Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 16:37

ԼՐԱՀՈՍ

Իրանը պարզաբանումներ է պահանջում Ադրբեջանի կառավարությունից

 

Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:
Այդ մասին հաղորդում է իրանական «tabnak.ir» կայքը:

Համաձայն կայքի տարածած տեղեկատվության`  ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին հակաիրանական անջատողական գործունեություն ծավալող «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կազմակերպության կողմից Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հնչեցված հայտարարությունների առնչությամբ բողոքի նոտա է հղել Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին:
Իրանի ԱԳ փոխնախարարն Ադրբեջանին մեղադրել է նմանատիպ քայլերը կանխելու առնչությամբ անհրաժեշտ գործողություններ չձեռնարկելու մեջ և ադրբեջանցի դեսպանից պահանջել, որ Ադրբեջանի կառավարությունը կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ տա իրանական կողմին:
«arannews.ir»
կայքի հաղորդմամբ՝ մարտի 30-ին «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կոչվող կազմակերպությունը Բաքվում նիստ է գումարել, որի ընթացքում Իրանի տարածքային ամբողջականությունը խարխլելուն ուղղված կոչեր և հայտարարություններ են հնչել:

Նշենք, որ իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի իշխող կուսակցության (Ենի Ադրբեջան) ենթակայությամբ գործող որոշ շրջանակներ, ինչպես նաև, անջատողական և ազգայնական որոշ խմբեր օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանության շենքի առջև կազմակերպած ցույցի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ են հնչեցրել և նույն բովանդակությամբ պաստառներ պարզել:




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ