Հրեա պատմաբան. Իսրայելի հասարակությունը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
«Ես չեմ բացառում մոտ ապագայում Իսրայելիկառավարության կողմից Հայոց ցեղասպանությունըճանաչելու հավանականությունը», -նման կարծիք է հայտնել Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր,պատմաբան Յաիր Աուրոնը: Ըստ նրա`դրա համարբավական հիմք են ստեղծում ներկայիսաշխարհաքաղաքական իրավիճակը, Թուրքիայի հետխնդիրները և Հոլոքոստ տեսած Իսրայելիկառավարությունը: «Այնտեղ շատերի համար էկարևոր Ցեղասպանություն և Հոլոքոստ եզրույթներիընդհանրությունը»,-հայտնել է Աուրոնը: Պրոֆեսորն ավելի քան վստահ է, որ կառավարությունից առաջ Իսրայելի հասարակությունն է պատրաստ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը, քանի որ շատ լավ է տեղեկացված, թե ինչ է եղել իրականում 1915թ-ին:
Իսկ այդ հարցում մեծ ներդրում ունի Յաիր Աուրոն: Նրա նախաձեռնությամբ է Իսրայելի բացհամալսարանում Հայոց ցեղասպանություն մասին 2 դասընթաց սկսվել: Եվ այսօր շուրջ 1500 ուսանող ներկա է գտնվում այդ դասընթացներին:
Պատմաբանը գտնում է, որ Իսրայելիում հասարակությունը հակված է ճանաչելՑեղասպանությունը նաև նրա համար, որ վնասի Թուրքիային: «Արդեն մի քանի տարի էհարցն Իսրայելի Քնեսեթում է քննարկվում, հենց հիշատակի օրերին, բայց երկակիստանդարտներ են կիրառվում` Իսրայելի իշխանությունները շարունակում են Հոլոքոստիժխտման դեմ պայքարը, բայց Ցեղասպանությունը չեն ճանաչում: 5 անգամ առաջարկներըմերժվել են»,-նշել է Յաիր Աուրոն:
Այնուամենայնիվ, այս անգամ կարծես թե իրերն այլ կերպ են դասավորվում: «Առաջինձեռքբերումն այն էր, որ այս տարի, ի տարբերություն նախորդների, հարցը չի քննարկվումԱնվտանգության կոմիտեում, որտեղ քննարկումները փակ են ու մենք չէինք կարողանահետևել դրանց ընթացքին», - ասել է պրոֆեսորն ու ավելացրել, որ ինքն էլ մեզ պես անհամբերնորությունների է սպասում:
Աղբյուրը`Panarmenian.net
