Կարեն Մամիկոնյան. Հեղինակային երգն այն երգն է, որը հեղինակից բացի ոչ ոք չի երգում
…Քաղաքում ամեն ինչ հանգիստ է,
Ոստիկանը մի քիչ էլ սադիստ է,
Նա գիշերը փոքր ինչ անհանգիստ էր,
Շատ էր երևի կերել…
…Քաղաքում ամեն ինչ հանգիստ է,
Այն տերտերը նաև աթեիստ է
Նա գիշերը փոքր ինչ անհանգիստ էր,
Շատ էր երևի կերել…
Երբ եկեղեցի են կառուցում, հավատը դրանից չի ավելանում: Երբ եկեղեցիների քանակն անցնում է հավատացյալների քանակից, նշանակում է շահավետ կրոն են գտել: Նույնը` եթե երգիչների քանակն ավելանում է լսողների քանակից, ուրեմն` շահավետ ձև են գտել մարդկանց խաբելու կամ կերցնելու անարժեքը: Հեղինակային երգը դեռևս ՙֆաստֆուդ՚ չէ: 40 տարի առաջ բոլորը գիրք էին կարդում, բոլորի տանը գրադարան կար, մոդա էր: Հետո այդ մոդան անցավ, և մեր կարդացող ազգը դարձավ անգրագետ ազգ: Ամեն ինչ սկսվում է այն բանից, որ մեզ սարքում են անհասկացող, և բոլորս էլ աշխատում ենք այդ ուղղությամբ: Քանի± անգամ եք պատարագ լսել, երևի քիչ, ու ինչ եք հասկացել: Լավագույն դեպքում երեք րոպե ուշադրություն եք դարձնում, թե ինչ է ասվում, հետո զգում եք, որ անիմաստ է, ու սկսում եք վայելել երաժշտությունը, հանգստությունը: Հիմա եթե չենք հասկանում, ինչու± գրաբարով լսել, թող հենց բնագրով լինի` եբրայերեն: Եվ եթե այն ժամանակ էլ գրաբար են խոսել, ինչու միանգամից այսքան բարբառ առաջացավ, ուրեմն` այն ժամանակ էլ գրաբար չեն խոսել, այդպես գրել են, ու նորից, ասենք, ապարանցին չի հասկացել այդ գրաբարը, հասկացել են նորից եկեղեցականները, ու հարց է` հասկացել են, թե չէ: Ամեն ինչ գալիս է չհասկանալուց: Ես արդեն հիսուն տարի Սայաթ-Նովա եմ լսում, որի երգերի բառերի կեսը չեմ էլ հասկանում, 4-5 նախադասությունից զգում եմ, որ անիմաստ է մտածել հասկանալու մասին, պետք է պարզապես լսել, դա երգ չէ, երգեցողություն է: Եվ հետո, ինչու± ենք մենք մինչև հիմա Սայաթ-Նովա լսում, դա ճորտերի ժամանակ գրված երաժշտություն է, որ հրամցվում է մեզ մինչև հիմա: 1700 տարի մենք ՙհայր մեր՚ ենք աղոթում: Ես ուզում եմ հասկանալ` 1700 տարի մենք ի±նչ ենք աղոթել: Ասում ես` տուր հացն հանապազօրյա, չես ասում` իմ քրտինքով վաստակեմ հացս հանապազօրյա: Սա արդեն ՙուզողի՚ բարդույթն է ձևավորում: Երբ աղոթում եմ` ներիր իմ պարտքերը, ինչ ես հասկանում, այն, որ ես քեզ չեմ վերադարձնի պարտքը: Ներիր, ինչպես ուրիշներին մենք ենք ներում, այսինքն` ուրիշներն էլ մեզ չեն վերադարձնում: Ի±նչ է ստացվում. 1700 տարի դու աղոթում ես, որ դառնաս ՙգցող՚, ու հասնում ես դրան: Եվ ամենասարսափելին. դու աղոթում ես` ինձ մի տար փորձության, ինձ մի փորձիր: Ինչու եմ ես այդքան վախենում, որովհետև ես քեզ ծախելու եմ, քեզ խաչելու եմ: 1700 տարի առանց հասկանալու քո մեջ մտցրել ես դավաճանի բարդույթը: Ու այդ աղոթքը քեզ տալիս է այն ազգը, որն այդ աղոթքը չի ասում: Պատահական չէր, որ Հայաստանն առաջինը ընդունեց քրիստոնեությունը: Որպեսզի Հայատանը դառնա սովորական երկիր, չէ որ Արատտայի երկիրը իմաստնության և օրենքների երկիր էր: Քրիստոնեությունը տարածելու ժամանակ ամբողջ սեպագրերը երբ լցրին գետը, գետի հունը փոխվեց:
Հիմա Սայաթ-Նովայի գործը շարունակում է Թաթան, որը շատ ավելի սարսափելի է, քան Թաթուլը: Սարսափելին այն է, թե անհասկանալիության ետևից ինչքան շատ մարդ կգնա: Եթե այդ երգերի տեքստերը տաս առաջին դասարանի երեխային, կասի` էս ինչ հիմարություն ես ինձ տալիս: Բայց գեղեցիկ փաթեթավորված` ամբողջ ազգը լսում է: Անհասկանալիության սինդրոմը բոլոր ասպարեզներում է` հավատք, մշակույթ, կառավարում: Մենք չենք հասկանում, օրինակ, կառավարությունը ծառա է, թե տեր: Ինքը գիտե` տեր է, մենք գիտենք, թե ծառա է…
Երբ այսքան բան է կուտակվում մեջդ, մնում է երգելը: Ինֆարկտը ե±րբ է առաջանում, երբ ներսում չծախսված էներգիա է կուտակվում:
Երևակ ամսագիր
