Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:43

ԼՐԱՀՈՍ

Կրթության արդի հիմնախնդիրները աշխարհում, Հայաստանում. Աշոտ Բլեյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

-Խնդրում եմ ձևակերպեք կրթության նպատակը 21-րդ դարի մարտահրավերների համատեքստում՝ աշխար-հում, Հայաստանում:

Մենք, գիտեք ՀՀ օրենքով սահմանված, պետական աջակցությամբ կրթահամալիրի մանկավարժական հավաքանիով իրականացնում ենք հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրեր՝ նա-խադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, համերաշխ-ստեղծական-մոբիլ որակներով... Որ կարճ-կենդա-նի-կոնկրետ լինեմ, պիտի դուրս չգամ հանրակրթության շրջանակից, մեր նպատակադրումից... Համերաշխ-ստեղծական-մոբիլ երրորդության մեջ համերաշխի հոմանիշը ներառականն է, բացը, խտրություն բացառողը... Մոբիլը՝ հավաքն է, որ արդիական թվային և ուսուցողական (մանկավարժական) տեխնոլոգիաներն են հնարա-վոր դարձնում, առանց մահանայի-ամենուրը, անդադրումը, ինքնուրույնը: Ստեղծականը, բացի բառարանայի-նից, խնայողն է` նվազագույն նյութական ռեսուրսներով, ինքնաբավն է` ներքին պահանջմունքով, ինքն իր հա-մար... շարունակականը... ակտիվ-պատասխանատուն... միևնույն է, Ջանի Ռոդարիից ավելի լավ չես ասի` «որպեսզի ոչ ոք ստրուկ չլինի…»։

-Խոսենք Հայաստանում մատուցվող կրթական որակի և դրա` աշխարհում ընդունված կրթական չափորոշիչնե-րի համապատասխանության մասին: Այստեղ խոսենք, ինչու չէ, նաև ազգային կրթության մասին:

Հայ որա˜կ, միջազգային չափորոշի˜չ, ազգային կրթությո˜ւն... ո˜վ է ստեղծել… ու այս բոլորը մեկ հարցի մեջ: Քա-նի որ կրթությունը մարդու կյանքն է, պիտի խոսենք ոչ այնքան թվանշանների-բալերի, թեստերով ստուգվող արդյունքների մասին, որքան ուսուցողական, այդ թվում` իհարկե, հիգիենիկ միջավայրի, ուսուցման չափելի պայմանների, ընթացքի, ուսումնական կյանքով բավարարվածության՝ կրթական կյանքի որակի մասին. այն մասին, թե որքանով է ուսուցումը հարգում մարդու արժանապատվությունը, որքանով է այն խթանիչ-ներառա-կան, որքանով է խնայող-հարգանքով մարդու ժամանակի, նյութական միջոցների և մտավոր ջանքերի նկատ-մամբ... Հայաստանում այս առումով` ճամփան ո˜ւր, ճամփորդն ուր…

Ազգայինը ավանդույթով, գրով, ուսուցմամբ փոխանցվող, ժամանակի փորձությանը դիմացողն է, ասել է թե` արդիական, այսօր սովորող մարդուն առավելություն տվող մի բան… Այսպիսի ավանդը ենթադրում է հայագի-տական-հայրենաճանաչողական... աստվածայինի ձգտում... Ազգայինը հայ մարդու համար չի կարող տուրք լի-նել, որը բերում է, բովանդակությունից կտրված, ժամանակից, ձեր ասած` մարտահրավերներից դուրս, մայրս կասեր` ձև քշելուն…

-Հայաստանյան կրթական ցենզը որքանով է ապահովում աշխատաշուկայի պահանջները:

Որպես խոշոր գործատու` ասեմ. մասնագիտական կրթության դիպլոմին չեմ հավատում, չեմ վստահում: Մենք միշտ, մեր հիմնադրման օրից՝ 1989-ից սկսած, կյանքով՝ փորձով-գործով ենք ընտրում, ձևակերպման փուլում, ի թիվս ՀՀ աշխատանքային օրենսգրքով պահանջվող փաստաթղթերի, հիշում դիպլոմի մասին... Ինչպե՞ս վստա-հես, երբ այն կարելի է գնել... Մանկավարժական մասնագիտական կրթությունը երկու ոտով է կաղում... Փինա-չու շտամպումը, դիպլոմավորված գործազուրկի անպատասխանատու-անպատիժ կաղապարումը ցածր աշխա-տավարձի և մեծ գործազրկության պայմաններում հնարավորություն են տալիս հայտնի գործատուներին մաս-նագիտական որակավորմամբ զբաղվել` վերցնել ընդունակ-սովորելու մղումով դիպլոմավորին և արտադրա-կան պայմաններում կատարելագործել-վերապատրաստել, որտեղ գլխավորը ցկյանս-անընդհատ-անհոգնել ինքնակրթությունն է...


 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ


 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ