Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:47

ԼՐԱՀՈՍ

Կր­թութ­յուն՝ ըն­դուն­ված չա­փա­նիշ­նե­րից դուրս

Մի քա­նի ժամ ա­ռանց մայ­րիկ­նե­րի, բայց մայ­րա­կան սի­րով ու ջեր­մութ­յամբ շրջա­պատ­ված է անց­նում ման­կա­կան կենտ­րո­նի փոք­րիկ­նե­րի ա­ռօր­յան: 1.5-13 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի «­Ձեր գի­տա­կը» սի­րե­լի կենտ­րոնն ար­դեն եր­կու տա­րի ա­մեն աշ­խա­տան­քա­յին օր ա­ռա­վոտ­յան 8:30-ին իր գիրկն է առ­նում սա­նե­րին: Ու մինչև ե­րե­կո­յան 19-ը խաղն ու պա­րը, զվար­ճանքն ու գի­տե­լի­քը ե­րե­խա­նե­րի ան­բա­ժան ու­ղե­կիցն են:

Բազ­մամ­յա ման­կա­վար­ժա­կան փորձ ու­նե­ցող դաս­տիա­րակ­նե­րի շնոր­հիվ «­Ձեր գի­տա­կը» ման­կա­կան կենտ­րո­նում մե­ծա­նում և դաս­տիա­րակ­վում են խե­լա­ցի, կիրթ ու միև­նույն ժա­մա­նակ ա­ռողջ հո­գե­բա­նութ­յամբ ե­րե­խա­ներ: Ման­կա­կան կենտ­րո­նում աշ­խա­տող ման­կա­վարժ­ներն, ի տար­բե­րութ­յուն այ­սօր ըն­դուն­ված պա­հանջ­նե­րի, հա­րուստ կեն­սա­փոր­ձի տեր, ոչ նո­րա­վարտ մաս­նա­գետ­ներ են, ով­քեր տա­րի­նե­րի նվիր­ված ման­կա­վար­ժա­կան աշ­խա­տան­քի շնոր­հիվ կա­րո­ղա­նում են ան­հա­տա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րել յու­րա­քանչ­յուր ե­րե­խա­յի, վե­րա­բեր­վում են նրանց ինչ­պես սե­փա­կան փոք­րի­կին՝ պա­հե­լով այն հե­ռա­վո­րութ­յու­նը, որ պետք է լի­նի ման­կա­վար­ժի և­ ե­րե­խա­յի միջև:

Գու­մա­րում, հա­նում, բազ­մա­պատ­կում… Գի­տակ­նե­րը կենտ­րո­նում ստա­նում են մա­թե­մա­տի­կա­կան և նույ­նիսկ  բնա­գի­տա­կան ա­ռա­ջին գի­տե­լիք­նե­րը, սո­վո­րում գրել ու կար­դալ՝ ինչ­պես մայ­րե­նի, այն­պես էլ օ­տար լե­զու­նե­րով՝ ռու­սե­րեն և­ անգ­լե­րեն: Իսկ պա­րի, նկար­չութ­յան, ա­վա­զե նկար­չութ­յան, խե­ցե­գոր­ծութ­յան, օ­րի­գա­միի պա­րապ­մունք­ներն այ­սօր ար­դեն փոք­րիկ­նե­րին մո­տեց­նում են ար­վես­տին ու մշա­կույ­թին՝ հաղ­թա­հա­րե­լով հա­մա­կար­գիչ կոչ­ված հի­վան­դութ­յու­նը: Նույ­նիսկ մուլտ­ֆիլմ դի­տե­լը «­Ձեր գի­տա­կում» սահ­մա­նա­փակ­ված է. դի­տում են, ե­թե այն պետք է բե­մադ­րեն: «­Հե­ռուս­տա­ցույ­ցին գա­մե­լով ե­րե­խա չես դաս­տիա­րա­կի»,-կար­ծում են «­Ձեր գի­տա­կում»: Վաղ­վա ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի­ներն այ­սօր­վա մա­նուկ­ներն են, ա­հա թե ին­չու փոք­րիկ գի­տակ­նե­րը սո­վո­րում են է­թի­կա­յի, վար­վե­լա­կեր­պի  կա­նոն­նե­րը, դաս­տիա­րակ­վում հայ­րե­նա­սի­րա­կան ո­գով: 

Պե­տա­կան ծրագ­րե­րը, որ նա­խա­տես­ված են նա­խադպ­րո­ցա­կանն­նե­րի հա­մար, ի­հար­կե յու­րաց­վում են «­Ձեր գի­տա­կում», բայց դա ա­մե­նը չէ. ման­կա­վար­ժա­կան «կլոր սե­ղան­նե­րի» ժա­մա­նակ ման­կա­վար­ժա­կան խոր­հուր­դը քննար­կում է նաև, թե ինչ հա­վել­յալ գի­տե­լիք­ներ են այդ պա­հին անհ­րա­ժեշտ ե­րե­խա­նե­րին: «­Հաշ­վի ենք առ­նում, թե մեր բա­լիկ­ներն ինչ­քան կա­րող են վերց­նել: Կա­րող ենք է­կո­լո­գիա սո­վո­րեց­նել, կա­րող ենք մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի հետ ծա­նո­թաց­նել, ար­վես­տից խո­սել: Մեր սա­նե­րը ճա­նա­չում են հայ հայտ­նի պա­րու­սույց­նե­րին, եր­գա­հան­նե­րին: Ն­րանք գի­տեն Սա­յաթ–­Նո­վա­յի եր­գե­րը,  Թու­ման­յա­նի հե­քիաթ­նե­րը, ճա­նա­չում են հայ նկա­րիչ­նե­րից  շա­տե­րին»,-պատ­մում են ման­կա­վարժ­նե­րը:

Բա­վա­կան է ըն­դա­մե­նը մեկ-եր­կու ժամ առնչ­վել «­Ձեր Գի­տա­կի» սա­նե­րի հետ՝ հաս­կա­նա­լու հա­մար, որ նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քում նրանք ար­դեն մեծ գի­տակ­ներ են, ին­չին նպաս­տում է մաս­նա­գետ­նե­րի յու­րա­տիպ մե­թոդ­նե­րով աշ­խա­տան­քը ե­րե­խա­նե­րի հետ: Օ­տար լե­զու­նե­րի մաս­նա­գետ­նե­րը խո­սում են միայն ի­րենց դա­սա­վան­դած լեզ­վով. հա­յե­րե­նի մաս­նա­գետ­նե­րը՝ միայն մաք­րա­մա­քուր հա­յե­րեն: «Ի­հար­կե սկզբնա­կան շրջա­նում ոչ բո­լոր ե­րե­խա­ներն են ա­մեն ինչ հաս­կա­նում,-ա­սում է տնօ­րեն Ք­րիս­տի­նե Կի­րա­կոս­յա­նը,- թարգ­մա­նում ենք, բա­ցատ­րում հա­յե­րե­նով, բայց դա ժա­մա­նա­կա­վոր բնույթ է կրում, ո­րոշ ժա­մա­նակ անց բո­լո­րը հաս­կա­նում են բո­լո­րին»:

Փոք­րիկ­նե­րի՝ 1-6 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի ու­սու­ցու­մը «­Ձեր գի­տա­կը» ման­կա­կան կենտ­րո­նում ի­րա­կա­նաց­վում է խա­ղե­րի, դի­դակ­տիկ նյու­թե­րի օգ­նութ­յամբ: Ման­կա­կան կենտ­րո­նում թե՛ գրե­նա­կան պի­տույք­նե­րի, թե՛  խա­ղա­լիք­նե­րի պա­կաս չի զգաց­վում: Խա­ղա­լիք­նե­րը, որ նպաս­տում են ե­րե­խա­յի ժա­ման­ցին, նաև զար­գաց­ման հա­մար են: Այս­տեղ տիկ­նի­կը պար­զա­պես խա­ղա­լիք չէ, այն աղ­ջիկ է, ո­րին պետք է հա­մա­հունչ հագց­նել, հա­մադ­րել շո­րիկն ու կո­շի­կը, դրանց գույ­նե­րը:

Կենտ­րո­նում գոր­ծում են հո­գե­բա­նա­կան և լո­գո­պե­դի խմբա­յին ծա­ռա­յութ­յուն­ներ, իսկ ո­րոշ փոք­րիկ­նե­րին անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում ցու­ցա­բեր­վում է նաև ան­հա­տա­կան հո­գե­բա­նա­կան մո­տե­ցում: Խմ­բա­յին պա­րապ­մունք­ներն անց են կաց­վում հո­գե­բա­նա­կան վար­ժութ­յուն­նե­րի և խա­ղե­րի մի­ջո­ցով, ո­րոնք ուղղ­ված են տար­բեր հմտութ­յուն­նե­րի և մի­ջանձ­նա­յին փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ձևա­վոր­մա­նը: Իսկ հե­քիա­թա­թե­րա­պիան ու խա­մա­ճիկ­նե­րի թատ­րո­նը հո­գե­բա­նի և լո­գո­պե­դի լա­վա­գույն գոր­ծիք­նե­րից են:

Ման­կա­կան կենտ­րո­նում հա­տուկ ու­շադ­րութ­յուն է հատ­կաց­վում ծնող-ման­կա­վարժ-ե­րե­խա փոխ­հա­րա­բե­րութ­յա­նը՝ կար­ևո­րե­լով ծնո­ղի տե­ղե­կաց­վա­ծութ­յու­նը ա­մեն ման­րու­քին: «­Մեր աշ­խա­տան­քում կար­ևո­րում ենք ե­րե­խա, ծնող, կենտ­րոն ե­ռանկ­յու­նու առ­կա­յութ­յու­նը, ա­սում է «­Ձեր գի­տա­կի» տնօ­րեն Ք­րիս­տի­նե Կի­րա­կոս­յա­նը, քա­նի որ հա­ճախ ե­րե­խա­նե­րի խնդիր­նե­րը ծնունդ են առ­նում տա­նը, որ­ևէ ըն­տա­նե­կան կոնֆ­լիկ­տի պատ­ճա­ռով, իսկ ծնո­ղը, ի­մա­նա­լով թե ինչ է կա­տար­վում իր փոք­րի­կի հետ, կա­րող է գի­տակ­ցա­բար մեզ օգ­նել վե­րաց­նել ե­րե­խա­յի խնդի­րը»:

Խո­սե­լով «­Ձեր գի­տա­կը» ման­կա­կան կենտ­րո­նի մա­սին, անհ­նար է ան­տե­սել այ­լազ­գի ման­կիկ­նե­րի ներգ­րավ­վա­ծութ­յու­նը, ո­րոնք, կարճ ժա­մա­նակ լի­նե­լով կենտ­րո­նի սա­ներ, ար­դեն վարժ հա­ղոր­դակց­վում են հա­յե­րե­նով՝ ա­զատ ար­տա­հայ­տում ցան­կութ­յուն­ներն ու պա­տաս­խա­նում ի­րենց ուղղ­ված հար­ցե­րին:

Բաց դա­սե­րին, հան­դես­նե­րին ե­րե­խա­ներն ու ման­կա­վարժ­նե­րը մեծ ոգ­ևո­րութ­յամբ են պատ­րաստ­վում, չէ՞ որ սե­փա­կան գի­տե­լիք­ներն ու հմտութ­յուն­ներն ի ցույց դնել են ցան­կա­նում: Ա­վար­տա­կան հան­դես­նե­րի, տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի, հայ­րե­նա­սի­րա­կան ցե­րե­կույթ­նե­րի ժա­մա­նակ Ձեր գի­տա­կի սա­նե­րը հա­սուն դե­րա­սան­նե­րի պես ե­լույթ են ու­նե­նում՝ ա­մեն­քը աչ­քի ծայ­րով փնտրե­լով իր մայ­րի­կի ու տա­տի­կի հա­յաց­քը: Տես­նես նրան դուր ե­կա՞վ իմ խոս­քը:

Օրն ա­ռանց բնութ­յան դժվար է «­Ձեր գի­տա­կում» պատ­կե­րաց­նել, այս­տեղ ե­րե­խա­նե­րը թե այ­գե­պան­ներ են, թե այ­գու բեր­քը վա­յե­լող­ներ, թե ծա­ռե­րի զո­վին հանգս­տա­ցող­ներ, իսկ ամ­ռան տաք ար­ևը փոք­րիկ­նե­րը վա­յե­լում են ի­րենց հա­մար նա­խա­տես­ված լո­ղա­վա­զա­նում:

«­Ձեր գի­տա­կում» ա­մեն ե­րե­խա ան­հա­տա­կա­նութ­յուն է՝ շրջա­պատ­ված սի­րով ու բա­րութ­յամբ, հո­գա­տար վե­րա­բեր­մուն­քով և­ ա­պա­գա­յի նկատ­մամբ լու­սա­վոր պատ­կե­րա­ցում­նե­րով:

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ