Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ռազ­մա­կան բժշ­կու­թյան պատ­մու­թյու­նը սկս­վում է բա­նա­կի հետ

Ըստ մաս­նա­գե­տի հաշ­վարկ­նե­րի՝ Հա­յաս­տա­նում 1 բժիշկ-սրտա­բա­նը պետք է բու­ժի մո­տա­վո­րա­պես 2000 հի­պեր­տո­նիկ հի­վան­դի: Նման ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կե­լի դարձ­նե­լու և հա­մա­կար­գը կա­յաց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է կա­ռու­ցո­ղա­կան և արդ­յու­նա­վետ  մե­խա­նիզմ­ներ մշա­կել: Ման­րա­մաս­նե­րը՝ «Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ» բժշկա­կան կենտ­րո­նի սրտա­բա­նա­կան բա­ժան­մուն­քի վա­րիչ Լ­ևոն Քո­չար­յա­նի հետ զրույ­ցում:

- Ձեր ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը հա­ճախ են ա­սում, որ սրտա­բա­նութ­յու­նը վեր­ջին տաս­նամ­յա­կում Հա­յաս­տա­նում լուրջ ա­ռաջ­խա­ղա­ցում է ապ­րում: Ին­չո՞վ եք պայ­մա­նա­վո­րում այդ ա­ռաջ­խա­ղա­ցու­մը:

-Ես կա­սեի՝ մեծ ա­ռաջ­խա­ղա­ցում կա, և դա պայ­մա­նա­վոր­ված է ա­ռա­ջին հեր­թին ին­ֆոր­մա­ցիա­յի ա­զա­տութ­յամբ՝ ին­տեր­նե­տա­յին կապ, գրա­կա­նութ­յուն, հաշ­ված վայրկ­յան­նե­րում մեզ հաս­նող նո­րա­րա­րութ­յուն­ներ: Երկ­րորդ հան­գա­ման­քը ար­տերկ­րում փորձ ձեռք բե­րե­լու, տես­նե­լու, շփվե­լու ու սո­վո­րա­ծը մեզ մոտ կի­րա­ռե­լու հետ է կապ­ված, ին­չի հնա­րա­վո­րութ­յու­նը նախ­կի­նում քչերն ու­նեին: Եր­րորդ պատ­ճառն էլ երևի սրտա­բա­նա­կան ո­լոր­տում ճիշտ քայ­լեր, նեդ­րում­ներ ա­նելն է: Իսկ թե ին­չու է հենց սրտա­բա­նութ­յան ո­լոր­տը զար­գա­նում, պատ­ճա­ռը շատ պարզ է: Ոչ միայն Հա­յաս­տա­նում, այլև ամ­բողջ աշ­խար­հում սրտա­նո­թա­յին հի­վան­դութ­յուն­ները հի­վան­դա­ցութ­յան և մա­հա­ցութ­յան ցու­ցա­նի­շով ա­ռա­ջին տե­ղում են շա­րու­նա­կում մնալ: Բնա­կա­նա­բար այս ա­մե­նը կան­խար­գե­լե­լու և ո­լոր­տը կա­նո­նա­կար­գե­լու անհ­րա­ժեշ­տութ­յուն է ա­ռաջ գա­լիս: 20 տա­րի ա­ռաջ Հա­յաս­տա­նում ին­վա­զիվ սրտա­բա­նա­կան եր­կու կենտ­րոն­ներ կա­յին ըն­դա­մե­նը, իսկ այ­սօր ար­դեն 10-ից ա­վե­լի են: Բա­ցի այդ, մենք հրա­շա­լի կադ­րեր ու­նենք, ո­րոն­ցից շա­տե­րը դրսում են վե­րա­պատ­րաստ­վել: 

-Բայց մյուս կող­մից չենք կա­րող չնկա­տել, որ սրտա­նո­թա­յին հի­վան­դութ­յուն­նե­րից մա­հա­ցութ­յուն­նե­րի թի­վը տա­րեց­տա­րի աշ­խար­հում և Հայաստանում ա­ճում է: Ին­չու՞: 

-Ա­յո, դուք ճիշտ եք: Կոնկ­րետ մեր երկ­րի պես ան­ցու­մա­յին փու­լում գտնվող երկր­նե­րի հա­մար որ­պես պատ­ճառ­ներ շա­րու­նա­կում են մնալ սթրե­սը, է­կո­լո­գիա­կան խնդիր­նե­րը, վա­տո­րակ սնուն­դը, դե­ղո­րայք գնե­լու հա­մար անհ­րա­ժեշտ գու­մա­րի բա­ցա­կա­յութ­յու­նը,  ոչ ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պը: Սրտա­նո­թա­յին հի­վան­դութ­յուն­նե­րը և դրան­ցից մա­հա­ցութ­յան դեպ­քե­րը աստիճանաբար ե­րի­տա­սար­դա­նում են, ին­չը ևս ­լուրջ խնդիր է այ­սօր: 

-Հի­վան­դութ­յուն­նե­րը բու­ժելն ա­վե­լի դժվար է, քան դրանք կան­խար­գե­լե­լը: Պե­տա­կան կան­խար­գե­լիչ ի՞նչ ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում և Դուք՝ որ­պես սրտա­բան, ինչ­պիսի՞ն եք տես­նում այդ ուղ­ղութ­յամբ պե­տութ­յուն-ո­լորտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը:

-Կան­խար­գե­լիչ բազ­մա­զան ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում՝ անվ­ճար հե­տա­զո­տութ­յուն­ներ, պո­լիկ­լի­նի­կա­կան ծա­ռա­յութ­յուն­ներ, պայ­քար ծխե­լու դեմ, ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պի քա­րո­զար­շավ և այլն: Բայց խնդիրն իր ողջ բար­դութ­յամբ շա­րու­նա­կում է մնալ, և մա­հա­ցութ­յուն­նե­րի թիվն էլ շա­րու­նա­կում է ա­ճել: Ես մաս­նա­վո­րա­պես կու­զեի խո­սել այն գոր­ծոն­նե­րի մա­սին, ո­րոնք հան­գեց­նում են հի­վան­դութ­յան ու նաև մահ­վան: Բարձր խո­լես­տե­րի­նը, շա­քա­րա­յին դիա­բե­տը, գի­րութ­յու­նը, ծխե­լը, ոչ ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պը ի­հար­կե այդ գոր­ծոն­նե­րի թվում են, բայց ա­ռա­ջին տե­ղում շա­րու­նա­կում է մնալ զար­կե­րա­կա­յին հի­պեր­տեն­զիան՝ բարձր զար­կե­րա­կա­յին ճնշու­մը: Ու դա այն պայ­ման­նե­րում, երբ հի­վան­դի զար­կե­րա­կա­յին բարձր ճնշու­մը հաշ­ված րո­պե­նե­րի, ժա­մե­րի կամ մեկ օր­վա ըն­թաց­քում ի­ջեց­նե­լը բժշկի հա­մար դժվար գործ չէ: Հարցն այն է, որ բարձր ճնշու­մը կար­գա­վո­րող դե­ղե­րի ու պրե­պա­րատ­նե­րի պա­կաս չկա. դե­ղա­գոր­ծա­կան ըն­կե­րութ­յուն­նե­րի միջև լուրջ մրցակ­ցութ­յուն կա այդ հար­ցում: Բայց ո­րո­շիչ գոր­ծոնն ու բար­դութ­յու­նը ճնշման թի­րա­խա­յին թվե­րը  վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հելն է: Մե­ծա­հա­սակ­նե­րի շրջա­նում հի­վանդ­նե­րի շատ փոքր տո­կո­սը գի­տե, որ ին­քը բարձր զար­կե­րա­կա­յին ճնշում ու­նի: Ե­թե մեր 3 մի­լիո­նա­նոց բնակ­չութ­յան մոտ 30-40 տո­կո­սը տա­ռա­պում է զար­կե­րա­կա­յին ճնշման բարձ­րաց­մամբ, ա­պա նրանց միայն 50 տո­կոսն է տեղ­յակ, որ ճնշում ու­նի, դե­ղո­րայք օգ­տա­գոր­ծում է այդ 50 տո­կո­սի ու­ղիղ կե­սը և միայն 10 տո­կոսն է, որ վե­րահսկ­վում է: Ճնշման ա­պա­րատ­նե­րը հա­սա­նե­լի են բո­լո­րին, բայց մար­դիկ չեն սի­րում պար­բե­րա­բար չա­փել ի­րենց ճնշու­մը: Իսկ նրանք, ով­քեր տեղ­յակ են ի­րենց վի­ճա­կին, չեն սի­րում կա­նո­նա­վոր դե­ղո­րայք օգ­տա­գոր­ծել, խմում են դե­ղը միայն այն ժա­մա­նակ, երբ ի­րենց վատ են զգում: Ի­հար­կե խնդրի ֆի­նան­սա­կան կողմն էլ կա­րող է իր ազ­դե­ցութ­յու­նը ու­նե­նալ: Բա­ցի այդ, դե­ղե­րի եր­կա­րատև օգ­տա­գոր­ծու­մը բե­րում է դրանց է­ֆեկ­տի­վութ­յան նվազ­ման կամ հա­րա­կից ազ­դե­ցութ­յուն­նե­րի: Ընդ ո­րում, պատ­կե­րը շատ չի տար­բեր­վում նաև ա­մե­նա­զար­գա­ցած երկր­նե­րում. Եվ­րո­պա­յում հի­վանդ­նե­րի մոտ 30-40%-ի ճնշումն է վե­րահսկ­վում, այն դեպ­քում երբ բո­լոր հի­պեր­տո­նիկ հի­վանդ­նե­րը պի­տի ա­նընդ­հատ հսկո­ղութ­յան տակ լի­նեն: Ե­թե մի­ջին մո­տա­վոր հաշ­վար­կով վերց­նենք՝ Հա­յաս­տա­նում կա 600 հա­զար հի­պեր­տո­նիկ հի­վանդ, ա­պա սրտա­բան­նե­րի թի­վը չի գե­րա­զան­ցում 300-ը: Ինչ­պե՞ս պի­տի այդ 300 սրտա­բան­նե­րը կա­րո­ղա­նան վե­րահս­կել այդ 600 հա­զա­րին: Պատ­կե­րաց­րեք ինչ տե­ղի կու­նե­նա, երբ այդ հի­վանդ­նե­րից ա­մեն մեկն ի­րեն վատ զգա­լու դեպ­քում օր­վա և գի­շեր­վա ցան­կա­ցած ժա­մի զան­գի իր բժշկին: Արդ­յո՞ք տվյալ սրտա­բանն իր ա­սենք 2000 հի­վանդ­նե­րին կա­րող է ա­նուն առ ա­նուն, հի­վան­դութ­յան պատ­մութ­յուն առ պատ­մութ­յուն, նշա­նա­կում առ նշա­նա­կում հի­շել և ա­նընդ­հատ հետևել նրանց ինք­նազ­գա­ցո­ղութ­յա­նը: Ի­հար­կե ոչ: Եվ սա ամ­բողջ աշ­խար­հում է գլո­բալ խնդիր: 

-Իսկ այդ խնդրին նոր, ար­դիա­կան լու­ծում­ներ գտնել հնա­րա­վոր չէ՞:

-Հնա­րա­վոր է: Հենց դրան է ուղղ­ված զար­կե­րա­կա­յին հի­պեր­տեն­զիա­յով հի­վանդ­նե­րի բուժ­ման վե­րահս­կու­մը ա­պա­հո­վող կենտ­րո­նի ստեղծ­ման հա­մա­կարգ­չա­յին ծրա­գի­րը /hbp.am/, ո­րը հնա­րա­վոր ե­ղավ կյան­քի կո­չել հայ ծրագ­րա­վո­րող­նե­րի պրո­ֆե­սիո­նալ աշ­խա­տան­քի շնոր­հիվ: Ծրա­գիրն ար­դեն ներ­կա­յաց­րել եմ ինչ­պես Եվ­րո­պա­յում, այն­պես էլ Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած սրտա­բա­նա­կան 10-րդ ­հա­մա­ժո­ղո­վին, և այն դրա­կան գնա­հա­տա­կա­նի է ար­ժա­նա­ցել: Իսկզ­բա­նե նպա­տակս էր մշա­կել ծրա­գիր, ո­րը թույլ կտա քիչ ռե­սուր­սով, ա­րագ և արդ­յու­նա­վետ կեր­պով հետևել հի­պեր­տո­նիկ հի­վան­դի կյան­քի ըն­թաց­քում ա­ռա­ջա­ցած բար­դութ­յուն­նե­րին և նրան պա­հել ա­նընդ­հատ վե­րահս­կո­ղութ­յան ներ­քո: Գա­ղա­փա­րը հետ­յալն է. ե­թե հի­վան­դը ան­ցել է հա­մա­պա­տաս­խան հե­տա­զո­տութ­յուն­ներ, նշա­նակ­վում է դե­ղո­րայ­քա­յին բու­ժում, նրա հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն է ձեռք բեր­վում ու նրա անձ­նա­կան տվյալ­նե­րը, հի­վան­դութ­յան պատ­մութ­յու­նը, ցու­ցում­նե­րը մուտ­քագր­վում են hbp.am հա­մա­կարգ: Միայն ի­րեն հա­սա­նե­լի կո­դով նա մուտք է գոր­ծում կայք, որ­տեղ ցան­կա­ցած պա­հի կա­րող է իր ճնշման տա­տա­նում­նե­րի մա­սին նոր տվյալ­ներ թող­նել: Ծրա­գիրն այն­պես է մտած­ված, որ յու­րա­քանչ­յուր հի­վան­դի հի­վան­դութ­յան հետ կապ­ված հնա­րա­վոր կան­խա­տե­սում­նե­րի և զար­գա­ցում­նե­րի և ըստ այդմ անհ­րա­ժեշտ ցու­ցում­նե­րի փա­թեթ կազմ­վի ու տե­ղադր­վի կայ­քում: Օ­րի­նակ, ե­թե հի­վանդն ու­նի ճնշման տա­տա­նում­ներ, մուտ­քագ­րում է իր ճնշման չափ­ման վեր­ջին տվյալ­նե­րը և հա­մա­պա­տաս­խան հար­ցա­շար լրաց­նե­լուց հե­տո հա­մա­կար­գիչն ավ­տո­մատ կեր­պով նրան ցու­ցում­ներ է տա­լիս: Այս­պի­սով, հի­վան­դը պար­տա­վոր­վում է ժա­մա­նակ առ ժա­մա­նակ չա­փել և մուտ­քագ­րել իր ճնշման թվե­րը:

Ըստ այդմ, հա­մա­կար­գի­չը նրան ցու­ցում­ներ է տա­լիս, ի­րա­զե­կում նրա վի­ճա­կի մա­սին: Սա­կայն նշեմ նաև, որ ծրա­գի­րը ուղ­ղա­կի ավ­տո­մատ չի գոր­ծում, այն գտնվում է բժիշկ-օ­պե­րա­տո­րի վե­րահս­կո­ղութ­յան ներ­քո՝ շուր­ջօր­յա հեր­թա­պա­հութ­յան ռե­ժի­մով: Օ­պե­րա­տո­րը հետևում է հի­վան­դի գոր­ծո­ղութ­յուն­նե­րին, բայց մի­ջամ­տում է միայն կրի­տի­կա­կան պա­հե­րին, երբ հի­վան­դի վի­ճա­կը ան­վե­րահս­կե­լի է դառ­նում, և շտապ օգ­նութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յուն է ա­ռա­ջա­նում: Հի­վան­դին տրվում է հար­ցա­շար. այն լրաց­նե­լուց հե­տո ե­թե պարզ­վում է, որ առ­կա են բար­դութ­յուն­ներ՝ կրծքա­վան­դա­կում ու­ժեղ ցա­վեր, սրտխփոց­ներ, ճնշման կտրուկ տա­տա­նում­ներ, գլխապ­տույտ, ապա օ­պե­րա­տո­րը մի­ջամ­տում է: Հա­մա­կար­գիչն իր ձայ­նա­յին և լու­սա­յին ազ­դան­շան­նե­րով նրան ի­րա­զե­կում է առ­կա վտան­գի մա­սին: Ե­թե հի­վան­դին անհ­րա­ժեշտ է լի­նում շտապ օգ­նութ­յամբ տե­ղա­փո­խել հի­վան­դա­նոց, ա­պա մենք կա­րող ենք նրա հի­վան­դութ­յան, ըն­դու­նած դե­ղե­րի, ան­ցած բու­ժում­նե­րի, ըն­թա­ցիկ վի­ճա­կի մա­սին  ամ­բողջ ին­ֆոր­մա­ցիան ան­մի­ջա­պես ու­ղար­կել հա­մա­պա­տաս­խան հի­վան­դա­նոց: 

-Բայց արդ­յո՞ք բո­լոր հի­վանդ­ներն են ի վի­ճա­կի Հա­յաս­տա­նում օգտ­վել ին­տեր­նե­տից: Բա­ցի սո­ցիա­լա­կան խնդիր­նե­րից շա­տե­րը նաև է­լեկտ­րո­նա­յին գրա­գի­տութ­յան խնդիր ու­նեն: Մա­նա­վանդ ե­թե այդ հի­վանդ­նե­րը տա­րեց են և հա­ղոր­դակց­ման նոր տեխ­նո­լո­գիա­նե­րին չեն տի­րա­պե­տում: 

-Կայքն ու­նի նաև մո­բայլ տար­բե­րա­կ, ու­նենք նաև ու­ղիղ կապ ա­պա­հո­վող հե­ռա­խո­սա­հա­մար, ո­րին մշտա­պես ար­ձա­գան­քում են օ­պե­րա­տոր­նե­րը: Ե­թե կան հի­վան­դին ան­հաս­կա­նա­լի հար­ցեր, ո­րոնց պա­տաս­խա­նը նա հա­մա­կարգ­չով չի կա­րող ստա­նալ, ու­ղիղ գծով կա­րող է միա­նալ օ­պե­րա­տոր­նե­րին և նրան­ցից ստա­նալ ի­րեն հու­զող հար­ցե­րի պա­տաս­խա­նը: Միայն թե արդ­յու­նա­վետ վե­րահսկ­ման հա­մար հի­վան­դը պար­տա­վոր­վում է ժա­մա­նա­կին խմել իր դե­ղե­րը և կա­տա­րել ու մուտ­քագ­րել չա­փում­նե­րը: Ե­թե հի­վան­դը բա­րեխղ­ճո­րեն չի ըն­դու­նում իր դե­ղե­րը և կա­նո­նա­վոր կեր­պով չի մուտ­քագ­րում իր ճնշման տվյալ­նե­րը, ա­պա այդ­պի­սի հի­վան­դին կա­րող ենք հա­նել հա­մա­կար­գից՝­ դա­դա­րեց­նե­լով մեր ստանձ­նած պար­տա­վո­րութ­յուն­նե­րը նրա նկատ­մամբ: Ծրա­գիրն ար­դեն մեկ­նար­կել է, դրան մասնակից դառնալու համար պետք է դիմել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի Սրտաբանության բաժանմունք: Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ծրագիրն ա­վե­լի կկա­տա­րե­լա­գործ­վի, նոր կլի­նի­կա­ներ ի­րենց տվյալ­նե­րով կմիա­նան մեր տվյալ­նե­րի բա­զա­յին, և սա կլի­նի ցան­ցա­յին գոր­ծուն, արդ­յու­նա­վետ մե­խա­նիզմ՝ վե­րահս­կե­լու գրանց­ված հի­վանդ­նե­րի ըն­թա­ցիկ վի­ճա­կը ու բարձ­րաց­նե­լու հի­վանդ­նե­րի բուժ­ման ո­րա­կը: Նման ժա­մա­նա­կա­կից մե­թո­դով հի­վանդ­նե­րի վե­րահս­կո­ղութ­յու­նը  կա­րող է լուրջ բե­կում մտցնել սիրտ-ա­նո­թա­յին հի­վան­դութ­յուն­նե­րից մա­հա­ցութ­յան դեպ­քե­րի քա­նա­կը նվա­զեց­նե­լու հար­ցում ոչ միայն Հա­յաս­տա­նում, այլև ար­տերկ­րում: 

-Դե ինչ, հա­ջող մեկ­նարկ մաղ­թենք ձեր ծրագ­րին և հու­սանք, որ այն իս­կա­պես կնպաս­տի բժիշկ-հի­վանդ կա­պի ա­ռա­վել արդ­յու­նա­վետ ի­րաց­մա­նը:

 

Երևակ - Առողջապահական համակարգ