Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:08

ԼՐԱՀՈՍ

Շենգավիթ համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց

 «Երևանի Շենգավիթ համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, նախկինում` Լենինյան շրջանի, ապա` Շենգավիթ համայնքի թիվ 1 մարզադպրոցը հիմնադրվել է 1946 թվականի հուլիսի 9-ին Լեոյի անվան թիվ 65 միջնակարգ  դպրոցի հիմքի վրա: 1953 թվականից մարզադպրոցի ղեկավարությունը իր ձեռքն է վերցնում  ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդգես Խանամիրյանը և մարզադպրոցի մարզական կյանքը սկսում է իր վերելքի տարիները: Հետաքրքրական է, որ այդ տարիներին  մարզադպրոցում գործել  են 120 ուսումնական խմբեր շուրջ 2000 սաներով:

Տնօրենն է վաստակավոր մարզիչ Արայիկ Աբրահամյանը:

Մարզադպրոցի սաներին իրենց փորձով ներկայանալի օրինակ են հանդիսացել  ՀՀ  վաստակավոր մարզիչներ Սանդրո Փարամզյանը, հետագայում մարզադպրոցի տնօրեն.  Հարություն Դավթյանը, Ռուբեն Իսահակյանը,  Արիստակես Նավասարդյանը, Ժիրայր Սեմերջյանը,  Հարություն Հարությունյանը, Վազգեն Միրիջանյանը, Արայիկ Աբրահամյանը`ներկայումս մարզադպրոցի տնօրեն, Հրաչյա Մխիթարյանը, Մելիք Սանթրոսյանը  և այլք:

Մարզադպրոցի անժխտելի հաջողություններից է  նաև այն, որ նրա բազմաթիվ սաներ, ավարտելով  Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը,  վերադարձել են արդեն հարզատ դպրոց  և իրենց ներդրումն են ունեցել ու ունենում  մարզադպրոցի կյանքում:

Մարզիչների համատեղ աշխատանքի շնորհիվ իրենց առաջին մարզական քայլերը կատարելով մարզադպրոցում, հետագայում ճանաչված  մարզիկներ են դարձել  միջազգային սպորտի կարգի վարպետներ Վիտալի Ջաստուխովը, Էլմիրա և Նարինե Անտոնյանները,  Սիրվարդ Էմիրզյանը,  սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ  Եղիշե Դավթյանը, սպորտի վարպետներ` Վոլոդյա  Մելքոնյանը, Լյուբով Գրինչենկոն, Անահիտ Հակոբյանը և այլք:

1983 թ շահագործման է հանձնվել մարզադպրոցի ներկայիս մասնաշենքը, որն իր մեծությամբ միակն է Հայաստանում:
1998 թվականից մարզադպրոցի տնօրեն է նշանակվել վաստակավոր մարզիչ Արայիկ Աբրահամյանը, որն էլ իր տքնաջան աշխատանքով և նվիրվածությամբ  կարողացել է վերականգնել մարզադպրոցի բարի ավանդույթները  և էլ ավելի ներկայանալի դարձնել այն թե՛ հանրապետությունում, թե՛ նրա տարածքից դուրս:
Ներկայումս մարզադպրոցում գործում են բասկետբոլի,  հանդբոլի, շախմատի, մականախաղի, սանդա-ուշույի, վոլոյբոլի և բռնցքամարտի 30 խմբեր 350-ից ավելի սաներով:

Այս մարզադպրոցի մարզիկները արժանի ելույթներ են ունենում  ազգային մրցաշարերում,  համալրելով ՀՀ տարբեր տարիքի հավաքական թիմերը, իսկ սանդա-ուշուի  մարզիկները նվաճել են Եվրոպայի չեմպիոնների կոչումներև  բազմաթիվ մեդալներ նաև միջազգային ասպարեզներում: ….

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ