Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:26

ԼՐԱՀՈՍ

ՄԱԿ-ը պատրաստվում է ընդունել Զենքի առևտրի միջազգային համաձայնագիրը

 

ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովն առաջին անգամ համաշխարհային կառույցի պատմության ընթացքում ծրագրել է ընդունել 70 միլիարդ դոլարի արժողությամբ զենքի առևտրի միջազգային համաձայնագիր: Ավելի վաղ, այս հիմնախնդրի վերաբերյալ դիվանագետների միջև փոխհամաձայնության որոշումն անդադար տապալվում էր` Իրանի, Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի կողմից խոչընդոտման պատճառով:

Պաշտոնական Թեհրանը համաձայնագիրը որակել է պետության ինքնապաշտպանության ու երկրի տարածքային ամբողջականության պաշտպանման օրինական իրավունքի ոտնահարում: Իսկ Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե Զենքի առևտրի միջազգային համաձայնագիրը զենք արտահանողներին թույլ կտա թելադրել իրենց պայմանները: Փաստաթղթի ստորագրմանն ընդդիմացող Դամասկոսի հրաժարումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ համաձայնագրում հստակեցված չեն զենքն ահաբեկիչների ձեռքն ընկնելու կանխման կետերը:

 Ակնկալվում է, որ 63 պետություն, այդ թվում` ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան կհաստատեն փաստաթուղթը: Հաստատվելու դեպքում յուրաքանչյուր պետություն պետք է ինքնուրույն որոշի վավերացման հարցը: 50 երկրի կողմից վավերացվելու դեպքում` փաստաթուղթը կընդունվի:

Շատերի կարծիքով` Զենքի առևտրի վերահսկման համաձայնագրի շնորհիվ հնարավոր կլինի կանխել ցեղասպանությունները, մարդկության դեմ հանցանքն ու ահաբեկչական գործողություններն իրականացնողների սպառազինումը:

Աղբյուրը` armnewstv.am



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ