Երկ­րորդ ա­մե­նավ­տան­գա­վոր մաս­նա­գի­տութ­յու­նը

«Մի ան­գամ «Կու­րիեր Յու­նես­կո» ամ­սագ­րում կար­դա­ցի ա­մե­նավ­տան­գա­վոր մաս­նա­գի­տութ­յուն­նե­րի շար­քը: Ա­ռա­ջին տե­ղում ժուռ­նա­լիս­տի­կան էր, երկ­րորդ տե­ղում` ստո­մա­տո­լո­գիան, դրա­նից հե­տո հան­քա­փո­րի գոր­ծը: Ինձ դա զար­մաց­րեց: Մի էքստ­րա­սենս այս­պես բա­ցատ­րեց. մար­դը, ո­րը գա­լիս է ձեզ մոտ, ամ­բողջ գի­շեր չի քնել ցա­վից, գու­մա­րած վա­խը ա­տամ­նա­բույ­ժի հան­դեպ: Այ­սինքն` նրա բիո­դաշ­տը ամ­բող­ջութ­յամբ քայ­քայ­ված է: Եվ սկսում է ձեր բիո­դաշ­տի հաշ­վին լցնել ի­րե­նը»,- սրա­նում «Մաեստ­րո» ստո­մա­տո­լո­գիա­կան կլի­նի­կա­յի տնօ­րեն, օր­թո­պեդ Ար­մեն Գ­ևորգ­յա­նը հա­մոզ­վել է ա­վե­լի քան 30 տար­վա աշ­խա­տան­քի արդ­յուն­քում:

-Պա­րոն Գ­ևորգ­յան, «Մաեստ­րո» ա­տամ­նա­բու­ժա­կան կլի­նի­կան բա­վա­կան եր­կար տա­րի­նե­րի պատ­մութ­յուն ու­նի, կա­րե­լի է ա­սել` ան­ցել է այդ բնա­գա­վա­ռի զար­գաց­ման բո­լոր փու­լե­րը: Ի՞նչ­ է հաղ­թա­հար­վել:

-Կլի­նի­կան գոր­ծում է ա­վե­լի քան 25 տա­րի: Սկզբում այն նկու­ղա­յին հար­կում էր` փոք­րիկ սեն­յա­կում: Տա­րի­նե­րի ըն­թաց­քում ա­վե­լա­ցան և աշ­խա­տող­նե­րի քա­նա­կը, և սար­քա­վո­րում­նե­րը: Խորհր­դա­յին շրջա­նում այլ կերպ էր: Բո­լոր նյու­թերն ու սար­քա­վո­րում­նե­րը  միայն Կա­զա­նի ստո­մա­տո­լո­գիա­կան գոր­ծա­րա­նում էին ար­տադր­վում: Այդ­պես բո­լո­րին պար­տադ­րում էին նույն չա­փա­նիշ­ներն ու ո­րա­կը: Չու­նեինք հնա­րա­վո­րութ­յուն ոչ ար­տերկ­րում վե­րա­պատ­րաստ­վե­լու, ոչ նո­րութ­յուն­նե­րին տեղ­յակ լի­նե­լու: Ստո­մա­տո­լո­գիան բար­ձի­թո­ղի վի­ճա­կում էր և բա­վա­կան ետ էր եվ­րո­պա­կան երկր­նե­րից, Ա­մե­րի­կա­յից: Խորհր­դա­յին Միութ­յան փլու­զու­մից հե­տո միայն ճա­նա­պար­հը բաց­վեց: Բայց մեկ-եր­կու տար­վա ըն­թաց­քում, բնա­կա­նա­բար, ոչ մի լուրջ տե­ղա­շարժ չէր կա­րող լի­նել: Ժա­մա­նակ էր պետք սո­վո­րե­լու, վե­րա­պատ­րաստ­վե­լու: Հի­մա նոր սե­րունդ է գա­լիս, ո­րը բա­վա­կան խո­րա­նում է այս մաս­նա­գի­տութ­յան մեջ: Նախ­կի­նում բժիշ­կը ոչ մի ե­րաշ­խիք չէր տա­լիս, և շատ դեպ­քե­րում ա­տա­մը վե­րա­բու­ժե­լուց հե­տո, ի վեր­ջո, հե­ռաց­վում էր: Հի­մա էլ կան այդ­պի­սի մաս­նա­գետ­ներ, բայց ան­հա­մե­մատ ա­վե­լի քիչ են: Դա­սըն­թաց­ներն ա­վե­լի խո­րաց­ված են անց­կաց­վում: Բժշկա­կան հա­մալ­սա­րա­նում ժա­մա­նա­կին ստո­մա­տո­լո­գիա­յի ե­րեք ամ­բիոն կար, այժմ` յոթ ամ­բիոն: Հա­ճա­խա­կի մեկ­նում ենք վե­րա­պատ­րաս­տում­նե­րի, բայց իս­կա­պես վե­րա­պատ­րաստ­վե­լու: Թէ չէ այն­պի­սի տպա­վո­րութ­յուն է, թե Հա­յաս­տա­նում բո­լո­րը բարձ­րա­կարգ ստո­մա­տո­լոգ­ներ են` ար­տերկ­րում վե­րա­պատ­րաստ­ված: 

-Վե­րա­պատ­րաս­տու­մը հատ­կա­պես ո՞ր­ ուղ­ղութ­յուն­նե­րով է կա­տար­վում: 

-Ես Միաց­յալ Նա­հանգ­նե­րից բա­վա­կան շատ նո­րութ­յուն­ներ եմ բե­րել լրիվ շար­ժա­կան պրո­թեզ­նե­րի վե­րա­բեր­յալ: Երբ հի­վան­դը նոր­մալ չի պրո­թե­զա­վոր­վել, և լրիվ շար­ժա­կան պրո­թե­զը չի պահ­վում բե­րա­նի խո­ռո­չում, մենք կա­րո­ղա­նում ենք օգ­նել նրան: Պատ­րաս­տում ենք այն­պի­սի շար­ժա­կան պրո­թեզ­ներ, ո­րոնք ամ­րա­նում են ան­գամ շատ մաշ­ված, ատ­րո­ֆիա­յի են­թարկ­ված լնդե­րին: Լրիվ շար­ժա­կան պրո­թեզ պատ­րաս­տե­լը բա­վա­կան բարդ և պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տանք է, քա­նի որ պետք է շատ լավ ի­մա­նալ ծնո­տի ա­նա­տո­միան: Մեծ նշա­նա­կութ­յուն ենք տա­լիս իմպ­լան­տա­ցիա­յին: Ա­ռաջ մար­դիկ վախ­վո­րած էին մո­տե­նում դրան: Բայց այն այժմ բա­վա­կան զար­գա­ցել է, և վա­խե­նա­լու ո­չինչ չկա: Շատ կարևո­րում եմ բարդ պրո­թե­զա­վո­րու­մը: Իմպ­լանտ­նե­րի վրա պրո­թե­զա­վո­րու­մը ևս ­նոր ուղ­ղութ­յուն է և շատ ա­վե­լի բարդ: Իմպ­լան­տը տի­տա­նից է, իսկ տի­տա­նը տա­շե­լը, նրան զու­գա­հե­ռութ­յուն տա­լը բարդ է: Հա­ճախ ա­սում են, թե իմպ­լան­տը քայ­քայ­վում ու թափ­վում: Սա, որ­պես կա­նոն ա­սում են նրանք, ով­քեր չեն կա­րո­ղա­նում նոր­մալ  իմպ­լան­տա­վո­րել: Բայց օր­թո­պե­դի աշ­խա­տան­քը, որ­քան էլ լավ ար­վի, չի կա­րող ո­րակ­յալ լի­նել, ե­թե սկզբնա­կան աշ­խա­տան­քը` թե­րա­պիան լավ չի կա­տար­վել: Ես իմ թե­րապևտնե­րի աշ­խա­տան­քը ան­պայ­ման վե­րահս­կում եմ: Բո­լոր թե­րապևտիկ աշ­խա­տանք­նե­րը կա­տա­րում ենք ռենտ­գե­նից հե­տո: Կու­րո­րեն չես կա­րող աշ­խա­տել: Օ­րի­նակ` ե­թե մի փոքր ա­տա­մի լից­քը շատ կամ  քիչ ե­ղավ, այդ ա­տա­մը հնա­րա­վոր է են­թարկ­վի հե­ռաց­ման: Շու­տով մեր կլի­նի­կա­յից եր­կու հո­գի կմեկ­նեն Ուկ­րաի­նա` Պոլ­տա­վա, էս­թե­տիկ թե­րա­պիա­յի գծով պրո­ֆե­սոր Սեր­գեյ Ռադ­լինս­կու մոտ դա­սըն­թաց­նե­րի: Նա ետ­խորհր­դա­յին շրջա­նի լա­վա­գույն կոս­մե­տո­լոգ-թե­րապևտնե­րից է: Ռու­սա­կան էստ­րա­դա­յի շատ աստ­ղեր, սկսած Ալ­լա Պու­գա­չո­վա­յից, գնում են նրա մոտ  ոչ թե պրո­թե­զա­վոր­վե­լու, այլ թե­րապևտիկ բու­ժում ստա­նա­լու: Էն­դո­դոն­տիա­յին ենք շատ մեծ տեղ հատ­կաց­նում. այն է` երբ մար­դը ա­տա­մը մի քա­նի ան­գամ վե­րա­բու­ժե­լուց հե­տո գա­լիս է, և փոր­ձում ենք ա­մեն կերպ փրկել այն, չհե­ռաց­նել: Ա­մե­նա­կարևոր խնդիր­նե­րից է մաք­րութ­յու­նը, ստե­րիլ նյու­թե­րով և գոր­ծիք­նե­րով աշ­խա­տան­քը, ոով­հետև բժիշ­կը ոչ միայն վա­րա­կը կա­րող է տե­ղա­փոխ­վել, այլև ձեռք բե­րել: 

-Ե­րաշ­խիք հի­վան­դին տրվու՞մ­ է:

-Բո­լոր երկր­նե­րում հի­վան­դին տրվում է մեկ տար­վա ե­րաշ­խիք: Մեզ մոտ չգի­տես ին­չու, ա­սում են` 15 տա­րի, 20 տա­րի: Ինչ­պես կա­րող է բժիշ­կը այդ­պի­սի ե­րաշ­խիք տալ: Շատ մեծ նշա­նա­կութ­յուն ու­նի մար­դու վե­րա­բեր­մունքն իր ա­տամ­նե­րին: Ին­տե­լի­գենտ մարդն իր հա­գած-կա­պա­ծով չէ, ոչ էլ լսած ե­րաժշ­տութ­յամբ: Ա­մե­նա­քի­չը տա­րին մեկ պետք է գնալ բժշկի: Շատ հի­վանդ­ներ հարց­նում են, թե քա­նի տար­վա ե­րաշ­խիք ու­նի իմպ­լան­տը: Ե­թե բժիշ­կը նոր­մալ պրո­թե­զա­վո­րել է, ծա­մո­ղա­կան ու­ժը նոր­մալ բաշ­խել է, և ե­թե մար­դը մաք­րա­սեր է, ա­տամ­նե­րը տրավ­մա­յի չի են­թար­կում ա­պա իմպ­լան­տը տասն­յակ տա­րի­ներ կծա­ռա­յի: Ընդ­հան­րա­պես, տա­լիս ենք մեկ տար­վա ե­րաշ­խիք: Ե­թե եր­կու-ե­րեք տա­րի հե­տո էլ գա­լիս են ինչ-որ խնդրով, փոր­ձում ենք ա­մեն ինչ ա­նել` նրան օգ­նե­լու հա­մար: Բայց ե­թե մարդն իր ա­տամ­ներն օգ­տա­գոր­ծում է որ­պես բա­ցիչ կամ ըն­կույզ ջար­դե­լու գոր­ծիք, ոչ մի ե­րաշ­խիք էլ չենք կա­րող տալ նրան:

-Ի՞նչ ­զեղ­չե­րի մա­սին է խոսքը:

-Զեղ­չեր ար­վում են հիմ­նա­կա­նում մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար: Ե­թե պա­հանջ­վում է բա­վա­կան բարդ աշ­խա­տանք, ա­պա զեղչ, որ­քան էլ ցան­կա­նանք, չենք կա­րող ա­նել: Ե­թե ծա­ռա­յութ­յան գի­նը չբարձ­րա­նա, ո­րա­կը կա­րող է իջ­նել: Բո­լոր աշ­խա­տանք­ներն էլ ո­րակ­յալ են ար­վում, բայց նյու­թե­րը, ո­րոն­ցով աշ­խա­տում ենք նույ­նը լի­նել չեն կա­րող: Ես մի ցան­կութ­յուն ու­նեմ. շատ լավ կլի­ներ, որ ստո­մա­տո­լո­գիան ա­պա­հո­վագր­վեր, թե­կուզ ա­մե­նա­հա­սա­րակ պրո­թե­զա­վո­րու­մը: Քա­ղա­քում ման ե­կեք, կտես­նեք, որ ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նութ­յու­նը ա­նա­տամ է ման գա­լիս: Իսկ ա­պա­հո­վագր­ման  դեպ­քում շա­տե­րը կօգտ­վեին: Իսկ ե­թե խո­սենք ընդ­հան­րա­պես անվ­ճար աշ­խա­տան­քի մա­սին, ա­պա եր­կար տա­րի­ներ հա­մա­գոր­ծակ­ցել ենք «Օր­րան» ման­կա­տան հետ, մինչև այն­տեղ բաց­վեց ա­տամ­նա­բու­ժա­կան կլի­նի­կա:

-Ի՞նչը ա­ռա­վել հա­ճախ կա­րող է դառ­նալ ա­տամ­նե­րի, լնդե­րի հի­վան­դութ­յան պատ­ճառ:

Մեծ նշա­նա­կութ­յուն ու­նի գե­նե­տի­կան: Հի­մա շատ ե­րի­տա­սարդ­ներ կան, որ ա­տամ­նե­րի լուրջ խնդիր ու­նեն, ան­գամ գի­տեմ դեպ­քեր, երբ բա­նա­կից ա­զատ­վել են ա­տամ­նե­րի բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով: Տար­բեր հի­վան­դութ­յուն­ներ կան, ո­րոնք կա­րող են բե­րել ա­տամ­նե­րի կորս­տի: Նյար­դա­յին հա­մա­կար­գի քայ­քայ­ված լի­նե­լու գոր­ծո­նը մեծ է, այն շատ մեծ նշա­նա­կութ­յուն ու­նի ա­ռող­ջութ­յան հա­մար: 

-Ա­ռօր­յա խնամքի հա­մար ի՞նչ ­խոր­հուրդ­ներ կտաք:

-Ա­մեն ե­րե­կո պար­տա­դիր պետք է լվա­նալ ա­տամ­նե­րը: Եվ, ինչ­պես իմ ու­սու­ցիչն էր ա­սում (ես եր­կու ու­սու­ցիչ եմ ու­նե­ցել, մե­կը հայրս էր` Գ­ևորգ­յան Է­դո­ւար­դը, ո­րը 20 տա­րի ստո­մա­տո­լո­գիա­յի ամ­բիո­նի վա­րիչն էր, և Կի­լիկ­յան Է­դի­կը, ո­րը դարձ­յալ ամ­բիո­նի վա­րիչ էր) ա­մեն օր մի հատ պինդ խնձոր պետք է ու­տել. դա խո­զա­նա­կից ա­վե­լի լավ է մաք­րում ա­տամ­նե­րը:

 

Երևակ - Առողջապահական համակարգ