Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 11:14

ԼՐԱՀՈՍ

Գիտության զարգացումը՝ երիտասարդ կադրերով

ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ստեղծումը Հայաստանի Հանրապետության կրթական հա-մակարգի զարգացմանն ուղղված քայլերից մեկն էր, որը դեպի գիտություն ուղղորդեց բազմաթիվ երիտասարդ կադրերի: Կենտրոնը ղեկավարում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Գուրգենի Սարգսյանը: Նա մեծապես կարևորում է երիտասարդների շարունակական ներգրավվածությունը գիտության մեջ և ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մագիստրոսական ծրագրի ներդրումը համա-րում այդ ուղղությամբ կատարված կարևորագույն քայլերից մեկը:


 

-Ո՞րն էր ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մագիստրոսական ծրագիր ներդ-նելու նպատակը, և ի՞նչ հաջողություններ եք ունեցել այս ընթացքում:

- Մագիստրոսական կրթությունն Ակադեմիայի համակարգում կազմակերպվեց բացառապես ՀՀ գիտութ-յունների ազգային ակադեմիայի միջոցներով՝ օգտագործելով ԳԱԱ տարածքային, գիտական, նյութատեխնիկա-կան հնարավորությունները: ՀՀ ԳԱԱ համակարգում մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցման կազ-մակերպումը նպատակ է հետապնդում արագացնելու անցումը կրթությունից դեպի գիտական գործունեութ-յուն: Մագիստրոսների պատրաստումը ակադեմիական միջավայրում թույլ է տալիս մագիստրանտներին հնա-րավորինս արագ ինտեգրվել գիտական հասարակայնությանը և ձեռք բերել գիտական մտածողություն: Ու-սումնական ծրագրերով նախատեսված հետազոտական աշխատանքները տարվում են համապատասխան գի-տահետազոտական հաստատություններում, ինչը թույլ է տալիս բարձրագույն կրթությանը հաղորդել ճկու-նություն, այն կողմնորոշել դեպի գիտության արդի հիմնախնդիրներ, խորացնել մասնագիտական պատրաստ-վածությունը: Ակադեմիայի համակարգում մագիստրոսական կրթության իրականացումը խիստ անհրաժեշտ է որակյալ կադրերի պատրաստման, հետագայում այդ կադրերով համակարգի գիտական կազմակերպություն-ները համալրելու առումով: Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր շրջանավարտներից շատերն արդեն աշխատում են Ակադեմիայի համակարգում:

Մեր դիմորդները հանրապետության տարբեր բուհերից են, դիմորդներ ենք ունենում նաև արտերկրից. այս հանագմանքը ապահովում է ուսանողների շարժունությունը, որն արդքան կարևորվում է այսօր: Ուսանող-ների շարժունությունն ապահովելու նպատակով աշխարհի որոշ առաջատար բուհեր մագիստրատուրա ըն-դունում են միայն այլ բուհերի ուսանողների:

Մեր ձեռքբերումներից է նաև 2014 թ. դեկտեմբերից հեռավար լրացուցիչ կրթության իրականացումը, որի շրջանակներում հասարակական որոշակի խմբեր (շրջանավարտներ, գործազուրկներ, տնային տնտեսուհի-ներ, հատուկ կարիքներ ունեցող անձինք, քաղաքացիական ծառայողներ և այլք) կարող են հեռավար ձևով կրթություն ստանալ: Հեռավար դասընթացների առանձնահատկությունն այն է, որ ժամային սահմանափա-կումներ չկան, դասընթացներն ասինքրոն են, այսինքն՝ դասախոսը և ուսանողը միմյանց կարող են և չհանդի-պել, շփումն իրականացվում է առցանց տարբերակով՝ ֆորումների, հեռավար գիտաժողովների և այլ միջոցնե-րով, իսկ հանձնարարությունները ուսանողները ներկայացնում են առցանց՝ հեռավար ուսուցման հարթա-կում: Փորձը ցույց տվեց, որ հասարակության շրջանում շատ մեծ է հետաքրքրությունն առցանց դասընթացնե-րի նկատմամբ, որը շարունակական կրթության լավագույն մոդելն է: Մեր կողմից կամակերպված հեռավար 20 դասընթացներին արդեն իսկ մասնակցել և հաջողությամբ ավարտել են մոտ 700 հոգի: Մենք ակնկալում ենք ա-պագայում որոշ մասնագիտությունների գծով իրականացնել նաև առցանց մագիստրոսական կրթական ծրա-գիր՝ մագիստրոսի կրթական աստիճանի շնորհմամբ:

-Ի՞նչ խնդիրների հետ եք հիմնականում առնչվում և լուծման ի՞նչ տարբերակներ եք տես-նում:

-Խնդիրների մեծ մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ակադեմիայի համակարգում մա-գիստրոսական կրթության կազմակերպումը Հայաստանում չուներ իր նախադեպը: Մենք չունեինք որևէ օրի-նակ, որին կարողանայինք հետևել և այդ փորձը զարգացնել: Մեր Կենտրոնը, հետազոտական համալսարանի նախատիպը լինելով, ունի էական տարբերություններ արտասահմանյան հետազոտական համալսարաննե-րից: Եթե արտասահմանյան հետազոտական համալսարաններն իրենց կազմում ունեն գիտական կառույցներ, մեր դեպքում Կենտրոնը, լինելով ԳԱԱ ստորաբաժանումներից մեկը, համագործակցում է համակարգի գիտա-կան կազմակերպությունների հետ` այդ կազմակերպություններում տեղադրելով համապատասխան ամբիոն-ները:

Մեկ այլ խնդիր է ուսման որակի ապահովումը: Վճարովի ուսուցման համակարգում, հայտնի պատճառ-ներով, շատ դժվար է կրթության որակի լիարժեք ապահովումը: Ուսման անվճար համակարգը զերծ էր նման խնդիրներից. ղեկավարությունը չէր վարանում ազատվել ուսման մեջ թերացող ուսանողներից, և ուսանողն էլ աշխատում էր գիտելիք ստանալ: Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ ուսանողը ձգտի ստանալ ավելին, գիտակցի, որ թերի գիտելիքներով չի կարող աշխատել հետագայում: Այդ առումով աշխատանքներ պիտի տար-վեն՝ գործատուների հետ կապ հաստատելու, շուկայի պահանջարկը հաշվի առնելու համար:


 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ