Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:12

ԼՐԱՀՈՍ

Ներդաշնակ միջավայր երեխայի համար

Երբ հոլանդացի Գերդա Բոսդրայզիսը Արփինե Մխիթարյանին իր օգնությունն առաջարկեց Հայաստանում որևէ բիզնես սկսելու համար, Արփինեն միանգամից շահութաբեր բիզնեսի հեռանկարը փոխարինեց այլ գաղափարով` այդ հնարավորությունն ու ներդրումներն օգտագործել երեխաների համար: Դրա համար անհրաժեշտ էր ստեղծել ժամանակակից մանկապարտեզ փոքրիկի ներդաշնակ զարգացման համար: Եվ 2007 թ. Երևանում բացվեց «Օկի Դոկի» մանկապարտեզը: Հոլանդացի բարերարի պատվին մանկապարտեզը ստացավ հոլանդերեն հայտնի արտահայտությունը` «օկի դոկի». այդպես ասում են, երբ ամեն ինչ լավ է: Եվ մեր փոքրիկների համար պետք էր ամեն ինչ անել, որ ոչ միայն անունը, այլև բովանդակությունը լիներ նույնը: 

«Օկի Դոկի» մանկապարտեզում օրը սկսվում է ավելի վաղ և ավարտվում ավելի ուշ, քան մայրաքաղաքի մյուս մանկապարտեզներում: Մանկապարտեզն աշխատում է առավոտյան 8.30-ից մինչև երեկոյան 19.00-ն: Սա ամենամեծ նվերն էր այն ծնողներին, ովքեր ծանրաբեռնված աշխատում են ողջ օրը: Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, որ երեխան կարող է օրը հանգիստ անցկացնել առանց տան և մայրիկի: Հենց այստեղ է «Օկի Դոկի» մանկապարտեզի ամբողջ գաղտնիքը. երեխայի համար ստեղծել ընտանեկան ջերմության ու հոգատարության մթնոլորտ: 

«Օկի Դոկի» մանկապարտեզում երեխաներին ընդունում են երեք տարիքային խմբերում` վաղ, միջին և ավագ` նախադպրոցական: Յուրաքանչյուր խումբ, բնականաբար, ուսուցման և դաստիարակության խնդրում առանձնահատուկ մոտեցում է պահանջում, որոնց շատ խիստ հետևում են այստեղ: Իսկ արդյունքում փոքրիկները չեն էլ զգում, թե ինչպես խաղալով սովորեցին գրել, կարդալ, հաշվել, անգամ խնդիր լուծել կամ բանահյուսական զրույցներն ու ավանդապատումները անգիր իմանալ, սովորեցին պարել աշխարհի տարբեր ժողովուրդների պարերն իրենց տարազներով, դրանց մեջ ճանաչեցին հայկականը, և հետն էլ իրենց ամեն օրվա սովորական զբոսանքների ժամանակ գիտելիքներ հավաքեցին բնության մասին: 

Արդեն պարզ է, որ «Օկի Դոկի» մանկապարտեզ հաճախող փոքրիկին միանգամից կառանձնացնես իր հասակակիցներից:

Թե ինչ է նշանակում ամեն առավոտ մանկապարտեզ գնացող փոքրիկի լացը, լավ գիտեն բոլոր մայրերը: Եվ բոլորն էլ նույն խնդրի առաջ են կանգնում. ի՞նչ անել, սպասել մինչև երեխան կհարմարվի նոր միջավայրին, թե՞ միանգամից պետք է մանկապարտեզը փոխել և ավելի ճիշտ ընտրություն կատարել: Ճիշտ է, ամեն ինչ ավելի հեշտ կլինի, եթե մայրիկը նախապես երեխային գունավոր, հեքիաթային ու լուսավոր նկարագրի մանկապարտեզը: Սակայն այդ մեթոդը կօգնի միայն սկզբում, իսկ հետո՞: Հետո մայրիկներին իսկապես մնում է ճիշտ կողմնորոշվել, թե որտեղ պետք է մեծանա իր փոքրիկը:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ