Շաբաթ, Մայիս 27, 2017

 21:32

ԼՐԱՀՈՍ

«Հայկական ու սիրիական կրթական ծրագրերի միջև տարբերություններն ահռելի են»

 

231 սիրիահայ երեխա ներկա դրությամբ սովորում է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, իսկ 300-ը` Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում ստեղծված Կիլիկյան վարժարանում: Այս տվյալներն այսօր կայացած ասուլիսին ներկայացրել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նա նշեց, որ 2012 թվականի հուլիսից Երևանի քաղաքապետարանը Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում կազմակերպում է արևելահայերենի ուսուցում` սիրիահայ երեխաների ու նրանց ծնողների համար: Սակայն ծնողների խնդրանքով` 2012թ-ի հոկտեմբերից քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում տեղակայվել է «Կիլիկյան» վարժարանը:  Այնտեղ դասավանդում է 17 սիրիահայ ուսուցիչ, ուսուցումը կազմակերպվում է սիրիական կրթական ծրագրով: Դասընթացում ընդգրկված են նաև հայոց լեզու, պատմություն և կրոնի պատմություն առարկաները:

Ըստ Գայանե Սողոմոնյանի` մեր ու սիրիական կրթական ծրագրերի միջև կան ահռելի տարբերություններ` սկսած սիրիական դպրոցում ստացվող վիճակացույցի ու հայաստանյան հանրակրթական դպրոցների ավարտական վկայականների տարբերությունից մինչև 4-րդ դասարանում երեխաների գիտելիքների ստուգմանը, աշակերտների արևելահայերենի և ռուսաց լեզվի ուսուցմանը վերաբերող խնդիրները և այլն:

«Այս և մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնք օրեր առաջ բարձրացվել են «Կիլիկյան» վարժարանի ծնողների կողմից, Երևանի քաղաքապետը դիմել է ԿԳ նախարարությանը, որովհետև ռազմավարությունը որոշում է նախարարությունը: Մոտ օրերս խնդիրը կքննարկվի, և այս հարցերը կստանան իրենց լուծումները»,- ասել է Գայանե Սողոմոնյանը:

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ