Ուրբաթ, Հուլիս 28, 2017

 18:57

ԼՐԱՀՈՍ

Հեղափոխություն գեղեցկության չափանիշներում


Claudia Pazzini. մազերի խնամքի բնական միջոցներ և աքսեսուարներ արտադրող իտալական հանրահայտ այս ընկերությունը միանգամից իսկական հեղափոխություն մտցրեց ոճաբանների և վարսահարդարների աշխատանքում: Մեծացավ նրանց երևակայության սահմանը և բազմաթիվ հաճախորդների շրջանակը: Claudia Pazzini մազերի խնամքի բնական միջոցները շատ արագ տարածվեցին աշխարհով մեկ: Ո՞րն էր ֆենոմենը: Մազերի գեղեցկության գաղտնիքը նրանց կատարյալ առողջության մեջ էր:

Հայաստանում և ամբողջ Կովկասում Claudia Pazzini ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը «Շապին Գարայ» ընկերությունն է: 2007 թ-ից ընկերությունը գործում է մեկ հիմնական նպատակով՝ Հայաստանում ծառայություններ մատուցել եվրոպական որակի չափանիշներով: Շուկայում «Շապին Գարայ» ընկերությունը հայտնի է իր «Beauty Armenia» ապրանքանիշով, որը ներառում է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք բրենդեր: Այցեքարտը, սակայն, Claudia Pazzini ընկերության Allynea թերապիան է, որն իր տեխնոլոգիայով եզակի է ողջ աշխարհում: Թերապիան  բացարձակ անվնաս է և թույլատրելի է անգամ հղի կանանց և երեխաներին: Այն իրագործելի է ցանկացած տեսակի մազերի խնդիրների դեպքում, նախատեսված է թե՛ գանգուր, թե՛ թույլ և վնասված և թե  բարակ ու չենթարկվող մազերի համար: Այս թերապիայի շնորհիվ մազերը դառնում են ավելի ամուր, փարթամ, ենթարկվող, կանխվում է  դրանց ճյուղավորումը: Մեխանիզմը հետևյալն է. երբ մազը արմատից դեպի ծայրերը գնալով բարակում է ու ճյուղավորվում, տվյալ մազին հաղորդվում է լիցք և կողմնակի փարթամություն` դարձնելով այն  լիարժեք մազ: Իսկ դա կատարվում է ոչ թե կերատինի հաշվին, այլ թերապիան օգնում է ստանալ  օրգանիզմում վերարտադրվող վիտամինների համակարգը:
Այն, որ թերապիայի համար խնամքի միջոցների բաղադրության մեջ բնական հումքից բացի այլ նյութեր չկան, արդեն ոչ մի մասնագետ այլևս չի քննարկում: Դրանք վաղուց անցել են  մաշկաբանական համապատասխան տեստի քննություն: Սակայն ոչ մասնագետներին արժե ավելի մանրամասն ներկայացնել բոլոր այն գործոնները, որոնք ազդում են մազերի որակական հատկանիշների վրա:
Խնամքի միջոցները նախատեսված են մազերի տարբեր կառուցվածքով առանձնացող 5 խմբերի համար: Յուրաքանչյուր խմբին առաջարկվում են մազերի դիմակներ, շամպուններ, շիճուկներ, որոնք պարունակում են պապպայայի, արգանի յուղի բաղադրամասեր և E վիտամին: Ընկերության մասնագետները պարբերաբար հետևում են նաև մազերի խնամքի միջոցների փոփոխմանը` տարբեր բաղադրություն ունեցող շամպուններով և քսուքներով մազերը սնուցելու համար:
Allynea  շամպունները պարզապես լվացող միջոցներ չեն, թերապիան սկսվում է հենց շամպունով: Շամպուններն ունեն տարբեր վիտամինային բաղադրամասեր և պարունակում են կերատին: Այս շամպունները, սնուցում են մազարմատները, մաքրում են գլխամաշկը ճարպից և բացում են ծակոտիները:
Մազերի հիմնական սնուցող շիճուկները  հիանալի լուծում են առաջարկում բոլոր տիպի մազերին. ճյուղավորված, չոր և փշրվող  մազերը  պաշտպանում են արտաքին վնասակար ազդեցություններից, ներծծվելով մազի մեջ՝ վերականգնում են PH բալանսը՝ մազերին հաղորդելով էլաստիկություն, փափկություն, նպաստում են մազերի արագ և հեշտ հարդարմանը:
Allynea շամպունի և շիճուկի հետ միասին իդեալական հավաքածու են կազմում կրեմ-դիմակները՝ դարձյալ որակական և կառուցվածքային տարբեր հատկանիշներով առանձնացող մազերի համար: Դրանք ապահովում են մազերի առողջ, հարթ ու գեղեցիկ տեսքը, ստեղծում են ջերմապաշտպանիչ շերտ մազերի համար, ինչը Allynea թերապիայի երկարակեցությունն ապահովելու կատարյալ միջոց է:
Միանգամայն հանգիստ կարող են լինել նաև այն կանայք, ում համար լուրջ խնդիր են դարձել  վնասված, ներկված և գունաթափված մազերը: Նրանց համար կատարվող Allynea թերապիայի այդ տեսակը բուժում է ներկված, այրված մազերը, ստեղծում լրացուցիչ պաշտպանիչ շերտ, ինչի արդյունքում հետագայում ներկելուց կամ գունաթափելուց հետո մազերը այլևս չեն վնասվում: Այս տարբերակը նախատեսված է շատ թույլ, որակը կորցրած, չափից ավելի գունաբացումներ կատարած մազերի համար, որոնք բարակ են, չունեն փայլ ու սնուցում: Թերապիայի արդյունքում վերականգնվում է մազերի որակը, ավելանում է մազերի գույնի փայլը մինչև 70%, և կայունությունը՝ ավելի քան 30%,  կատարվում է մազերի ուղղեցում 50%-ով,  կանխվում է մազերի ծերացումը, իսկ  հետագա գունաթափումներն արդեն մազերի համար դառնում են անվնաս:
Առանձին տեսակ է մազերի ինտենսիվ ուղղեցման համար կատարվող թերապիան: Allynea թերապիայի այս տեսակը ոչ միայն վերականգնում է վնասված ու ճյուղավորված մազերը, այլև կատարում է լիարժեք լիցք և հարթեցում` գանգուր մազերը դարձնելով կատարյալ ուղիղ, միևնույն ժամանակ հաղորդելով փայլ ու ամրություն:
Allynea թերապիան կատարելուց և լվանալուց հետո կարելի է մազերը չորացնել առանց սանրի` չվնասելով դրանք, և արդյունքում ունենալ հարթ ու գեղեցիկ վարսեր: Այս ամենի հետ մեկտեղ՝ Allynea թերապիան ոչնչով չի պարտավորեցնում: Դրանից հետո հանգիստ կարելի է այցելել լողավազաններ, հարկ եղած դեպքում ներկել մազերը և այլն: Արդյունքը երկար ժամանակ պահպանելու համար խորհուրդ է տրվում տնային պայմաններում օգտագործել Pazzini ընկերության շամպուններն ու այլ խնամքի միջոցները: Որոշ ժամանակ անց  հնարավոր է մազերն այլևս նման խնամքի կարիք չունենան:
Allynea թերապիայի մյուս առավելությունն այն է, որ կանխում է մազաթափությունը և վերականգնում է մազերի այն խտությունն ու ծավալը, որը մարդն  ունեցել է մինչ  այդ: Սակայն հարկ է նշել, որ այս մեթոդը չի օգնում գենետիկ ճաղատության դեպքում:
Ամեն օր արևը, օդը, ջուրը վնասում են  մեր մազերը և խաթարում են նրա PH բալանսը, ուստի թերապիան խորհուրդ է տրվում բոլորին:
«Պացինի»  սրահ-ստուդիան գտնվում է Սունդուկյան 7 հասցեում: Թեև այս ընկերության արտադրանքը այսօր կիրառվում է Երևանի առաջատար գեղեցկության սրահներում: Claudia Pazzini ընկերության հետ համագործակցության հենց սկզբից ընկերության մասնագետները վերապատրաստվեցին Իտալիայում: Բոլոր այն սրահների ոճաբան-վարսահարդարները, որոնք կիրառում են Pazzini խնամքի միջոցները, պարտադիր մասնակցում են վերապատրաստման դասընթացներին:
Իսկ թե ինչ է անհրաժեշտ մեզնից յուրաքանչյուրին գեղեցիկ լինելու համար, կարող ենք հասկանալ՝ թեկուզ միայն համակարգչի ստեղնաշարին հավաքելով www.beautyarmenia.am:
 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ