Շաբաթ, Մայիս 27, 2017

 21:21

ԼՐԱՀՈՍ

Լավ է կանխարգելել, քան բուժել

ՙՀայրը  երազում է երեխա, որին կցանկանար սաղմնավորված տեսնել£ Մայրը երազում է երեխա ու կրում նրան իր կրծքի տակ£  Եվ այդժամ թե° մոր, թե° երեխայի մեջ ապրում է նույն հոգին£ Իր լույս աշխարհ գալն է երազում նաև երեխան£ Եվ եթե նրանք երեքով չերազեին, ապա կյանքն աշխարհ չէր գա՚,- գրում էր Լեոնարդո դա Վինչին£ Կանաչ Հարկ Ծիածանային Պարտեզը Փարիզի Կանաչ Տան նմանակ պրոֆիլակտիկ մի հաստատություն է, որի ստեղծողն էր Ֆրանսիայում մանկական հոգեվերլուծության հիմնադիր, հոգեվերլուծող, դոկտոր Ֆրանսուազ Դոլտոն£ 1996թ. հուլիսի 13-ին ծնվեց Երևանի Ծիածանային Պարտեզըª մեր կենաց տոհմածառի մի երգեցիկ ճյուղը£

Ինչու± հատկապես վաղ մանկական տարիքում հանդիպող խանգարումների կանխարգելման վայր, որպեսզի այսօրվա մեր երեխաները վաղը դառնան ամուր ու ստեղծագործ հոգու տեր տղամարդիկ և կանայք£ Աշխատող մայրերը վաղ տարիքում իրենց երեխային ստիպված են վստահել մանուկներ ընդունող հաստատություններին£ Նորածին երեխաների վաղ առանձնացումը մոից պատճառ է դառնում վերջինիս մեջ տագնապախռով հոգեվիճակի, իսկ մանուկի մոտª հոգեմարմնական ախտանիշերի առաջացման£ Հաճախակի ծագող մարմնական այս հիվանդությունները բժշկական միջամտության և երեխային հիվանդանոց տեղափոխելու պատճառ են դառնում, ինչն  է°լ ավելի է խորացնում մայր-երեխա հուզական կապի խզման պատճառով թե° մոր, թե° երեխայի մեջ բուն դրած ճնշվածության հոգեվիճակը£ Սույն հանգամանքը հաշվի առնելով, 1979 թ. դոկտոր Ֆրանսուազ Դոլտոն միտք հղացավ Փարիզում ստեղծել Կանաչ Տունª ՙծնող-երեխա՚ ընդունման ու ժամանցի վայր, որը կոչված էր մեղմելու այդ խզումը և կանխարգելելու վաղ մանկական տարիքին հատուկ հոգեմարմնական հիվանդություններըª անքնություն, ախորժակի խանգարումներ, նյարդայնություն, շնչառության ու թոքերի հետ կապված խնդիրներ (ասթմա, հարբուխ, խրոնիկական բրոնխիտներ), մաշկային հիվանդություններ (էկզեմա, ալերգիաներ), աղիքային խանգարումներ (կոլիկներ, փսխումներ)£ Դյուրին բան չէ երեխայի կրած սթերսների պատասխանը հանդիսացող, նրա կողմից մեզ ուղղված  ծածկագրված այդ խոսքի վերծանումը£ Մարմնի այս խոսքն է°լ ավելի է խորացնում ծնողի տագնապը. նա երեխայի հետ խորասուզվում է անբացատրելիության, ներանձնային և միջանձնային անվստահության անել կացության մեջ£ Այդ դժվարությունները լավ գիտակցող մանկաբույժները, դժբախտաբար, ծնողներին ու երեխային մխիթարելու համար, ստիպված ապավինում են դեղամիջոցներին (քնաբերներ, հանգստացնող հաբեր)£ Սակայն այդ լարվածությունը կյանքի հետագա տարբեր փուլերում սպառնում է զանգվածային բռնկումների:

Դիտումները, ցույց են տալիս, որ մոտ 10-12 անգամ Կանաչ Տուն այցելելուց հետո վերանում են ծծկեր երեխային բնորոշª մանկամսուրին հարմարվելու համաախտանշանները£ Սա նշանակում է, որ մոր  և երեխայի տագնապը երկուստեք ամոքվում է£ Աշխատող կանայք աշխատավայրում իրենց գործն առավել արդյունավետ են կատարում, եթե Կանաչ Տուն այցելելու հետևանքով երեխայից նրանց բաժանումը հոգեբանորեն ճիշտ է տեղի ունեցել, և հաղթահարվել է տագնապի հոգեվիճակը£ 

Կանաչ Տանը ծնողները կարող են խոսել իրենց ապրումների մասին, այլ ծնողների հետ զրույցներում իմանալ, թե ինչ դժվարություններ ունեն ուրիշ երեխաները, և դրանցից ելք գտնելու իրենց փորձը հաղորդել նրանց£ Սա թույլ է տալիս վերծանել ու ըմբռնել փոքրիկիª իր հարազատներին ուղարկած ազդանշանները£ Կանաչ Տանը ներկա հոգեբան-հոգեվերլուծողը օգնում է յուրաքանչյուրին ըմբռնել այն ոչ խոսքային ասույթների իմաստը, որն արտահայտում է երեխան  իր հոգեմարմնական հիվանդագին փոփոխություններով£ Կանաչ Տունը շատ բարձր են գնահատում նաև հայրերը£ Նրանք երեխաներով զբաղվելու մեծ ցանկություն ունեն. սա հայրերի նոր սերնդի բնորոշ գիծն է:

 Կանաչ Տները զերծ են մնում ընտանիքներին վերաբերող անվանական գրանցումներից: Ծնողին ու երեխային ընդունող աշխատակիցը նրանց միմյանցից չի  բաժանում, բացի ֆիզիկական ու հուզական ապահովության ստեղծումից, մանկավարժական բնույթի ոչ մի հրահանգ ծնողին չի տրվում£ Նա պահպանելով ծնողական դիրքորոշումը, կարող է միջամտել երեխայի վարքին£ Ավանդական հոգեբանական-խորհրդատվական հաստատություն չհանդիսացող Կանաչ Տանն աշխատակիցները բացահայտում են ոչ թե իրենց հոգեբանական ու բժշկական գիտելիքները, այլ սատարում են երեխայի ստեղծագործական աշխատանքինª մեկնաբանությունները թողնելով ծնողներին£ Մեր այցելուները չեն դիտվում որպես ՙվտանգված՚ ընտանիքներ, այլ, ընդհակառակըª թաքնված մեծ հնարավորություններ ունեցող անձնավորություններ£ Ընդունող աշխատակցի գործը Կանաչ Տանն այնքան էլ դյուրին չէ£ Այն ներառում է մարդկային հարաբերությունների մշակման փորձ և այնպիսի պահվածք, որը թույլ կտա գրավել կողմնակի դիրքը: Ահա թե ինչու, Ֆ. Դոլտոն կարևոր էր համարում, որ Կանաչ Տան աշխատակիցներն անցած լինեին իրենց անձնական հոգեվերլուծությունը և մեկ այլ տեղ աշխատանք ունենային£ Անձնակազմի յուրաքանչյուր անդամ, այլ տեղում մասնագիտությամբ աշխատելով պետք է այստեղ գա շաբաթական ընդամենը մեկ անգամ և աշխատի մեկ այլ աշխատակցի հետ համատեղ:

Կանաչ Տունը նախ և առաջ խոսքի վայր է և° երեխայի, և° ծնողի համար£ Խոսք, որ իրադրության մեջ գտնվող երրորդ անձիª վերլուծողի կողմից միջնորդված լինելով, երեխայի խորհրդանշական վարքի շնորհիվ հասկանալի է դառնում ծնողի համար և թույլ է տալիս վերապրել իր իսկ անձնային դժվարությունները, որոնք մանկության տարիներին հիմնականում արտամղված ու մոռացված են եղել£ Երեխայի առաջին իրավունքն ընդունված լինելն էª սկսած իր սաղմնավորման պահից, ընդունվածª որպես խոսքային բանականությամբ օժտված քաղաքացի, որպես խոսքի սուբյեկտ£ Նրա զարգացումը սկսվում է վաղ տարիքից, իսկ հասարակության ծաղկումն ու առողջությունը հիմնված է երեխայի հետ մեծահասակների ներդաշակ կեցության կառուցման : Կանաչ Տան նախաձեռնություններն ուղղված են բոլոր երեխաներին : Այն կանխարգելիչ հասատատություն է, ոչինչ չի ցուցադրում, այնտեղ տեսնելու ոչինչ չկա£ Երևանի Ծիածանային Պարտեզում մենք  թույլ ենք տալիս, որ փոքրիկ երեխաներն առողջ մեծանան և լավագույնս  սոցիալականացվեն£

Երևանի ՙԿանաչ Հարկ Ծիածանային Պարտեզը՚ իր գործունեության 20 տարիների ընթացքում հավատարիմ է մնացել Ֆ. Դոլտոյի հիմնադրույթներին, նպաստելով բազմաթիվ հայ ընտանիքներում ծնող-երեխա կապի ամրապնդմանը: Քսան տարի առաջ Փարիզի ՙԵրեխայի Իրավունքներ-Լը Հարպ (Քնար)՚ ընկերակցությունը կարողացավ ընծայել Հայաստանին այս հրաշքը, որին ապրեցնելու գործը հայ ժողովրդինն է: Ես երկար կյանք եմ մաղթում քեզ, մեր պատանի բարեկամ` Երևանի ՙԿանաչ Հարկ Ծիածանային Պարտեզ ՚ երեխաների վաղ սոցիալականացման կենտոն:

 Ուիլլի  ԲԱՐԱԼ

Երեխայի իրավունքներ - Լը Հարպ (Քնար)

ընկերակցության նախագահ

Հոգեվերլուծող 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ