Երեքշաբթի, Մայիս 30, 2017

 07:32

ԼՐԱՀՈՍ

«Spring Airlines» ավիաընկերությունը մեքենաներ կվաճառի օդում

 

Չինական  «Spring Airlines» խոշոր ավիաընկերությունը պատրաստվում է ավտոմեքենաներ վաճառել օդում: Այդ նպատակով ընկերության ղեկավարությունը բանակցություններ է վարում մի քանի ավտոարտադրողների հետ:

Ուղեկցորդուհիների համար կկազմակերպվեն հատուկ դասընթացներ, որտեղ նրանք կծանոթանան մեքենաների տեխնիկական հնարավորություններին և կսովորեն` ինչպես ուղևորներին գրագետ մատուցել անհրաժեշտ ինֆորմացիան:

«Spring Airlines»-ի ներկայացուցչի խոսքով`ավտոբոմիլային վաճառքը բավականին տարածված է Շանհայում, ուստի ավիաընկերության ուղևորները կտնտեսեն իրենց ժամանակը` ավտոմոբիլային շուկայի վերջին նորություններին ծանոթանալով թռիչքի ընթացքում:

Դեռևս հայտնի չէ, թե որ բրենդները կընդգրկվեն այդ ծրագրի մեջ և ինչպես մեքենան կհասցվի գնորդին: 

Աղբյուրը` luxplanet.ua



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ