Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:46

ԼՐԱՀՈՍ

Մարդու տունն այնտեղ է,որտեղ նրա նվիրական իղձերն են

Մարդու տունն այնտեղ է,որտեղ նրա նվիրական իղձերն են,ցանկությունները և հնարավորությունները:Գուցե այդպես չի մտածում ամեն ոք:Սակայն երբ գործ ունենք գեղեցիկի և բարեկրթության,նվիրվածության և հոգատարության համադրության հետ վերոհիշյալը լիովին վերաբերում է այս բոլոր հատկանիշները կրողին ում համար աշխատավայրը հարազատ տուն է:Էլեոնորա Թումանյան.Տարաս Շևչենկոյի անվան հ.42 ավագ դպրոցի տնօրեն,ում մուտքով դպրոցը սկսել է զարթոնք ապրել,մարդ,ում տենչանքներն ու ցանկությունները հեռու են անձնական լինելուց,ով ապրում է անանձնականով:                                                                                                                                        Օրինակելի և բեղմնավոր  աշխատանքային ուղի է անցել Էլեոնորա Թումանյանը.դպրոց,թաղապետարան,քաղաքապետարան և նորից նախընտրելի և սիրելի աշխատավայր' դպրոց:Բոլոր վաստակաշատ  և միայն բարիքներ սփռող մարդկանց նման նրա ուղին էլ  անցել է խոչընդոտներ հաղթահարելու կամքով և տոկունությամբ :Զարմանքի է արժանի այն փաստը,որ այդ հմայիչ  և քնքուշ կինը մշտապես դրսևորվում է,որպես ուժեղ և կամային անձնավորություն:Սիրելի տնօրեն Ձեր ծննդյան տարեդարձը հնարավորություն է տալիս արտահայտելու մեր անկեղծ,սրտաբուխ և ջերմ ցանկությունները:Եղեք միշտ մեր կողքին մեզ հետ:Ջերմ մեղմ ու քնքուշ ժպիտով ջերմացրեք մեր հոգիները:Ձեր մտքերով ներշնչեք  մեզ աշխատանքային  նորանոր ձեռքբերումների:Ավելի քան համոզված ենք' տարիները էլ ավելի են իմաստավորում և գեղեցկացնում ձեզ:                                        Շնորհավոր Ձեր տարեդարձը,սիրելի Էլեոնորա Թումանյան
Տ.Շևչենկոյի անվան հ.42 ավագ դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ