Շաբաթ, Սեպտեմբեր 23, 2017

 11:18

ԼՐԱՀՈՍ

«New York Times». ԱՄՆ-ի օգնությամբ սիրիացի գրոհայիններին տրամադրվել է 3500 տոննա զենք

 

ԱՄՆ հատուկ ծառայությունները ստեղծել են մասշտաբային ցանց, որը սիրիացի գրոհայիններին տրամադրել է 3500 տոննա զենք: Առքուվաճառքը տեղի է ունեցել Խորվաթիայում: Գնորդները արաբական պետություններն էին, իսկ բեռները տեղափոխելու համար մեքենաներ էր տրամադրում Թուրքիան: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում կատարելով The New York Times-ին: 

ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությանը տրամադրում է «ոչ մահացու զենք » և մարդասիրական օգնություն, սակայն ԱՄՆ պետքարտուղարությունը խորամանկություն է անում, երբ խոսում է «խաղաղ մատարարումների» մասին:

«
Դիվանագետների մեջքին ԿՀՎ գործակալները ստեղծել են մի ցանց, որը անդադար ծանր զենքով զինում է Սիրիայի հյուսիսում գործող գրոհայիններին: ԱՄՆ հետախուզության աշխատակիցներն իրենց գործընկերներին օգնել են Մերձավոր Արևելքում կազմակերպել լոգիստիկ շղթաներ: Զենքը գնվում է Խորվաթիայում, որը ամբողջ աշխարհում բավականին երկար ժամանակ հանդես է գալիս ԱՄՆ-ի գործընկերներին սպառազինություն մատակարարող: Գնորդները Սաուդյան Արաբիան և Կատարն են»,-գրում է թերթը: 

Եվրոպայում գնված զենքը տեղափոխվում է Թուրքիայի Էսենբոգա օդանավակայան, որտեղ այն բեռնվում է բեռնատարներում և վագոններում ու տեղափոխվում Սիրիայի հետ սահման: Դրանից հետո արկղերը ուղարկվում են զինյալների պահեստներ, որտեղ զենքը բաժանում են հասարակ գրոհայիններին: 

The New York Times-
ի տվյալներով, ԱՄՆ հետախուզության սպաները վերահսկողություն են իրականացնում զենքի գնման և տեղափոխման ողջ ընթացքում: 

«
Համեստ գնահատականներով, բեռների ընդհանուր ծավալը կազմում է 3500 տոննա: Էսենբոգա օդանավակայան զենքի փոխանցման ինտենսիվությունը թույլ է տալիս ենթադրել, որ այդ փոխադրումների հետևում կանգնած է լավ ծրագրված գաղտնի գործողություն»,-ասում է Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլի ինստիտուտի մասնագետ Հյու Գրիֆիթսը:

Աղբյուրը` panorama.am

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ