Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:33

ԼՐԱՀՈՍ

Իրան. Տարածաշրջանային հնարավորություն

Իրանը տարածաշրջանում Հայաստանի կարևորագույն գործընկերն է: Իրան պետության, նրա խնդիրների ու առավելությունների, Հայաստան-Իրան փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու մասին է մեր զրույցը իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ:

-Այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների տեսակետից ինչպիսի՞ն եք պատկերաց-նում Իրանի ապագան:

-Եթե մենք դիտարկում ենք արդի աշխարհաքաղաքական զարգացումները հատկապես Մեր-ձավոր Արևելքում և այդ համատեքստում Իրանի ներկա և ապագա դերակատարությունը, ա-պա ակնհայտ է, որ ըստ էության մենք գործ ունենք տարածաշրջանային հզոր պետության հետ կամ այլ խոսքերով` գերտերության հետ, որը շահեր ունի Մերձավոր Արևելքի գրեթե բո-լոր կետերում՝ սկսած Լիբանանից վերջացրած Եմենով, Սաուդյան Արաբիայով: Այսինքն, ըստ էության, Իրանական պետությունը, իր արդի պետականությունը ձևավորելով Սեֆյան արմատների հիմքի վրա և շիայականությունը ունենալով որպես պետական կարևորագույն շաղախ, իր դիրքերը տեսնում է գրեթե բոլոր այն երկրներում, որտեղ կա շիա բնակչություն, իսկ այդպիսին կա Մերձավոր Արևելքի համարյա թե բոլոր երկրներում` որոշ դեպքերում՝ մեծասնություն, որոշ դեպքերում` փոքրամասնություն: Բացի այս, Իրանը յուրահատուկ եր-կիր է այն համատեքստում, որ կարողանում է չափազանց հետաքրքիր կերպով համադրել ոչ միայն կրոնական գաղափարախոսությունը, այլ նաև իրանականությունը որպես գաղափա-րախոսական տարր, այսինքն՝ մենք գործ ունենք մի կողմից շիայական իսլամի` որպես կար-ևորագույն գործիքի հետ, մյուս կողմից էլ գործ ունենք Իրանի հետ՝ որպես ազգային գաղա-փար: Այս երկու բաղադրիչները միասին ձևավորում են արդի իրանական աշխարհայացքը, և այդ աշխարհայացքի հիման վրա էլ ձևավորվում է այս երկրի արտաքին քաղաքականությու-նը:

Բնական է, որ իրանցիները, հատկապես դուրս գալով պատժամիջոցների ռեժիմից, ձգտելու են ուժեղացնել իրենց դիրքերը գրեթե ամենուր: Իմիջիայլոց, նույնիսկ պատժամիջոցների ռե-ժիմի պայմաններում էլ այդ դիրքերը բավականին ամուր էին, և Իրանը ու իրանցիները, փաստորեն, այն բացառիկ պետություններից և ժողովուրդներից են, որ կարողացել են նույ-նիսկ ամենասուղ պայմաններում հասնել հաջողությունների՝ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Նույնիսկ եթե մենք դիտակելու լինենք, օրինակ, Իրանի հարևան Իրաքում ի-րանական ազդեցության սահմանները, չափերը, ապա ժամանակին կար հետաքրքիր, անեկ-դոտի բնույթի մի ասույթ` Իրաքում կռվում են ամերիկացիները, բայց հաղթում են իրանցինե-րը: Եվ եթե մենք դիտարկենք այսօրվա Իրաքի իրավիճակը, ապա այն, գրեթե ամբողջութ-յամբ, համենայնդեպս կենտրոնական իշխանությունը, պրոիրանական վարչակարգ է: Նույն իրավիճակն ունենք Լիբանանում, երբ պրոիրանական վարչակարգը գրանցում է զգալի հա-ջողություններ ոչ միայն ռազմի դաշտում՝ տարբեր բախումների ժամանակ, այլև երկրի քա-ղաքական կյանքում` հանդես գալով որպես համաիսլամական ազգային ուժ:

Նույն վիճակն ունենք Եմենի պարագայում, երբ Իրանի կողմից փաստացիորեն հովանավոր-վող շիայական խմբավորումը կարողանում է իր իշխանությունը տարածել երկրի գրեթե ողջ տարածքի վրա: Մենք ունենք Իրանի դիրքերի ամրապնդում Ադրբեջանի հանրապետությու-նում, երբ իրանցիները կարողանում են այստեղի շիա հավատացյալների զանազան խմբերի հետ ոչ միայն հարաբերություններ կառուցել, այլև ուղղորդել այդ խմբերը` տարբեր գործո-ղություններ ձեռնարկելու:

-Ըստ Ձեզ` Իրանի ներքին` կրոնական ու ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրները ինչպիսի՞ ազդեցություն կունենան նրա ներքին ու արտաքին քաղաքականության վրա:

-Իրանը լավ ճանաչելու, լավ հասկանալու համար պետք է նկատի ունենալ մի չափազանց կարևոր հանգամանք: Իրանական պետությունը կամ իրանական կայսրությունները պատ-մական կտրվածքով եթե դիտարկելու լինենք, ըստ էության, բնական կառույցներ են: Այսօր-վա Իրանը ձևավորվել է բնական ճանապարհով, ի տարբերություն այլ կայսրությունների, ո-րոնք սեփական պետությունը հաստատել են էքսպանսիայի ճանապարհով, իրենց մեջ ներա-ռելով մշակութային իմաստով շատ դեպքերում իրենցից բավական տարբեր տարրեր: Ամե-նադասական օրինակը Խորհրդային Միությունն է, որտեղ կարող էին միավորվել, դիցուք, կովկասյան ժողովուրդները մի կողմից, և յակուտները, ալեուտները և այլ հյուսիսային ժողո-վուրդները` մյուս կողմից:

Հայերը իրանական պետության կողմից չեն դիտարկվում որպես խորթ տարրեր և մշակու-թային առումով խորթ էլ չեն: Իմ կարծիքով ընդհանրապես սխալ է հայերին Իրանում կրոնա-կան իմաստով փոքրամասնություն դիտարկելը. անշուշտ, հայերը քրիստոնյաներ են և այս իմաստով քանակապես փոքրամասնություն են, բայց իրենց ունեցած պատմական և ներկա-յիս դերակատարությամբ հայերը ամենևին փոքրամասնություն չեն, այլ իրանական պե-տության նույնիսկ պետականակերտ տարրերից են` սկսած Աքեմենյանների շրջանից վեր-ջացրած իրանա-իրաքյան պատերազմով, Իսլամական հեղափոխությամբ և այլն: Եթե մենք դիտարկենք մյուս էթնիկական կամ դավանական խմբերը, որ բնակվում են Իրանում, ապա անշուշտ կան որոշակի խնդիրներ` կապված Իրանի տարբեր ծայրամասային շրջաններում ապրող բնակչության հետ, և այդ խնդիրների մի մասը նաև հրահրվում է դրսից, այսինքն` ստեղծվում են դրսի միջոցներով, քարոզչության միջոցով փորձում են ստեղծել ինքնության տարրեր, որոնք այդ տարածքների բնակիչներին պատմականորեն հատուկ չեն եղել: Խոսքը վերաբերում է նախ և առաջ Ատրպատականին, որտեղ թյուրքախոսությունը երբեք ինքնութ-յան կարևորագույն չափորոշիչ չի եղել և, ըստ էության, Իրանը թուրք-իրանական, թուրք-պարսկական սիմբիոզի` միավորման, միախառնման արդյունք է, որտեղ Իրանի շահը` շահ Իսմայիլը, չլինելով ծագումով թյուրք, կարող էր բանաստեղծություններ գրել թուրքերեն, կա-րող էր օգտագործել պարսկերենը՝ ամենևին տարբերակում չդնելով լեզուների կիրառության հարցում և լեզվի կիրառումը չհամարելով էթնիկական ինքնության որոշիչ գործոն:

Անշուշտ, ժամանակները փոխվում են, և հիմա տարբեր ազդեցությունների պատճառով Ատրպատականում մասնավորապես ձևավորվում է թյուրքականության գաղափարը: Ճիշտ է, առայժմ այդ խմբերը ունեն հոսանքային մարգինալ բնույթ, բայց այսուհանդերձ, պանթ-յուրքիզմի առկայությունը Իրանում ազդում է Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա: Ե-թե մենք գանք ներիրանական կյանքից դեպի արտաքին քաղաքականության ոլորտ, դիցուք, իրանական ժողովրդին և իրանական պետությանը նույնպես ծառայություններ մատուցած ժողովուրդներից քրդերի ներկայությունը Իրանում որոշակիորեն պայմանավորում է Իրանա-Իրաքյան հարաբերությունների այն հատվածը, որը առնչվում է հյուսիսային Իրաքում քրդա-կան ինքնավարության հետ:

Մենք ունենք բելուջական էթնիկական տարր Իրանի հարավ-արևելքում, որի առկայությունը ինչ-որ առումով պայմանավորում է Իրանա-Պակիստանյան հարաբերությունները, որով-հետև բելուջների մի հատվածը բնակվում է Պակիստանում:

Ղուլիստանում այսպես կոչված ղուլիստանյան արաբների գոյությունը որոշակիորեն ազդում է Իրան-արաբական երկրներ, անգամ Պարսից ծոցի երկրներ հարաբերությունների վրա, բայց, կրկնեմ, շատ կարևոր է ի նկատի առնել, որ Իրանը, լինելով բնական կառույց և ունե-նալով էթնիկական բազմազանության, դավանական բազմազանության հազարամյա փորձ, բավական հստակ և արդյունավետ մեխանիզմներով կարողանում է կառավարել երկրում առկա իրավիճակը:

-Իսկ Հայաստանի և Ադրբեջանի հետ արտաքին քաղաքական հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք:

-Իրանի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում եթե մեկ բառով փորձենք բնորոշել, ապա թերևս հավասարակշիռ անվանենք: Ընդհանուր առմամբ հավասարակշիռ դիրքորոշում ունի, բայց Իրանի քաղաքականությունը մեր տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան հակամարտության առկայության պայմաններում հիմնվում է մի քանի կարևոր գործոնների վրա: Նախ և առաջ իրանական ավանդական հոգեկերտվածքը, մենթալիտետը թույլ չեն տալիս կտրուկ հայտարարություններով հանդես գալ գրեթե ոչ մի պարագայում. ի-րանցիները շատ ավելի մեղմ են մոտենում խնդիրներին հայտարարությունների դաշտում և շատ ավելի հաստատուն են գործունեության դաշտում:

Արդեն նշեցի, որ Իրանի ներսում կա թյուրքականության որոշակի տարր, որի վրա Ադրբեջա-նը պարբերաբար քարոզչական ազդեցություն է գործում և, չվախենանք ասել, Ադրբեջանը Ի-րանի ներսում ունի զգալի լոբբիստական հնարավորություններ և օգտագործում է իր ունե-ցած գրեթե բոլոր լծակները տարբեր մակարդակներում սեփական ազդեցությունը տարածե-լու համար: Երկրորդ, Իրանը իսլամական հանրապետություն է և ինչպես արդեն նշեցինք շիայականությունը Իրանի համար կարևոր հանգամանք է, իսկ Ադրբեջանի հանրապետութ-յունը, գոնե անվանապես, շիադավան երկիր է. թե որքան է բնակչությունն իրոք հավատացյալ շիա, որքանը՝ անվանապես, այլ հարց է… Հետևաբար, շատ դեպքերում իրանցի քաղաքա-կան գործիչը որևէ հայտարարություն անելիս իր թիկունքում զգում է այդ, պատկերավոր ա-սած, շունչը և որ նրան կարող են մեղադրել ոչ շիայական պետության հանդեպ դրական վե-րաբերմունքի և շիադավան պետության հանդեպ բացասական վերաբերմունքի մեջ: Սա ա-մենևին չի նշանակում, թե իրանցիները առաջնորդվում են բացառապես նշված հանգաման-քով: Բնական է, ինչպես ցանկացած իրեն հարգող պետություն, Իրանն էլ առաջնորդվում է նախևառաջ սեփական շահերով: Եվ այս իմաստով, ասեմ այսպես, եթե հաշվի առնենք ելքա-յին դիրքերը, իսկ Ադրբեջանի ելքային` ստարտային դիրքերը շատ ավելի լավն են, քան հայ-կականը, բազմաթիվ տարբեր գործոններին գումարած նաև տնտեսական առավելությունը, ապա Իրանի դիրքորոշումները Հայաստանի համար միանշանակ խիստ դրական են: Եվ ի-րանցիները հստակ գիտակցում են, ով է իրենց բարեկամը և ով իրենց թշնամին մեր տարա-ծաշրջանում:

Միգուցե այդ մասին չեն բարձրաձայնում, բայց հստակ գիտակցում են և գործում են այդ դաշտում:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Իրանի փոխհարաբերությունները, բավարա՞ր են արդյոք: Ինչի՞ վրա է խարսխված Հայաստանի ու Իրանի գործընկերությունը, և ինչի՞ շնոր-հիվ կարող է ավելի խորանալ այդ փոխշահավետ համագործակցությունը, և ի՞նչն է խանգա-րում դրանց զարգացմանը:

- Հայաստան-Իրան հարաբերությունները քաղաքական մակարդակում չափազանց բարձր ցուցանիշ են գրանցել, հատկապես վերջին տարիների ընթացքում այդ նշաձողը բարձրացել է, բայց որևէ պարագայում տնտեսական հարաբերւթյունները երկու երկրների միջև չի կարե-լի բավարար համարել` հաշվի առնելով այն հսկայական ներուժը, որ առկա է թե Հայաստա-նում, թե Իրանում: Բնական է, մենք զգալի բացթողումներ ունենք նաև մշակութային դաշ-տում, որովհետև Հայաստանում իրանցիներին և իրանական մշակույթը լավ չեն ճանաչում, հաճախ առաջնորդվւոմ են 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի կարծրատիպերով, որոնք ձևավորվել են հայ դասական գրականության ստեղծագործությունների հիման վրա և բնորոշ էին Իրանին այդ ժամանակահատվածում: 20-րդ դարավերջին և 21-րդ դարասկզբին մենք ու-նենք բոլորովին ուրիշ Իրան, Րաֆֆու Իրանը այլևս չկա: Առավել ևս չկա Ավարայրի ժամա-նակաշրջանի Իրանը: Իրանցիներն էլ շատ պարագաներում Հայաստանը ճանաչում են իրա-նահայ համայնքի միջոցով, այնինչ, իրանահայ համայնքը որպես համայնք ունի բոլորովին այլ խնդիր և բոլորովին այլ ընկալում իրանցիների կողմից, ընդ որում միանշանակ դրական ընկալում, իսկ Հայաստանը որպես պետականություն ունի այլ խնդիրներ: Այլ խոսքերով, համայնքի հետ հարաբերությունները ավտոմատ կերպով չպետք է տեղափոխվեն միջպետա-կան հարաբերությունների ոլորտ: Չնայած որ հայկական ազդեցիկ, հզոր համայնքի գոյութ-յունը Իրանի ներսում, կրկնեմ` իրանցիների շրջանում միայն դրական ընկալվող համայնքի գոյությունը, միայն դրականորեն կարող է ազդել այդ միջպետական հարաբերությունների վրա:

Եթե ընդհանրացնելու կամ ամփոփելու լինենք, ապա մենք ունենք խնդիրներ հիմնականում տնտեսական և մշակութային դաշտում մեր երկու երկրների ներուժը օգտագործելու առու-մով: Եթե դառնանք տնտեսական դաշտին, անշուշտ, ամենաբարվոք վիճակում թերևս էներ-գետիկ ոլորտում է, բայց մենք գիտենք, որ Հայաստանը և Իրանը ունեն ընդհանուր սահման և այդ սահմանի երկայնքով բնակվող բնակչությունը գրեթե չի օգտվում այն առավե-լություններից, որը առկա է, առանց վիզային ռեժիմի հարաբերվող երկրների պարագայում, այսինքն` շատ դեպքերում դուք կարող եք տեսնել Մեղրիում, Ագարակում բնակվող մեր քա-ղաքացիների, որոնք նույնիսկ մեկ անգամ չեն այցելել Իրան, ինչը տարօրինակ է, հաշվի առ-նելով, որ ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ է գտնվում Իրանական հանրապե-տությունը: Եվ շատ դեպքերում կարող եք հանդիպել շատ իրանցիների, որոնք բնակվելով սահմանային գոտում երբևիցե չեն այցելել Հայաստան: Էլ ուր մնաց, թե խոսքը վերաբերի առևտրային հարաբերություններին, տարբեր ոլորտներում տնտեսական համագործակցութ-յանը: Ես կարծում եմ, որ հատուկ շեշտադրում պետք է կատարվի հատկապես երկու երկր-ների միջև թե մեգապրոեկտների վրա, թե կոնկրետ փոքր բիզնեսի, փոքր գործակցության, ուղղակի մաքոքային նույնիսկ առևտրի վրա, որը նախ և առաջ հնարավորություն կընձեռի միմյանց ավելի լավ ճանաչելու:

Շատ դեպքերում մեգապրոեկտները բավական երկարատև կտրվածքով են ծրագրվում և արդյունքները կարճաժամկետ կտրվածքով շոշափելի չեն: Իսկ նման համագործակցությունը կոնկրետ դրական ազդեցություն կունենա կոնկրետ ընտանիքների և կոնկրետ անձանց վրա:


ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ