Պրո­ֆե­սիո­նալի մոտ մար­զում­ներ ա­ռող­ջութ­յան հա­մար

Մե­ծա­մա­սամբ մար­դիկ մար­զաս­րահ են հա­ճա­խում մեկ նպա­տա­կով` նի­հա­րել: Այ­նինչ նրանց գլխա­վոր նպա­տա­կը պետք է լի­նի մեկ բան`  ա­ռողջ լի­նել, հաս­նել մարմ­նի հա­մա­լիր և ա­ռողջ զար­գաց­մա­նը: Այ­սօր շա­տե­րի հա­մար ա­ռող­ջութ­յան հո­մա­նիշ է դար­ձել ֆիթ­նե­սը: Այն են­թադ­րում է ակ­տիվ և ա­ռողջ ապ­րե­լա­կերպ` հա­մադ­րե­լով սպոր­տը, ֆի­զի­կա­կան կա­տա­րե­լա­գոր­ծու­մը, հու­զա­կան հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը, ճիշտ սննդա­կար­գը:  Պա­տա­հա­կան չէ, որ գնա­լով մե­ծա­նում է ֆիթ­նես պա­րա­պող­նե­րի թի­վը: Բայց ֆիթ­նես պա­րա­պել ցան­կա­ցող­նե­րի թի­վը դեռ զգա­լիո­րեն գե­րա­զան­ցում է ռեալ ֆիթ­նես պա­րա­պող­նե­րի թվից: Հենց նրանց` այդ ցան­կա­ցող­նե­րի բա­նա­կին է ուղղ­ված ֆիթ­նե­սի պրո­ֆե­սիո­նալ մար­զիչ,  մեր­սող Ար­շակ Բա­բա­յա­նի խոս­քը: 

-Ին­չու՞ է այ­սօր այդ­քան շատ խոս­վում մար­զում­նե­րի կարևո­րութ­յան մա­սին: 

Ժա­մա­նա­կա­կից կեն­սա­կերպն է դա պա­հան­ջում: Մար­դիկ այ­սօր ա­վե­լի շատ ժա­մա­նակ են նստած անց­կաց­նում հա­մա­կարգ­չի կամ հե­ռուս­տա­ցույ­ցի ա­ռաջ: Դա չի կա­րող իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցութ­յու­նը չու­նե­նալ ա­ռող­ջութ­յան վրա: Ա­ճել են սր­տա­նո­թա­յին հի­վան­դութ­յուն­նե­րը, հե­նա­շար­ժո­ղա­կան ա­պա­րա­տի խնդիր­նե­րը: Բա­ցի այդ, ա­մեն դեպ­քում մար­զում­նե­րը հրա­շա­լի միջոց են տար­բեր հի­վան­դութ­յուն­նե­րի կան­խար­գել­ման հա­մար և խրա­խուս­վում են բժշկա­գի­տութ­յան մեջ: Ու չնա­յած դրանց կարևո­րութ­յա­նը` մար­դիկ հիմ­նա­կա­նում ժա­մա­նակ չեն գտնում կամ սկսում են զբաղ­վել, երբ ար­դեն խնդիր­ներ են ու­նե­նում: Իսկ ե­թե օր­վա մեջ գո­նե կես ժամ հատ­կաց­նեն ի­րենց ա­ռող­ջութ­յա­նը, մարզ­վեն՝ լի­նի ֆիթ­նես, լող թե վազք, ոչ միայն կկան­խեն հնա­րա­վոր խնդիր­նե­րը, այլև օր­վա ըն­թաց­քում ի­րենց կպարգևեն բարձր տրա­մադ­րութ­յուն ու դրա­կան լից­քե­րի հոսք:  

-Ի՞նչն է խան­գա­րում, որ մար­դիկ ա­վե­լի շատ ու­շադ­րութ­յուն դարձ­նեն ի­րենց ա­ռող­ջութ­յա­նը: 

-Հիմ­նա­կա­նում զբաղ­վա­ծութ­յու­նը, նաև ո­րոշ չա­փով կարծ­րա­տի­պե­րը ու ի­հար­կե ծու­լութ­յու­նը: Ժա­մա­նա­կա­կից կյան­քը մի կող­մից պար­տադ­րում է ա­ռողջ ապ­րե­լա­կերպ, բայց մյուս կող­մից էլ աշ­խա­տան­քա­յին ծան­րա­բեռն­վա­ծութ­յու­նը, օր­վա ռիթ­մը խան­գա­րում են, որ մար­դիկ կա­նո­նա­պես մարզ­վեն: Բայց ցան­կութ­յան և ծու­լութ­յու­նը հաղ­թա­հա­րե­լու դեպ­քում շա­բաթ­վա մեջ հաս­տատ կգտնվեն ա­զատ ժա­մեր, ո­րոնք կա­րե­լի է տրա­մադ­րել ա­մե­նա­կարևոր բա­նին` ա­ռող­ջութ­յա­նը: Կան տար­բեր մար­զաս­րահ­ներ գնա­յին տար­բեր ա­ռա­ջարկ­նե­րով, և վեր­ջա­պես պար­զա­պես կա­րե­լի է մարզ­վել զբո­սայ­գի­նե­րում տե­ղադր­ված մար­զա­սար­քե­րով: Ի դեպ շա­տերն են ար­դեն նա­խընտ­րում մարզ­վել մա­քուր օ­դում, ին­չը ի­հար­կե կրկնա­կի արդ­յու­նա­վետ ու օգ­տա­կար է: Ա­ռաջ մար­դիկ բար­դույ­թա­վոր­վում էին ոչ միայն դրսում մարզ­վե­լուց, այլ մար­զաս­րահ­ներ հա­ճա­խե­լուց: Այ­սօր այդ կարծ­րա­տի­պե­րը ո­րոշ չա­փով կոտ­րվել են, թեև դեռ կան մար­դիկ, ով­քեր թույլ չեն տա­լիս ի­րենց կա­նանց ու աղ­ջիկ­նե­րին մար­զաս­րահ հաճախել: Բայց ժա­մա­նա­կա­կից կյան­քը ստի­պում է, որ այդ բար­դույթ­նե­րից ա­զատ­վեն, զբաղ­վեն ի­րենց ա­ռող­ջութ­յամբ: Չէ՞ որ ա­ռողջ մարդն ա­վե­լի աշ­խա­տա­սեր է, ա­վե­լի կար­գա­պահ, ա­վե­լի արդ­յու­նա­վետ է աշ­խա­տում, ա­վե­լի նպա­տա­կաս­լաց է, և ինչ­պես ա­սում են՝ «Ա­ռողջ մարմ­նում ա­ռողջ հո­գի»:

-Ի՞նչ մո­տե­ցում պետք է դրս­ևո­րի պրո­ֆե­սիո­նալ մար­զի­չը, և ի՞նչ նպա­տակ հե­տապն­դի մարզ­վո­ղը: 

-Ա­վար­տել եմ Ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի պե­տա­կան ինս­տի­տու­տը, բու­ժա­կան ֆիզ­կուլ­տու­րա, մեր­սում, թեթև ատ­լե­տի­կա բա­ժին­նե­րը, ու­նեմ 10 տա­րուց ա­վե­լի աշ­խա­տան­քա­յին փորձ ֆիթ­նե­սի բնա­գա­վա­ռում, մերս­ման և բու­ժա­կան ֆիզ­կուլ­տու­րա­յի բնա­գա­վա­ռում` 15 տա­րուց ա­վե­լի: Շա­տերն են ի­րենց ա­ռող­ջութ­յան ու կազմ­ված­քի հետ կապ­ված խնդիր­նե­րը լու­ծել ու լու­ծում իմ օգ­նութ­յամբ: Ա­ռա­ջին հեր­թին ես պի­տի հաս­կա­նամ նրանց ի­րա­կան նպա­տա­կը: Նախ­նա­կան հե­տաքրքր­վում եմ ա­ռող­ջա­կան վի­ճա­կից՝ ինչ հի­վան­դութ­յուն­ներ կամ վնաս­վածք­ներ են ու­նե­ցել, սպոր­տով զբաղ­վել են, թե ոչ: Այդ հար­ցերն օգ­նում են միաս­նա­կան աշ­խա­տան­քա­յին դաշտ ստեղ­ծել, տես­նել տվյալ մար­դու խնդի­րը և ֆի­զի­կա­կան ծան­րա­բեռն­վա­ծութ­յան հա­մա­պա­տաս­խան բաշ­խում ա­նել: Չմո­ռա­նանք, որ ցան­կա­լի արդ­յուն­քի 50 տո­կո­սը կախ­ված է հենց մարզ­վո­ղից, թե նա որ­քա­նով է հետևո­ղա­կան իր մարզ­չի ցու­ցում­նե­րին: Համ­բե­րութ­յունն ու աշ­խա­տա­սի­րութ­յունն են նրանց ա­ռող­ջութ­յան ու գե­ղեց­կութ­յան ե­րաշ­խի­քը: Ֆիթ­նե­սով զբաղ­վե­լու գլխա­վոր խթա­նի­չը նի­հա­րելն է, կազմ­ված­քը վե­րա­կանգ­նե­լը: Բայց կար­ծում եմ մար­դիկ ա­վե­լի մեծ արդ­յուն­քի կհաս­նեն, ե­թե ի­րենց գլխա­վոր նպա­տա­կը հա­մա­րեն ա­ռող­ջութ­յան պահ­պա­նու­մը և ամ­րապն­դու­մը: Մարզ­չի օգ­նութ­յամբ նրանք կընտ­րեն ի­րենց հար­մար ծան­րա­բեռն­վա­ծութ­յուն և սննդա­կարգ: 

-Իսկ ո­րո՞նք են ֆիթ­նե­սի ա­ռա­վե­լութ­յուն­նե­րը:

-Ֆիթ­նե­սում հա­մադ­րում են մար­զաս­րա­հում մար­զում­նե­րը, աե­րո­բի­կան, ճիշտ սննդա­կար­գը: Մի խոս­քով՝ ֆիթ­նե­սը կեն­սա­կերպ է, որն ըն­դուն­ված է ան­վա­նել ա­ռող­ջ: Ֆիթ­նես ծրա­գի­րը յու­րա­քանչ­յու­րի հա­մար կազմ­վու­մ է ան­հա­տա­կան` ըստ տա­րի­քի, ա­ռող­ջա­կան խնդիր­նե­րի, կազմ­ված­քի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րի, հա­կա­ցու­ցում­նե­րի: Հա­ճախ բժիշկ­ներն են ի­րենց պա­ցիենտ­նե­րին ուղ­ղոր­դում մեզ մոտ՝ հետ­վի­րա­հա­տա­կան շրջա­նում վե­րա­կանգն­վե­լու, կամ ո­րոշ հի­վան­դութ­յուն­նե­րի պրո­ֆի­լակ­տի­կա­յի հա­մար: Ի­հար­կե ցան­կա­լի է, որ բժիշկ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն ա­վե­լի հա­մա­կարգ­ված լի­նի: Բայց ոչ բժշկի, ոչ մարզ­չի ցու­ցում­նե­րը չեն օգ­նի, ե­թե մար­դը չի ա­պա­հո­վում օր­գա­նիզ­մի 7-8-ժամ­յա քնի պա­հան­ջը: Ան­բա­վա­րար քու­նը բե­րու­մ է նյար­դա­յին խան­գա­րում­նե­րի, ինչն էլ իր հեր­թին նպաս­տում է գի­րա­նա­լուն, որն էլ իր հեր­թին, ինչ­պես հայտ­նի է, տար­բեր հի­վան­դութ­յուն­նե­րի պատ­ճառ կա­րող է դառ­նալ: Եվ մար­զում­ներն այդ դեպ­քում ոչ մի օ­գուտ չեն տա:  

-Իսկ որ­քա­նո՞վ են արդ­յու­նա­վետ մեր­սում­նե­րը:  

-Կու­զեի, որ փոխ­վեր մարդ­կանց վե­րա­բեր­մուն­քը մեր­սում­նե­րի հան­դեպ: Մեր­սում­նե­րի հա­մար հիմ­նա­կա­նում դի­մում են ե­թե կա բժշկի ցու­ցում: Բայց չէ՞ որ մեր­սում­նե­րը բա­ցի բու­ժա­կա­նից լի­նում են նաև լից­քա­թա­փող, վե­րա­կանգ­նող և այլն: Այ­նինչ մեր­սում­նե­րը օր­գա­նիզ­մը վե­րա­կանգ­նե­լու մեծ հնա­րա­վո­րութ­յուն ու­նեն ու հրա­շա­լի պրո­ֆի­լակ­տի­կա են շատ հի­վան­դութ­յուն­նե­րի դեմ: Դրանք օր­գա­նիզ­մին դրա­կան լից­քեր ու է­ներ­գիա են հա­ղոր­դում: Եվ ա­մենևին էլ պար­տա­դիր չէ ինչ-որ խնդիր ու­նե­նալ մերս­ման գնա­լու հա­մար:

-Շա­տե­րը հա­մոզ­ված են, որ 8-ժամ­յա աշ­խա­տան­քա­յին օր­վա­նից հե­տո ուժ չեն ու­նե­նա մար­զաս­րահ հա­ճա­խե­լու: Մի՞­թե դա այդ­պես է: 

-Ի­հար­կե ոչ: Մար­զում­նե­րը գոր­ծու­նեութ­յան հրա­շա­լի փո­փո­խութ­յուն են: Հենց մար­զաս­րա­հում է հնա­րա­վոր վե­րա­կանգ­նել սպառ­ված ու­ժերն ու է­ներ­գիան: Աշ­խա­տան­քա­յին օ­րը հիմ­նա­կա­նում անց­նում է աշ­խա­տա­սեն­յա­կում, ու մար­դուն անհ­րա­ժեշտ է մտա­վոր աշ­խա­տան­քից բա­ցի նաև ֆի­զի­կա­կան ծան­րա­բեռն­վա­ծութ­յուն: Իսկ ե­թե ձեր աշ­խա­տան­քը ֆի­զի­կա­կան աշ­խա­տան­ք է, ապա Ձեզ անհ­րա­ժեշտ է ռե­լաքս: Այն­պես որ, ան­գամ ե­թե շատ հոգ­նած եք, անհ­րա­ժեշտ է գնալ մար­զում­նե­րի, ան­գամ ե­թե նի­հա­րե­լու խնդիր չու­նեք, ո­րով­հետև ֆիթ­նեսն ու ֆի­զի­կա­կան ծան­րա­բեռն­վա­ծութ­յու­նը պար­տա­դիր են ա­ռօր­յա կյան­քում: Ա­ռանց դրանց ձեր օր­գա­նիզ­մը ա­վե­լի շուտ «կհանձն­վի»:  

 
Երևակ - Առողջապահական համակարգ