Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 16:37

ԼՐԱՀՈՍ

Սահակաշվիլին աբխազական երկաթուղու վերագործարկումը համարում է անթույլատրելի

 

Օրերս «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե «աբխազական երկաթուղու վերագործակումը այնպիսի հարված է Վրաստանի և Ադրբեջանի շահերին, որ դրա մասին նույնիսկ չի կարելի խոսել»: Այդ մասին հայտնում է  «Apsny.ge» -ն:

«
Աբխազական երկաթուղու բացումն, առաջին հերթին, այնպիսի հարված է Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին, որ դրա մասին նույնսիկ չի կարելի խոսել, ուր մնաց ծրագրեր կազմել: Դա հակասում է Վրաստանի շահերին: 2008 թ-ին այդ երկաթուղով տանկեր բերեցին, դա երեկ էր, և երկրորդը` այդ երկաթուղով տարածքում կկորի Ադրբեջանը: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Հայստանի հետ ևս, այդ նպատակով բացել ենք Լարսի անցակետը և աշխատել Լազիկայի  վրա», - ասել է Սաակաշվիլին: Վրաստանի նախագահը նաև հայտարարել է, թե պատրաստվում է մասնակցել ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը:

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ