Զինվորական հոսպիտալներ. հնարավորություններ և կարիքներ

Հայոց նո­րաս­տեղծ բա­նա­կի հա­ջո­ղու­թյուն­նե­րով` սկ­սած ար­ցա­խյան պա­տե­րազ­մում տա­րած հաղ­թա­նա­կից մինչև այս ա­մառ­վա սահ­մա­նային դեպ­քե­րը, ազ­գո­վի ու­րա­խա­նում և հպար­տա­նում ե­նք: Ի­սկ զին­վո­րի ա­ռող­ջու­թյունն ան­պար­տե­լի ու հզոր բա­նա­կի գրա­վա­կան­նե­րից մեկն է: Ան­կա­խու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նի տար­բեր մար­զե­րում և Ար­ցա­խում ստեղծ­վե­ցին զին­վո­րա­կան հոս­պի­տալ­ներ, ո­րոնք այն օ­րե­րին, նոր ստեղծ­վե­լով հան­դերձ, պար­տա­վոր է­ին ան­ցնել ա­մե­նադժ­վա­րի մի­ջով` փր­կել հայ­րե­նի հողն ա­զա­տագ­րող  մար­տի­կի կյան­քը: Հե­տաքր­քիր է` այ­սօր` բժշ­կա­կան աշ­խար­հի օ­րե­ցօր զար­գա­ցում­նե­րի այս դա­րում, ի­նչ­պես և ի­նչ պայ­ման­նե­րում են աշ­խա­տում և հայ զին­վո­րա­կան­նե­րին սպա­սար­կում զին­վո­րա­կան հոս­պի­տալ­նե­րը:  Մեր շր­ջայ­ցը սկ­սե­ցինք Սյու­նի­քի սահ­մա­նա­մերձ մար­զից, ա­պա ե­կանք պա­տե­րազ­մի բո­վով  ան­ցած Ար­ցախ, ի­սկ վեր­ջում` Եր­ևա­նի կենտ­րո­նա­կան կլի­նի­կա­կան հոս­պի­տալ: 

 

Զան­գե­զու­րի կա­յա­զո­րային հոս­պի­տալ

 

1992թ.  պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հրա­մա­նով Սյու­նի­քի մար­զում` Ա­ղի­տու հա­մայն­քին կից, սկ­սեց ստեղծ­վել  Զան­գե­զու­րի կա­յա­զո­րային հոս­պի­տա­լը. շեն­քային պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման աշ­խա­տանք­ներ, նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զայի ստեղ­ծում և այլն: Այն ա­ռա­ջին հի­վանդ­ներ ըն­դու­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­ներ ար­դեն  1995թ-ի փետր­վա­րին: Չնա­յած պա­տե­րազ­մի օ­րե­րին հոս­պի­տա­լը որ­պես այդ­պի­սին չի գոր­ծել, բայց այ­սօր բու­ժանձ­նա­կազ­մի մեծ մա­սը պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած մաս­նա­գետ­ներ են: Լավ գի­տենք` մեզ պար­տադր­ված պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին, ե­րբ դեռ չու­նե­ինք կա­նո­նա­վոր բա­նակ, նոր ձևա­վոր­ված ա­ռան­ձին ջո­կատ­նե­րի հետ մար­տի դաշտ է­ին մեկ­նում նաև բժիշկ­ներ, բու­ժակ­ներ: Այդ մար­դիկ այ­սօր ի­րենց փոր­ձով ու գի­տե­լիք­նե­րով օգ­նում են զին­վո­րա­կան հոս­պի­տալ­նե­րի ե­րի­տա­սարդ մաս­նա­գետ­նե­րին: 

«­Մեր հոս­պի­տա­լը բա­վա­կա­նին հա­գե­ցած է` թե՛ տեխ­նի­կա­պես և թե՛ մաս­նա­գետ­նե­րի ա­ռու­մով: Դա է վկա­յում այն, որ բու­ժօգ­նու­թյան հա­մար մեզ են դի­մում նաև մեծ քա­նա­կու­թյամբ  քա­ղա­քա­ցի­ա­կան բնա­կիչ­ներ: Մեզ մոտ գա­լիս են քա­ղա­քա­ցի­ներ ոչ մի­այն Սի­սի­ա­նից, այլ նաև Գո­րի­սից, Կա­պա­նից ու Մեղ­րի­ից»,-ա­սում է մեզ հյու­րըն­կա­լած Վա­հե Պետ­րո­սյա­նը, ով բուժ­ծա­ռա­յու­թյան մայոր է, Զան­գե­զու­րի կա­յա­զո­րային հոս­պի­տա­լի հրա­մա­նա­տա­րի բուժգ­ծով տե­ղա­կալ, բուժ­մա­սի պետ: 

Հոս­պի­տա­լում շր­ջայ­ցը բա­վա­կա­նին ու­րա­խաց­նող էր: Դեռ 2 տաս­նա­մյա­կը չբո­լո­րած այս կա­ռույցն ու­ներ թե­րապև­տիկ, վի­րա­բու­ժա­կան, ին­ֆեկ­ցի­ոն, ախ­տո­րոշ­ման, ա­նես­թե­զի­ո­լո­գի­այի, վե­րա­կեն­դա­նաց­ման և այլ բա­ժան­մունք­ներ, ա­տամ­նա­բու­ժա­կան ու այլ ծա­ռա­յու­թյուն­ներ: Նշ­ված այս բա­ժան­մունք­նե­րը, հիմ­նա­կա­նում, ու­նեն կադ­րե­րի բա­վա­րար ա­պա­հով­վա­ծու­թյուն: Բժշ­կա­կան ան­ձնա­կազմն այս պա­հին 24 մաս­նա­գե­տից է բաղ­կա­ցած`ա­տամ­նա­բու­ժից մինչև վի­ար­բու­ժա­կան պրո­ֆի­լի մաս­նա­գետ, վնաս­ված­քա­բան, քիթ-կո­կոր­դի մաս­նա­գետ, սր­տա­բան, ին­ֆեկ­ցի­ո­նիստ­ներ և ա­լն: «Ե­ղած կադ­րե­րով, ը­նդ­հա­նուր առ­մամբ, կա­րո­ղա­նում ե­նք աշ­խա­տան­քը ճիշտ ու ո­րա­կով կազ­մա­կեր­պել: Ի­հար­կե, կան ո­րո­շա­կի նեղ մաս­նա­գետ­ներ, ո­րոնց պա­կա­սը հոս­պի­տա­լը զգում է` նյար­դա­բան, ու­ռո­լոգ, ա­նո­թային վի­րա­բույժ: Նման խն­դիր­նե­րի դեպ­քում զին­վո­րա­կան կոն­տին­գեն­տին ու­ղեգ­րում ե­նք Եր­ևան` Կենտ­րո­նա­կան կլի­նի­կա­կան հոս­պի­տալ: 20-ա­մյա պատ­մու­թյուն ու­նե­ցող բա­նա­կի հա­մար, այն ի­նչ ար­դեն ու­նենք, լուրջ ձեռք­բե­րում է: ՊՆ-ն ա­նընդ­հատ զբաղ­վում է կա­յա­զո­րային հոս­պի­տալ­ներն ա­վե­լի բա­րե­կար­գե­լու խնդ­րով:

Վեր­ջերս, օ­րի­նակ, մեզ մոտ բժիշկ ակ­նա­բու­ժի և գի­նե­կո­լո­գի հաս­տիք­ներ ա­վե­լաց­վե­ցին` հաշ­վի առ­նե­լով կին զին­ծա­ռայող­նե­րի մեծ քա­նակն ու սպա­սարկ­վող ան­ձնա­կազ­մի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի կա­րիք­նե­րը: Այս պա­հին ար­դեն մաս­նա­գետ­ներ էլ ու­նենք, գի­նե­կո­լո­գի­ա­կան սե­նյակն ե­նք ստեղ­ծում: Սար­քա­վո­րում­նե­րի մի մասն ար­դեն կա, մյուս մա­սի հայ­տե­րը ներ­կա­յաց­րել ե­նք ստա­նա­լու հա­մար»,-ա­սում է բժիշկ Պետ­րո­սյա­նը:

 Զան­գե­զու­րի կա­յա­զո­րային հոս­պի­տա­լի բժիշկ­նե­րի մի մա­սը հենց ռազ­մա­կան բժշ­կու­թյան ո­լոր­տի մաս­նա­գետ­ներ են: Կան նաև բժիշկ­ներ, ով­քեր քա­ղա­քա­ցի­ա­կան ծա­ռա­յու­թյու­նից են ան­ցել ռազ­մաբժշ­կու­թյան: Ե­րի­տա­սարդ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին շատ հար­ցե­րում օգ­նում է ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մի­ջով ան­ցած բժիշկ­նե­րի մեծ փորձն այս բնա­գա­վա­ռում: «­Խա­ղաղ պայ­ման­նե­րում այդ­քան փոր­ձա­ռու­թյուն ձեռք բե­րե­լու հա­մար, ի­նչ­քան եր­կա­մյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ձեռք են բե­րել մեր կռ­ված բժիշկ­նե­րը, պետք կգա եր­ևի 20 տա­րուց ա­վե­լի»,-ն­կա­տում է հոս­պի­տա­լի ե­րի­տա­սարդ բժիշ­կը: 

Կա­յա­զո­րային այս հոս­պի­տա­լի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը թույլ են տա­լիս խա­ղաղ պայ­ման­նե­րում սպա­սար­կել մոտ 100 հի­վան­դի, սա­կայն ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի ժա­մա­նակ հնա­րա­վոր է ըն­դու­նել մինչև 200 մար­դու: «Ն­ման դեպ­քե­րում, բնա­կա­նա­բար, ա­հա­գին դժ­վա­րու­թյուն­ներ ե­նք ու­նե­նում: Խախտ­վում են սա­նի­տա­րա­հի­գի­ե­նիկ նոր­մե­րը, ո­րով­հետև նա­խա­տես­վա­ծից շատ հի­վանդ­ներ ե­նք ու­նե­նում: Այս ձմեռ սուր շն­չա­ռա­կան բռնկ­ման դեպք ու­նե­ցանք, բայց, բա­րե­բախ­տա­բար, բժշ­կա­կան ան­ձնա­կազ­մի՝ օ­րե­րով տուն չգ­նա­լու ու ան­խոնջ աշ­խա­տան­քի շնոր­հիվ կա­րո­ղա­ցանք հաղ­թա­հա­րել հա­մա­ճա­րա­կի բռն­կու­մը»,-պատ­մում է բուժ­մա­սի պե­տը: Խո­սակ­ցու­թյա­նը ներ­կա քիթ-կո­կոր­դի բժիշ­կի Գա­րիկ Սարգ­սյանն էլ հա­վե­լում է` այս ձմ­ռան սուր շն­չա­ռա­կան վի­րու­սի բռն­կու­մը պա­տե­րազմ էր բժշ­կու­թյան մեջ: «­Մեզ հա­մար պա­տե­րազ­մա­կան դրու­թյուն էր: Ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նում ու­նե­ցանք այն­քան հի­վանդ­ներ, ի­նչ­քան նա­խա­տես­վում է պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Մեր վար­չու­թյու­նը կռիվ տվեց ու հաղ­թեց, մենք էլ հաղ­թե­ցինք մեզ պար­տադր­ված պա­տե­րազ­մը»,-հ­պար­տու­թյամբ ներ­կա­յաց­նում է բժիշկ Սարգ­սյա­նը:

 

 

Զան­գե­զու­րի կա­յա­զո­րային հոս­պի­տալն այ­սօր աշ­խա­տում է բժշ­կա­կան նո­րա­գույն տեխ­նի­կայով: Ի­սկ գո­յու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րին այն վե­րա­զին­վել էր դա­նի­ա­կան «Ար­ևե­լյան ա­ռա­քե­լու­թյան» տրա­մադ­րած տեխ­նի­կայով: Այն ժա­մա­նակ­վա` 1995թ.-ի հա­մար, դա  բա­վա­կա­նին ա­ռա­ջա­դեմ էր, հի­մա էլ ո­րա­կա­կան տե­սա­կե­տից ա­վե­լի նո­րա­գույն սար­քա­վո­րում­նե­րին չի զի­ջում:  Այ­սօր ար­դեն ո­րոշ սե­նյակ­ներ` ա­տամ­նա­բու­ժա­կա­նը, ռենտ­գե­նը, ախ­տո­րոշ­ման բա­ժան­մուն­քը, հա­գե­ցած են նո­րա­գույն տեխ­նի­կայով, ա­մե­նահ­նե­րը 1-2 տար­վա վա­ղե­մու­թյուն ու­նեն: Հոս­պի­տա­լի լա­բո­րա­տո­րի­ան ու­նի թվային տեխ­նո­լո­գի­ա­ներ: Ա­մեն մի սար­քա­վո­րում մի ան­գամ հա­մա­պար­փակ վե­րա­նո­րոգ­ման է են­թարկ­վում, ա­պա շա­րու­նա­կում աշ­խա­տել` մինչև պա­հանջ­նե­րին բա­վա­րա­րե­լը:

«­Մեր հոս­պի­տա­լում ո­րո­շա­կի տեխ­նի­կա­կան հա­գեց­վա­ծու­թյան խն­դիր, ի­հար­կե, կա: Ես որ­պես վնաս­ված­քա­բան շատ մեծ ծա­վա­լի խն­դիր­նե­րի լու­ծում չեմ կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել: Բայց վի­րա­բու­ժա­կան հի­վան­դու­թյուն­նե­րի, քիթ-կո­կոր­դի և այլ վի­րա­հա­տու­թյուն­ներն ամ­բողջ ծա­վա­լով է ար­վում: Ի­սկ մնա­ցա­ծը, օ­րի­նակ,  գան­գու­ղե­ղային վնաս­վածք­նե­րը, ո­րոնք լրա­ցու­ցիչ վե­րա­հե­տա­զոտ­ման կա­րիք ու­նեն, ու­ղեգր­վում են կենտ­րո­նա­կան հոս­պի­տալ: Նաև բակ­տե­րո­լո­գի­ա­կան լա­բո­րա­տո­րի­այի կա­րիք ու­նի հոս­պի­տա­լը, դրա պա­կա­սը զգում ե­նք մա­նա­վանդ ձմ­ռան ա­միս­նե­րին: Լավ կլի­ներ ու­նե­նայինք նաև է­լեկտ­րաօպ­տի­կա­կան փո­խար­կիչ, դրա­նով վի­րա­հա­տու­թյուն­նե­րի ծա­վա­լը կմե­ծաց­նե­ինք, մնա­ցած ա­մեն ին­չը  նոր­մալ է: Մի­գու­ցե կգան ժա­մա­նակ­ներ, ե­րբ մեր ե­րկ­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կնե­րեն նման թան­կար­ժեք սար­քա­վո­րում­ներ ու­նե­նա­լու նաև կա­յա­զո­րային հոս­պի­տա­լում»,-ներ­կա­յաց­նում է զին­վո­րա­կա­նի ա­ռող­ջու­թյամբ մտա­հոգ բժիշ­կը: Կա­յա­զո­րային այս հոս­պի­տա­լի շեն­քի մի մա­սը վե­րա­նո­րոգ­վել է 2009-10 թթ, մյուս մա­սը` պլա­նա­վո­րել են այս տար­վա վերջ կամ մյուս տար­վա սկիզբ: Վե­րա­նո­րոգ­ված մաս­նա­շեն­քե­րում գոր­ծում է կենտ­րո­նա­կան ջե­ռուց­ման հա­մա­կարգ:

Հոս­պի­տա­լի  բժիշկ­ներն ա­նընդ­հատ վե­րա­պատ­րաստ­ման կուր­սեր են ան­ցնում, ծա­նո­թա­նում բժշ­կու­թյան մեջ ծն­ված նո­րու­թյուն­նե­րին, նոր տեխ­նո­լո­գի­ան­նե­րին: Վե­րա­պատ­րաստ­ման կուր­սե­րը լի­նում են ի­նչ­պես ՀՀ տա­րած­քում, այն­պես էլ մեր ե­րկ­րից դուրս` հիմ­նա­կա­նում Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում: 

Անդ­րա­դառ­նա­լով հայ­կա­կան ռազ­մաբժշ­կու­թյան ար­մատ­նե­րին ու ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին` բժիշկ­նե­րը ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տե­ցին, որ հայ­կա­կան ռազ­մաբժշ­կու­թյան սկիզ­բը դր­վեց Ար­ցա­խի պա­տե­րազ­մի սկս­վե­լու հետ մեկ­տեղ: Այ­սօր­վա մեր ռազ­մա­կան բժիշ­կու­թյան կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ար­ցա­խյան գո­յա­մար­տի բժիշկ­ներն են: Մի մասն ան­գամ  պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին բժիշկ չի ե­ղել, բայց, ը­ստ ան­հրա­ժեշ­տու­թյան, զի­նա­կից ըն­կեր­նե­րին են օգ­նել ու մա­հից փր­կել է: Հե­տո սի­րա­հար­վել են գոր­ծին, հաս­կա­ցել կար­ևո­րու­թյունն ու պա­տե­րազ­մից հե­տո մաս­նա­գի­տա­ցել հենց այդ ո­լոր­տում: «­Մեր ռազ­մաբժ­կու­թյու­նը սկս­վել է գործ­նա­կան հեն­քի վրա, ստիպ­ված է­ինք այդ­պես սկ­սել, ա­պա այդ ա­մե­նը դր­վել է ու­սում­նա­կան հիմ­քե­րի վրա: Ռազ­մաբժշ­կու­թյունն ու բժշ­կու­թյու­նը, բնա­կա­նա­բար, ը­նդ­հա­նուր շատ բա­ներ ու­նեն: Եր­կու­սի հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյունն էլ մար­դու կյանքն ու ա­ռող­ջու­թյու­նը պահ­պա­նելն է: Ի­սկ հայ­կա­կան ռազ­մաբժ­կու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը կախ­ված է նաև մեր լեռ­նային ռե­լի­ե­ֆից»,-ա­սում է բժիշկ Պետ­րո­սյա­նը:

Վա­հե Պետ­րո­սյա­նը շատ է կար­ևո­րում նոր ձևա­վոր­ված  «­Զին­վո­րա­կան բժիշկ­նե­րի հայ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­այի» դե­րը ռազ­մաբժշ­կու­թյան ո­լոր­տում: «­Կա­ռույցն իր հիմ­նադ­րույթ­նե­րով այն է, ին­չի ռե­ալ պա­կասն ու­նե­ին այս ո­լոր­տի բժիշկ­նե­րը: Փոր­ձի փո­խա­նա­կում, զին­վո­րա­կան բժիշկ­նե­րի սո­ցի­ա­լա­կան ու ի­րա­վա­կան պաշտ­պան­վա­ծու­թյան աս­տի­ճա­նի բարձ­րա­ցում` այս ա­սո­ցի­ա­ցի­ան շատ ա­նե­լիք­ներ ու­նի, և մենք ու­րա­խա­ցանք նրա ծնուն­դով: Շատ հար­ցեր են ըն­թաց­քում ծն­վում, ո­րոնց պա­տաս­խան­նե­րը դժ­վար է գտ­նել: Այ­սօր ա­սո­ցի­ա­ցի­ան կօգ­նի նման խն­դիր­նե­րում, ո­րով­հետև բա­վա­կա­նին  լուրջ գի­տա­կան այ­րեր են ը­նդ­գրկ­ված նրա կազ­մում»: 

 

Ս­տե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տալ 

 

Ար­ցախ աշ­խար­հում մեզ դի­մա­վո­րեց Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տա­լի պետ, բուժ­ծա­ռա­յու­թյան փոխգն­դա­պետ Զո­րի Սա­ղյանն ու, պատ­մե­լով հոս­պի­տա­լի ան­ցած ու­ղու մա­սին, մեզ ներ­կա­յաց­րեց նաև նրա այ­սօ­րը:

Ս­տե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տա­լը սկ­սել է գոր­ծել ար­ցա­խյան շարժ­ման ա­ռա­ջին օ­րե­րին: Ի դեպ, այն ստեղծ­վել է շատ խորհր­դան­շա­կան մի օր` 1992թ.-ի մայի­սի 8-ին, սկզ­բում նախ­կին դի­ագ­նոս­տի­կայի շեն­քի նկու­ղային հար­կում, ա­պա`93-ի մար­տից սկ­սել է գոր­ծել այ­սօր­վա շեն­քում: Ի­նչ­պես ա­սում է Զո­րի Սա­ղյանն` ի­րենք ա­մեն տա­րի մայի­սի 8-ից 9-ը չորս տոն են մի­ան­գա­մից նշում` Շու­շի­ի ա­զա­տագ­րու­մը, Ար­ցա­խի պաշտ­պա­նա­կան բա­նա­կի ստեղ­ծու­մը, հոս­պի­տա­լի կազ­մա­վոր­ման օ­րն ու  Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի հաղ­թա­նա­կի օ­րը: «Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ըն­թա­ցում մեր հոս­պի­տա­լը ոչ մի­այն շեն­քային պայ­ման­նե­րում է ծա­ռայել, այլ նաև ստեղծ­վել են մի քա­նի փոքր ջո­կատ­ներ` դաշ­տային հոս­պի­տալ­ներ, ո­րոնց մեջ ը­նդ­գրկ­վել են վի­րա­բույժ­ներ, այլ բժիշկ­ներ, ով­քեր ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ հենց մար­տի դաշ­տում վրա­նային պայ­ման­նե­րում ա­ռա­ջին օգ­նու­թյուն է­ին ցույց տա­լիս վի­րա­վոր­նե­րին, ա­պա տե­ղա­փո­խում այս­տեղ: Ի­սկ ե­թե ան­հրա­ժեշ­տու­թյուն էր լի­նում, հե­տա­գա­յում ու­ղար­կում է­ինք Եր­ևան: Այդ­պես է ե­ղել Մար­տա­կեր­տի, Շու­շի­ի, Դրմ­բո­նի ա­զա­տագր­ման, Ֆի­զու­լի­ի, Աղ­դա­մի և այլ մար­տե­րի ժա­մա­նակ»,-պատ­մում է բժիշկ Սա­ղյանն, ով այդ տա­րի­նե­րին Եր­ևա­նի բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող էր և ծա­ռա­յում էր այս հոս­պի­տա­լում որ­պես սա­նի­տար: Պարզ­վեց` խա­ղաղ պայ­ման­նե­րում էլ է դաշ­տային հոս­պի­տա­լի կա­րի­քը լի­նում, դրանք պետք են գա­լիս զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ժա­մա­նակ:

Պա­տե­րազ­մի դա­ժան տա­րի­նե­րից հե­տո նոր ձևա­վոր­ված հոս­պի­տա­լը 2009 թ.-ին են­թարկ­վել է վե­րա­նո­րոգ­ման, ստեղծ­վել է մեկ նոր մաս­նա­շենք, որ­տեղ  տե­ղա­կայ­վել են վի­րա­բու­ժա­կան, թե­րապև­տիկ, վն­սա­ված­քա­բա­նա­կան բա­ժան­մունք­նե­րը: Կա­րե­լի է ա­սել, որ հոս­պի­տա­լի տա­րած­քը կրկ­նա­պատկ­վել է և, բնա­կա­նա­բար, ա­վե­լա­ցել են նաև հաս­տիք­նե­րը: Բա­ցի դա, ա­վե­լա­ցել են հոս­պի­տա­լի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ա­վե­լի զար­գա­ցել պայ­ման­նե­րը, վե­րա­զին­վել են բժշ­կա­կան սար­քա­վո­րում­նե­րը: «Գ­րե­թե բո­լոր տե­սա­կի բժշ­կա­կան սար­քա­վո­րում­ներն առ­կա են մեր հի­վան­դա­նո­ցում: 1-2 սար­քա­վո­րում է պա­կա­սում, հիմ­նա­կա­նը` հա­մա­կարգ­չային տա­մոգ­րա­ֆի­ան է, բայց մենք քա­ղա­քա­ցի­ա­կան հի­վան­դա­նո­ցի հետ պայ­մա­նա­գիր ու­նենք, այն հի­վանդ­նե­րը, ո­րոնց հե­տա­զո­տումն այս­տեղ հնա­րա­վոր չի լի­նում ի­րա­կա­նաց­նել, ի­րա­կա­նաց­նում ե­նք քա­ղա­քա­ցի­ա­կան բուժ­հիմ­նար­կում: Բայց շու­տով նաև այդ բա­ցը կլ­րաց­վի: Ա­սեմ, որ բո­լոր տի­պի, տար­բեր բար­դու­թյան վի­րա­հա­տու­թյուն­նե­րը հնա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել մեր հոս­պի­տա­լում»,-ա­սում է բժիշ­կը:

Ս­տե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տա­լի հի­վան­դա­սե­նյակ­նե­րը լու­սա­վոր են,  վե­րա­նո­րոգ­ված: Դրանք  2-4 տե­ղա­նոց են, ա­պա­հով­ված են մշ­տա­կան տաք և սա­ռը ջրով, կան հի­վան­դա­սե­նյակ­ներ, որ­տեղ առ­կա է նաև սան­հան­գույ­ցը:

Հոս­պի­տա­լի պե­տի խոս­քե­րով ի­րենք կադ­րային լուրջ խն­դիր­ներ չու­նեն: Նեյ­րո­վի­րա­բույժ, վի­րա­բույժ, վնաս­ված­քա­բան, դի­մած­նո­տային վի­րա­բույժ, ա­նո­թային վի­րա­բույժ, թե­րապևտ, էն­դորկ­րի­նո­լոգ, նև­րա­պա­թո­լոգ, ու­րո­լոգ և այլն: «Ըստ հաս­տի­քի` 2 ա­նես­թե­զի­ո­լո­գի պա­հանջ ու­նի հոս­պի­տա­լը, բայց մինչև տար­վա վերջ այդ հա­մալ­րու­մը կլի­նի: Բժիշկ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը` 70%-ն  ու­նի ռազ­մա­բաժշ­կա­կան կր­թու­թյուն, մնա­ցած 30 %-ը բժիշկ-ս­պա­ներ են: Մեր ան­ձնա­կազ­մի մեջ կան վի­րա­բույժ­ներ, որ պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րից ծա­ռա­յում են այս հոս­պի­տա­լում: Նրանց թո­շա­կային տա­րիքն ան­ցել է, բայց չենք թող­նում հե­ռա­նան, ո­րով­հետև պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած բժիշկ­ներն ի­րենց փոր­ձով ու գի­տե­լիք­նե­րով շատ են օգ­նում ե­րի­տա­սարդ սերն­դին»,-ա­սում է բժիշկ Սա­ղյանն ու ա­վե­լաց­նում, որ ի­րենց մաս­նա­գետ­ներն ա­նընդ­հատ վե­րա­պատ­րաստ­ման կուր­սեր են ան­ցնում: Ան­ցած տա­րի 12 բժիշկ է վե­րա­պատ­րաս­տում ան­ցել Եր­ևա­նում, այս տա­րի` 3-ը, հա­ջորդ տա­րի ևս 14-ը կգ­նան վե­րա­պատ­րաստ­ման: Բայց լավ կլի­ներ, որ այդ վե­րա­պատ­րաս­տու­մը լի­ներ նաև Հա­յաս­տա­նից դուրս, ար­տա­սահ­մա­նյան այլ ե­րկր­նե­րում: 

Ե­թե, ա­ստ­ված մի ա­րաս­ցե, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­ներ են լի­նում, հոս­պի­տա­լը  կա­րո­ղա­նում է սպա­սար­կել մինչև 210 հի­վան­դի: Ի­սկ հան­գիստ ու խա­ղաղ պայ­ման­նե­րում հոս­պի­տա­լի ծա­ռա­յու­թյուն­նե­րից օ­գտ­վում են նաև քա­ղա­քա­ցի­ա­կան ան­ձինք: «­Մենք ի­րա­վունք ու­նենք մինչև 15 % սպա­սար­կել նաև քա­ղա­քա­ցի­ա­կան­նե­րին:  Վս­տա­հու­թյու­նը զին­վո­րա­կան հոս­պի­տա­լի հան­դեպ ա­վե­լի մեծ է, դրա հա­մար քա­ղա­քա­ցի­նե­րը շատ են ձգ­տում օգ­նու­թյուն ստա­նալ հենց այս բուժ­հաս­տա­տու­թյու­նում»,-ա­սում է հոս­պի­տա­լի պե­տը:

Խո­սե­լով հայ­կա­կան ռազ­մաբժ­կու­թյան պատ­մու­թյու­նից` Զո­րի Սա­ղյա­նը նկա­տում է, որ այն սկս­վել է հենց ար­ցա­խյան գո­յա­մար­տից: «Ար­ցա­խում ռազ­մաբժշ­կու­թյան հիմ­նա­դի­րը Վա­լե­րի Մա­րու­թյանն էր, ով նաև այս հոս­պի­տա­լի ու  դաշ­տային հոս­պի­տա­լի գա­ղա­փա­րի հիմ­նա­դիրն է»,-պատ­մում է Սա­ղյա­նը: 

«2-3 ա­միս ա­ռաջ ստեղծ­ված «­Զի­վո­րա­կան բժիշկ­նե­րի հայ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­ան» շատ ա­նե­լիք­ներ ու­նի մեր դաշ­տում: Ո­րով­հետև շատ հար­ցե­րում ո­ւղ­ղա­կի պետք չէ, կամ հնա­րա­վոր չէ դի­մել նա­խա­րա­րին, ի­սկ ա­սո­ցի­ա­ցի­ան օգ­նում է  այդ հար­ցե­րին` բժիշկ­նե­րի վե­րա­պատ­րաս­տում, գի­տա­հե­տա­զո­տա­կան հան­դի­պում­ներ, քն­նար­կում­ներ, բժիշկ­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյուն, և այլ խն­դիր­նե­րին լու­ծում տա­լու հար­ցում»,-սա Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տա­լի պետ, բուժ­ծա­ռա­յու­թյան փոխգն­դա­պետ Զո­րի Սա­ղյա­նի կար­ծիքն է «­Զի­վո­րա­կան բժիշկ­նե­րի հայ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­այի»  մա­սին:

 

ՀՀ ՊՆ Կենտ­րո­նա­կան կլի­նի­կա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տա­լը 

 

Եր­ևա­նի Կենտ­րո­նա­կան կլի­նի­կա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տա­լը ստեղծ­վել է 1994թ.-ի մար­տի 15-ին, պա­տե­րազ­մա­կան ծանր ի­րա­վի­ճա­կում: Այդ պա­տե­րազ­մը մեզ պար­տադ­րեց ու­նե­նալ զին­վո­րա­կան կա­ռույց­ներ, զին­վո­րա­կան բժշ­կու­թյուն: Ստեղծ­ման օր­վա­նից հոս­պի­տալն ան­մի­ջա­պես ան­ցել է իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը` ծանր վի­րա­վոր­նե­րի ըն­դու­նում, բու­ժօգ­նու­թյան ցու­ցա­բե­րում: Ի դեպ, Խորհր­դային Մի­ու­թյան տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նում ե­ղել է 2 զին­վո­րա­կան հոս­պի­տալ` Եր­ևա­նի և Գյում­րու կա­յա­զո­րային հոս­պի­տալ­նե­րը: Օր­բե­լի փո­ղո­ցի վրա գտն­վող եր­ևա­նյան հոս­պի­տա­լի պայ­ման­ներն այն չէ­ին, դրա բա­զայի վրա հնա­րա­վոր չե­ղավ կազ­մա­վո­րել կենտ­րո­նա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տա­լը, այն  չէր կա­րող ա­պա­հո­վել այն պայ­ման­նե­րը, ին­չը պա­տե­րազ­մա­կան այդ օ­րե­րին պետք էր մեզ: 

Դ­րա հա­մար ո­րոշ­վեց կենտ­րո­նա­կան հոս­պի­տա­լը ստեղ­ծել նախ­կին եր­կաթգ­ծի հի­վան­դա­նո­ցի բա­զայի վրա: Հենց այդ ու այլ հի­վան­դա­նոց­նե­րի քա­ղա­քա­ցի­ա­կան  բժիշկ­նե­րով էլ հա­մալր­վեց նոր հոս­պի­տա­լի աշ­խա­տա­կազ­մը: «Բ­ժիշկ­ներն այլ հի­վան­դա­նոց­նե­րից կա­մա­վոր գա­լիս է­ին և ան­ցնում զին­վո­րա­կան բժշ­կու­թյան: Նաև մեկ­նում է­ին մար­տի դաշտ, ա­ռաջ­նա­գիծ, որ­տեղ դաշ­տային հոս­պի­տալ­ներ է­ին գոր­ծում: Մեր բժիշկ­նե­րը տե­ղում ա­ռաջ­նային օգ­նու­թյու­նը ցույց է­ին տա­լիս կռ­վող­նե­րին, ա­պա, ան­հրա­ժեշ­տու­թյան դեպ­քում, տե­ղա­փո­խում այս­տեղ` վի­րա­հա­տե­լու, բու­ժե­լու»,-պատ­մում է Կենտ­րո­նա­կան կլի­նի­կա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տա­լի պետ Ա­րամ Ա­սա­տու­րյա­նը:­

Ա­րամ Ա­սա­տու­րյա­նը հի­շում, որ այն ժա­մա­նակ զին­վո­րա­կան հոս­պի­տա­լը հա­մալր­ված էր հին, թույլ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նե­ցող  սար­քա­վո­րում­նե­րով: Բայց կար­ևո­րը մեր ազ­գի մի­աս­նու­թյունն  ու մար­տա­կան ո­գին էր, որ ծանր դժ­վա­րին պայ­ման­նե­րում մեզ տա­րավ հաղ­թա­նա­կի: Ու այդ ո­գու շնոր­հիվ հաղ­թա­հար­վեց նաև հոս­պի­տա­լի ծանր ի­րա­վի­ճակ­նե­րը: 

Կենտ­րո­նա­կան հոս­պի­տա­լի պետն ար­ձա­նագ­րում է` ան­ցած 20 տա­րի­նե­րի ըն­թաց­քում մեծ թռիչք է տե­ղի ու­նե­ցել, ո­րով­հետև նո­րաս­տեղծ բա­նա­կի ու նոր ձևա­վոր­վող զին­վո­րա­կան բժշ­կու­թյան կար­գա­վի­ճա­կից այ­սօր­վա վի­ճա­կին հաս­նե­լու հա­մար բա­վա­կա­նին լուրջ քայ­լեր է­ին պետք, լուրջ ներդ­րում­ներ: «Այ­սօր մեր կլի­նի­կան նո­րա­գույն սար­քա­վո­րում­նե­րով է հա­մալր­ված, շատ պատ­րաստ­ված մաս­նա­գետ­նե­րով է հա­գե­ցած մեր աշ­խա­տա­կազ­մը: Մեր բժիշկ-ս­պա­ներն ա­մեն տա­րի, ՊՆ-ի կող­մից հաս­տատ­ված ծրագ­րով, աշ­խար­հի ա­ռա­ջա­տար կլի­նի­կա­նե­րում` Գեր­մա­նի­ա­յում, Ա­ՄՆ-ո­ւմ, Ա­նգ­լի­ա­յում, Ռու­սաս­տա­նում, ան­ցնում են վե­րա­պատ­րաս­տում: Այս պա­հի դրու­թյամբ վե­րա­կեն­դա­նաց­ման բաժ­նի բժիշ­կը ե­ռամ­սյա վե­րա­պատ­րաստ­ման նպա­տա­կով մեկ­նել է Գեր­մա­նի­ա: Ա­նընդ­հատ տեխ­նի­կա­պես վե­րա­զին­վում ե­նք: Այ­սօր մաս­նա­վո­րա­պես ու­նենք հա­մա­կարգ­չային տո­մոգ­րա­ֆի­ա, ո­րը ՀՀ շր­ջա­նակ­նե­րում լա­վա­գույնն է: Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը միշտ մտա­հոգ­ված է ռազ­մա­կան բժշ­կու­թյան խն­դիր­նե­րով և ա­մեն ի­նչ ա­նում է ա­նընդ­հատ նո­րա­գույն սար­քա­վո­րում­նե­րով վե­րա­զի­նե­լու հա­մար»,-ա­սում է Ա­րամ Ա­սա­տու­րյա­նը: 

Կենտ­րո­նա­կան կլի­նի­կա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տա­լի բու­ժանձ­նա­կազմն այ­սօր ամ­բող­ջու­թյամբ հա­մալր­ված է զին­վո­րա­կան բժիշկ­նե­րով, ով­քեր ա­վար­տել են ռազ­մաբժ­կու­թյան ֆա­կուլ­տե­տը: Կան նաև ար­ցա­խյան պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած մաս­նա­գետ­ներ: Ռազ­մաբժշ­կու­թյան վար­չու­թյան պե­տը` Կա­մա­վոր Խա­չատ­րյանն,  օ­րի­նակ, պա­տե­րազ­մի մաս­նա­կից բժիշկ է, ա­ռա­ջա­տար վի­րա­բույժ Վա­հան Գևոր­գյա­նը, կրծ­քային վի­րա­բու­ժու­թյան բաժ­նի պետ Գևորգ Ոս­կա­նյա­նը` նույն­պես: Է­լի կան մաս­նա­գետ­ներ, ով­քեր պա­տե­րազ­մի դաշ­տում և՛ մար­տիկ են ե­ղել, և՛ բժիշկ: 

Այս պա­հին հոս­պի­տա­լի մաս­նա­շեն­քե­րից մե­կը գտն­վում է վե­րա­նո­րոգ­ման մեջ: «­Հի­վան­դա­սե­նյակ­նե­րի պայ­ման­նե­րը նոր­մալ են, բայց մենք աշ­խա­տում ե­նք, որ դրանք լա­վա­գույ­նը լի­նեն: Ցա­վոք, մեր ե­րկ­րի տն­տե­սա­կան վի­ճա­կը թույլ չի տա­լիս ա­րագ քայ­լեր ա­նել, ո­րով­հետև այդ աշ­խա­տանք­նե­րը լուրջ ֆի­նան­սա­կան ներդ­րում­ներ են պա­հան­ջում, չնա­յած որ կոս­մե­տիկ վե­րա­նո­րո­գում­ներ ա­նընդ­հատ ե­նք ու­նե­նում»,-մ­տա­հոգ­ված նշում է փոխգն­դա­պե­տը:­

Ի դեպ, հոս­պի­տա­լը նա­խա­տե­սում է ու­նե­նալ նաև ո­ւղ­ղա­թի­ռային թռիչ­քու­ղի: Ա­սա­տու­րյա­նի խոս­քե­րով` պլա­նում կա կա­ռու­ցել մեկ մաս­նա­շենք, ի­սկ այդ մաս­նա­շեն­քի վրա ու­նե­նալ ո­ւղ­ղա­թի­ռային կա­յա­նա­տե­ղի: 

Անդ­րա­դառ­նա­լով վեր­ջերս կազ­մա­վոր­ված «­Զին­վո­րա­կան բժիշկ­նե­րի հայ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­ային»` Ա­րամ Ա­սա­տու­րյա­նը, ով նաև այդ ա­սո­ցի­ա­ցի­այի խորհր­դի ան­դամ է, նշեց, որ կա­ռույ­ցը շատ կար­ևոր ա­ռա­քե­լու­թյուն ու­նի: «Այն նախ և ա­ռաջ կոչ­ված է հա­սա­րա­կու­թյան և զին­վո­րա­կան կյան­քի, ռազ­մաբժշ­կու­թյան մեջ կա­մուրջ դառ­նա­լու: Նաև կլի­նեն փոր­ձի փո­խա­նա­կում և հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն տար­բեր ե­րկր­նե­րի ռազ­մա­կան բժիշկ­նե­րի հետ»,-ն­շեց Ա­սա­տու­րյա­նը: 

Կենտ­րո­նա­կան կլի­նի­կա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տա­լի պետն ու­րա­խու­թյամբ ա­սում է, որ ռազ­մաբժշ­կու­թյան և ռազ­մա­կան հոս­պի­տալ­նե­րի հզո­րաց­ման վրա ո­ւղղ­ված է ոչ մի­այն Պաշտ­պա­նու­թյան, այլ նաև Ա­ռոջ­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ջան­քե­րը: Ե­թե ի­նչ-որ խնդ­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն է պետք, զին­վո­րա­կան հոս­պի­տա­լին օգ­նում են քա­ղա­քա­ցի­ա­կան հի­վան­դա­նոց­ներն ու բժիշկ­նե­րը: Ի­սկ հոս­պի­տա­լը սպա­սար­կում է նաև քա­ղա­քա­ցի­ա­կան բնակ­չու­թյան հոծ զանգ­վա­ծի:

 

 
Երևակ - Առողջապահական համակարգ