Ցերեկույթ Վ.Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում

Վ. Զատիկյանի անվան թ.90 հիմնական դպրոցի Iգ դասարանը ներկայացրեց ցերեկույթ նվիրված 1-10-ը թվանշաններին: Աշակերտները ներկայացրեցին յուրաքանչյուր թվանաշանի վերաբերյալ քառատող, որի ժամանակ հնչեցին նաև այդ թվանշանների վերաբերյալ փոքրիկ երգեր: Ցերեկույթի ժամանակ երեխաները միմյանց առաջադրեցին նաև հանելուկներ որոնց պատասխանները վերաբերում էր մաթեմատիկային: Հնչեցին նաև ասացվածքներ:

Միջոցառման ավարտին ներս մտավ նաև <<Հյուրը>>` իր հետաքրքիր առաջադրանքով: Երեխաները հաջողությամբ և մեծ հետաքրքրությամբ կատարեցին նաև այդ առաջադրանքը: Վերջում <<Հյուրի>> կողմից ստացան փոքրիկ գրքեր: Միջոցառումը ուղեկցվում էր երաժշտության հնչյունների ներքո: