Մարտի 1-ի մեղավորները, ըստ Մաքեյանի

<Ժողովրդավարական Հայրենիք> կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր` մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ի ողբերգության հիմնական սև էջը գրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 
Նա նշել է, որ հենց Քոչարյանն էր այդ պահին ՀՀ նախագահը և հենց նա էր պատասխանատու ամեն ինչի համար, սակայն առանց Սերժ Սարգսյանի իմացության ոչինչ չէր արվում:
Ըստ Պետրոս Մակեյանի՝ եթե քաղաքական պատճառներ լինեին, ապա իրավական առումով ոչ մի խնդիր չէր լինի: «Բայց ոչ Մարտի 1, ոչ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունները չեն բացահայտվի քանի երկրում գործում է այս ռեժիմը: Մեր երկրում գործում է պատվերով բացահայտվելու սկզբունքը»,- ասել է նա: