Ուրբաթ, Նոյեմբեր 24, 2017

 19:07

ԼՐԱՀՈՍ

Երևան-Վան չվերթի սառեցման համար Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլայեւը Երեւան-Վան չվերթի սառեցման մասին հայտնի դառնալուց հետո շնորհակալություն է հայտնել Թուրքիային: Չնայած դեռևս պարզ չէ, թե որն է Երևան-Վան չվերթների սառեցման պատճառը, Ադրբեջանի  ԱԳ-ում կարծում են, թե Թուրքիան դա կատարել է իրենց պահանջով:

Հիշեցնենք, որ Երեւան-Վան-Երեւան ուղիղ չվերթը պետք է սկսվեր ապրիլի 3-ից, սակայն թռիչքին հաշված օրեր էին մնացել, երբ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը առանց պատճառաբանության սառեցրեց չվերթի իրականացումը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը։

Երեւան-Վան չվերթների իրականացման մասին հայտնի դառնալուց հետո Ադրբեջանը հիստերիա էր բարձրացրել` չնայած Հայաստանից ուղիղ չվերթներ են իրականացվում  Թուրքիայի որոշ քաղաքներ` Ստամբուլ, Անթալիա, Բոդրում: Ի պատասխան ադրբեջանական հիստերիայի` Բաքվում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, թե պետք չէ ցավագին ընդունել Երեւան-Վան չվերթի իրականացումը, քանի որ այն մասնավոր ընկերությունների նախաձեռնություն է եւ որեւէ կերպ չի ազդում Ադրբեջանի հարցում Թուրքիայի քաղաքականության վրա։



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ