Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:17

ԼՐԱՀՈՍ

Արևմուտքն օգնում է գրոհայինների՞ն

 

ԱՄՆ-ի ներկայիս և նախկին պաշտոնյաները հայտարարում են, որ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը ընդլայնում է Սիրիայի վարչակարգի դեմ արշավում գրոհայիններ ընտրելու իր դերակատարումը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: 
Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ այս քայլը ԱՄՆ ջանքերի մի մասն է՝ ուղղված Սիրիայում ծայրահեղական իսլամիստների վերելքը զսպելուն:

Հոդվածի համաձայն՝ Արևմուտքն օգնում է Սիրիայի ազատ բանակի հետ մարտնչող այն գրոհայիններին, ովքեր աջակցում են Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի քաղաքական թևին:

Սիրիայի ընդդիմության հրամանատարությունը հայտնում է, որ ԿՀՎ-ն աշխատում է բրիտանացի, ֆրանսիացի և հորդանացի հետախույզների հետ, ովքեր մարզում են գրոհայիններին և սովորեցնում, թե ինչպես պետք է վարվել տարբեր զենքերի հետ:

Հիշեցնենք, որ դեռ մարտի սկզբին The Times թերթը գրել էր, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ռազմական հրահանգիչները Հորդանանի բազաներում մարզում են Սիրիայի ընդդիմության զինյալներին: Ըստ Ամանում գտնվող արևմտյան դիվանագետի՝ նրանք զինյալներին սովորեցնում են, թե ինչպես պետք է վնասազերծել քիմիական զենքը, այլ ոչ թե ինչպես այն կիրառել: Իսկ մարտի 16-ին սիրիացի ապստամբները հայտարարել էին, որ իրենց են միացել հարյուրավոր զինյալներ, ովքեր Հորդանանում ուսուցանում են անցել ամերիկացի զինվորականների մոտ, գրում է panorama.am-ը:
 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ