Երեքշաբթի, Մայիս 30, 2017

 07:37

ԼՐԱՀՈՍ

Հրեա պատմաբան. Իսրայելի հասարակությունը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 

«Ես չեմ բացառում մոտ ապագայում Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությունը», -նման կարծիք է հայտնել  Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Յաիր Աուրոնը: Ըստ նրա`դրա համար բավական հիմք են ստեղծում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, Թուրքիայի հետ խնդիրները և Հոլոքոստ տեսած Իսրայելի կառավարությունը: «Այնտեղ շատերի համար է կարևոր Ցեղասպանություն և Հոլոքոստ եզրույթների ընդհանրությունը»,-հայտնել է Աուրոնը: Պրոֆեսորն ավելի քան վստահ է, որ կառավարությունից առաջ Իսրայելի հասարակությունն է պատրաստ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը, քանի որ շատ լավ է տեղեկացված, թե ինչ է եղել իրականում 1915թ-ին:

Իսկ այդ հարցում մեծ ներդրում ունի Յաիր Աուրոն: Նրա նախաձեռնությամբ է Իսրայելի բաց համալսարանում Հայոց ցեղասպանություն մասին 2 դասընթաց սկսվել: Եվ այսօր շուրջ 1500 ուսանող ներկա է գտնվում այդ դասընթացներին:  

Պատմաբանը գտնում է, որ Իսրայելիում հասարակությունը հակված է ճանաչել Ցեղասպանությունը նաև նրա համար, որ վնասի Թուրքիային: «Արդեն մի քանի տարի է հարցն Իսրայելի Քնեսեթում է քննարկվում, հենց հիշատակի օրերին, բայց երկակի ստանդարտներ են կիրառվում` Իսրայելի իշխանությունները շարունակում են Հոլոքոստի ժխտման դեմ պայքարը, բայց Ցեղասպանությունը չեն ճանաչում: 5 անգամ առաջարկները մերժվել են»,-նշել է Յաիր Աուրոն:

Այնուամենայնիվ, այս անգամ կարծես թե իրերն այլ կերպ են դասավորվում: «Առաջին ձեռքբերումն այն էր, որ այս տարի, ի տարբերություն նախորդների, հարցը չի քննարկվում Անվտանգության կոմիտեում, որտեղ քննարկումները փակ են ու մենք չէինք կարողանա հետևել դրանց ընթացքին», - ասել է պրոֆեսորն ու ավելացրել, որ ինքն էլ մեզ պես անհամբեր նորությունների է սպասում:

Աղբյուրը`Panarmenian.net



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ