Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 16:36

ԼՐԱՀՈՍ

ԱՄՆ նախագահի անվտանգությունն Իսրայելում ապահովում է երեք հազար մարդ

 

Իսրայելի հարավում, Գազայի սահմանից ոչ հեռու երկու հրթիռ է պայթել, բարեբախտաբար տուժածներ չկան: Ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է ԱՄՆ նախագահի` Իսրայելում գտնվելու հանգամանքով: Արդեն երկու օր է, ինչ Բարաք Օբաման գտնվում է հրեական պետության տարածքում:

ԱՄՆ նախագահի այցը իսրայել բացասական է ընդունվել Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների մոտ: Դեռևս երեկվանից սկսած բողոքի ակցիաները ցուցարարները խոստացել են շարունակել նաև այսօր: Նրանք փողոց են դուրս եկել, իրենց գնահատմամբ, Օբամայի վարած հակաիսրայելական քաղաքականության դեմ իրենց բողոքն արտահայտելու:

Փողոց են դուրս եկել նաև ցուցարարների այլ խմբեր` իրենց դժգոհությունն արտահայտելու Օբամայի նախագահության առաջին ժամկետի անարդյունավետության համար: Ցուցարարներն իրենց դժգոհությունն ու հուսահատությունն արտահայտել են նաև Ռամալլա և Վիֆլեեմ քաղաքների փողոցներում կպցրած պաստառներով: Ուրբաթ օրն ԱՄՆ նախագահը պատրաստվում է այցելել նաև այդտեղ:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ