Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:06

ԼՐԱՀՈՍ

Youtube-ում գրանցումը հնարավոր է դառնա վճարովի

 

Youtube-ում գրանցումը հնարավոր է դառնա վճարովի:  Այդ մասին հայտարարել է google-ի փոխնախագահ Ռոբերտ Կինցլը: Նրա խոսքով` վճարովի գրանցման ալիքները հնարավորություն կտան աշխատողներին և պարունակությունբ ապահովողներին` ստանալ լրացուցիչ եկամուտ: Ի դեպ, ընկերության լավատեղյակ աղբյուրները չեն բացառում, որ արդեն իսկ այս տարվա երկրորդ կեսից գրանցումը կլինի վճարովի:

Ըստ ընկերության` youtube-ի լսարանը գերազանցել է մեկ միլիարդը: 2005 թվականից մինչև հիմա ուղղակի թռիչք   է  ապրել վիդեոաշխարհի հսկան` դառնալով լիդեր` գլոբալ մեդիատարածության մեջ: Youtube-ի տեսահոլովակների ժանրային ու բովանդակային պատկանելությունը շատ բազմազան է. կենդանիների մասնակցությամբ վիդեոներից մինչև զանգվածային անկարգություների տեսարաններ: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:

            



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ