ԼՕՌ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում:

Բաժանմունքի աշխատանքի կարևորագույն մասն են նաև լազերային վիրահատությունները, ինչպիսիք են`քթի պոլիպների այրում(կոագուլացիա), հիպերտրոֆիկ և ալերգիկ ռինիտների դեպքում քթի խեցիների այրում(կոագուլացիա), խռռոցի լազերային վիրահատություն: