Շաբաթ, Սեպտեմբեր 23, 2017

 11:22

ԼՐԱՀՈՍ

Ա­վագ դպրոց. կա­յա­ցու­մը դեռ ըն­թաց­քում է

ՀՀ կրթա­կան հա­մա­կար­գը մար­տահ­րա­վեր­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջան է ապ­րում՝ կրե­լով նշա­նա­կա­լի փո­փո­խութ­յուն­ներ: Այդ փո­փո­խութ­յուն­ներն ընդգր­կել են կրթա­կան գոր­ծու­նեութ­յան տար­բեր ո­լորտ­ներ, և­ ա­մե­նա­կար­ևորն այն է, որ բա­րե­փո­խում­նե­րը շա­րու­նակ­վում են: Գոր­ծըն­թացն օ­րի­նա­չափ է, քա­նի որ կրթութ­յու­նը հա­մար­վում է պե­տութ­յան հեն­քա­յին ինս­տի­տուտ­նե­րից մե­կը:­Բա­րե­փո­խում­ներ չի­րա­կա­նաց­նել նշա­նա­կում է դուրս մնալ հա­մաշ­խար­հա­յին կրթա­կան տա­րած­քից: Բա­րե­փո­խում­նե­րի ի­րա­կա­նա­ցումն էլ կապ­ված է ռե­սուրս­նե­րի ներդր­ման հետ՝ մարդ­կա­յին, ֆի­նան­սա­կան և­ այլն:

Ժա­մա­նա­կի պա­հան­ջով միջ­նա­կարգ դպրոց­նե­րը տրոհ­վե­ցին հիմ­նա­կան և­ ա­վագ դպրոց­նե­րի: Անհ­րա­ժեշտ էր ա­պա­հո­վել կրթութ­յան ո­րա­կը, կրթա­կան հա­մա­կար­գը հա­մա­պա­տաս­խա­նեց­նել երկ­րի զար­գաց­ման ար­դի մի­տում­նե­րին: Ա­վագ դպրոց­նե­րի ստեղծ­ման ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րում սահ­ման­ված են ծրագ­րի ըն­դուն­ման անհ­րա­ժեշ­տութ­յան հիմ­նա­վո­րում­նե­րը: Ա­վագ դպրո­ցի նպա­տակն է ձևա­վո­րել կա­յա­ցած, ինք­նու­րույն քա­ղա­քա­ցի­ներ և գի­տա­կից, հստակ կողմ­նո­րո­շում ու նպա­տակ ու­նե­ցող ա­շա­կերտ­ներ: Ճիշտ է՝ սկզբում ա­վագ դպրո­ցի ներդ­րու­մը տա­րա­կու­սան­քով ըն­դուն­վեց հան­րութ­յան կող­մից, բայց այ­սօր շա­տերն են զգում ա­վագ դպրո­ցի հոս­քա­յին դա­սա­րան­նե­րում սո­վո­րե­լու, խո­րը և կա­յուն գի­տե­լիք­ներ ստա­նա­լու, ըն­դու­նե­լութ­յան քննութ­յուն­նե­րին ա­վե­լի արդ­յու­նա­վետ նա­խա­պատ­րաստ­վե­լու ա­ռա­վե­լութ­յուն­նե­րը: Ի­հար­կե հա­մա­կար­գը դեռ ու­նի կա­ռուց­ված­քա­յին և բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով  թե­րի կող­մեր, հե­ղի­նա­կութ­յան բարձ­րաց­ման խնդիր, բայց այ­սօր հան­րա­պե­տութ­յու­նում գոր­ծում են ա­վագ դպրոց­ներ, ո­րոնք կա­րո­ղա­ցել են ստեղ­ծել ներ­քին կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վետ հա­մա­կարգ, ո­րը տա­լիս է ցան­կա­լի արդ­յունք­ներ: Բե­նիա­մին Ժամ­կոչ­յա­նի ան­վան թիվ 119 ա­վագ դպրո­ցի օ­րի­նա­կով բա­ցա­հայ­տենք ա­վագ դպրոց­նե­րի ա­ռա­վե­լութ­յուն­նե­րը և դ­րանց կա­յաց­ման ճա­նա­պար­հին առ­կա թե­րութ­յուն­նե­րը: Մեր զրու­ցա­կի­ցը դպրո­ցի տնօ­րեն Հով­հան­նես Կա­րա­պետ­յանն է:

_- Ինչ ճա­նա­պարհ է ան­ցել Եր­ևա­նի թիվ 119 ա­վագ դպրո­ցը, որն ա­վե­լի շատ հայտ­նի է որ­պես ֆրան­սիա­կան դպրոց:

-Դպ­րո­ցը հիմ­նադր­վել է որ­պես Եր­կա­թու­ղա­յին­նե­րի դպրոց հե­ռա­վոր 1938 –ին: Եվ քա­նի որ այն գտնվել է եր­կաթգ­ծի վար­չութ­յան ու կա­յա­րա­նի տա­րած­քին մոտ, այս­տեղ սո­վո­րել են հիմ­նա­կա­նում եր­կա­թու­ղա­յին­նե­րի ե­րե­խա­նե­րը: 1961թ. դպրո­ցը վե­րա­կազ­մա­վոր­վել է ֆրան­սիա­կան թե­քու­մով դպրո­ցի, որ­տեղ ո­րոշ ա­ռար­կա­ներ հենց ֆրան­սե­րե­նով են դա­սա­վանդ­վել: Այդ տա­րի­նե­րից էլ դպրո­ցը սկսել են ճա­նա­չել որ­պես ֆրան­սիա­կան դպրոց: 1990թ. մեր դպրո­ցը վե­րան­վան­վեց Բե­նիա­մին Ժամ­կոչ­յա­նի ան­վան: Լի­բա­նա­նա­հայ ման­կա­վարժ, Սա­հակ­յան վար­ժա­րա­նի տնօ­րեն Բե­նիա­մին Ժամ­կոչ­յա­նը պատ­մութ­յան մեջ ան­մա­հա­ցել է ոչ միայն իր ման­կա­վար­ժա­կան նվիր­ված գոր­ծու­նեութ­յամբ, այլև պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ծա­վա­լած ման­կան­պաստ գոր­ծու­նեութ­յամբ: Նա հա­վա­քել է որ­բա­ցած հայ ե­րե­խա­նե­րին, տե­ղա­վո­րել իր հիմ­նած ման­կա­տա­նը, հոգ տա­րել նրանց կրթութ­յան և բա­րե­կե­ցիկ կյան­քի ա­պա­հով­ման մա­սին: Մեծ ման­կա­վար­ժի բա­րի գործն ու ա­նու­նը պահ­պա­նե­լու հա­մար նրա սա­նե­րը, ո­րոնք այժմ ապ­րում են ար­տերկ­րում, ցան­կա­ցել են մայր հայ­րե­նի­քում նրա ա­նու­նով կո­չել որ­ևէ դպրոց. ընտ­րութ­յունն ըն­կել է մեր դպրո­ցի վրա:

_ -Այ­սօր ար­դեն գոր­ծում եք որ­պես ա­վագ դպրոց. ի՞նչ ա­ռա­վե­լութ­յուն­ներ եք տես­նում այս վե­րա­կազ­մա­վոր­ման մեջ:

-Ա­ռան­ձին գոր­ծող ա­վագ դպրոց­նե­րի ստեղծ­ման ծրա­գի­րը նպա­տա­կաուղղ­ված է հան­րակր­թութ­յան վեր­ջին աս­տի­ճա­նում նա­խա­մաս­նա­գի­տա­կան խո­րաց­ված ու­սուց­մա­նը՝ կրթա­կան նպա­տա­կա­յին ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, ու­սուց­ման արդ­յու­նա­վե­տութ­յան բարձ­րաց­մանն ու ար­դիա­կա­նաց­մա­նը: Ա­վագ դպրո­ցը պետք է նպաս­տի սո­վո­րող­նե­րի մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­մա­նը, նա­խա­պատ­րաս­տի նրանց ինք­նու­րույն կյան­քին, այդ թվում՝ աշ­խա­տան­քա­յին շու­կա մտնե­լուն: Ան­ցել է ար­դեն ա­վե­լի քան ութ տա­րի: Այ­սօր ժա­մա­նա­կը չէ պա­տաս­խա­նե­լու այն հար­ցե­րին, թե արդ­յո՞ք կա­յա­ցել է ա­վագ դպրո­ցը, ճի՞շտ է զար­գաց­ման ընտր­ված ուղ­ղութ­յու­նը, այն ար­դա­րաց­նո՞ւմ է հա­սա­րա­կութ­յան և գա­ղա­փա­րի հե­ղի­նակ­նե­րի ակն­կա­լիք­նե­րը, թե՞ ա­վագ դպրո­ցը դեռևս կա­յաց­ման փու­լում է: Կար­ծում ենք այս աս­պա­րե­զում ան­վի­ճե­լի են ո­րո­շա­կի հա­ջո­ղութ­յուն­նե­րը: Նախ՝ ա­վագ դպրո­ցը սո­վո­րող­նե­րին տվեց հոս­քա­յին խո­րաց­ված ու­սուց­ման հնա­րա­վո­րութ­յուն: Այն ա­շա­կեր­տի հա­մար հնա­րա­վոր դարձ­րեց խո­րաց­ված ծրագ­րով  ու­սում­նա­սի­րել այն ա­ռար­կա­նե­րը, ո­րոնք անհ­րա­ժեշտ են ի­րեն ոչ միայն միաս­նա­կան քննութ­յուն­ներ հանձ­նե­լու, այլև իր ընտ­րած ա­պա­գա մաս­նա­գի­տութ­յան հի­մունք­նե­րին տի­րա­պե­տե­լու ա­ռու­մով: Բա­վա­կա­նին թեթ­ևաց­վե­ցին ոչ խո­րաց­ված ա­ռար­կա­նե­րի ծրագ­րե­րը: Ըստ ընտր­ված հոս­քե­րի կրճատ­վեց ու­սում­նա­սիր­ման են­թա­կա ա­ռար­կա­յա­ցան­կը: Օ­րի­նակ՝ հու­մա­նի­տար հոսքն ընտ­րած սո­վո­րո­ղը ա­վե­լի քիչ է ու­սում­նա­սի­րում այն ա­ռար­կա­նե­րը, ո­րոնք բնո­րոշ են բնա­գի­տա­մա­թե­մա­տի­կա­կան հոս­քին և հա­կա­ռա­կը: Ա­վագ դպրոց­նե­րը հա­մալր­վե­ցին դպրո­ցա­կան գույ­քով, լա­բո­րա­տո­րիա­նե­րով, հա­մա­կարգ­չա­յին ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա­յով: Կազ­մա­կերպ­վե­ցին ա­վագ դպրոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րի և տ­նօ­րեն­նե­րի հա­մար վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ, ներ­մուծ­վե­ցին գնա­հատ­ման նոր հա­մա­կար­գեր, վե­րա­նո­րոգ­վե­ցին բա­վա­կա­նին թվով դպրո­ցա­կան շեն­քեր…

-Ինչ­պե՞ս են ձևա­վոր­վում հոս­քա­յին դա­սա­րան­նե­րը:

-­Հոս­քա­յին դա­սա­րան­նե­րը ձևա­վոր­վում են ել­նե­լով ա­շա­կերտ­նե­րի նա­խա­սի­րութ­յուն­նե­րից՝ հու­մա­նի­տար, բնա­գի­տա­մա­թե­մա­տի­կա­կան, ընդ­հա­նուր հոս­քեր՝ օ­տար լե­զու­նե­րի, պատ­մաի­րա­վա­գի­տա­կան, տնտե­սա­գի­տա­կան, ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան, կեն­սա­քի­միա­կան և­ այլ են­թա­հոս­քե­րով: Ա­ռա­վել ու­շագ­րավ է Հա­յաս­տա­նում միայն մեզ մոտ գոր­ծող ֆրան­սե­րե­նի և գեր­մա­նե­րե­նի մի­ջազ­գա­յին ծրագ­րե­րի առ­կա­յութ­յու­նը:

Ֆ­րան­սե­րե­նի խո­րաց­ված ու­սուց­ման և լ­րա­ցու­ցիչ ֆրան­կո­ֆոն ծրա­գի­րը գոր­ծում է 2013 թվա­կա­նից ՀՀ ԿԳՆ և Հա­յաս­տա­նում Ֆ­րան­սիա­յի դես­պա­նութ­յան միջև կրթա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հու­շագ­րի հի­ման վրա ստեղծ­ված լի­ցե­յում: Այս­տեղ ըն­դու­նե­լութ­յու­նը կա­տար­վում է հին­գե­րորդ դա­սա­րա­նից, որ­տեղ ըն­դուն­վե­լու հա­մար ֆրան­սե­րեն ու­սում­նա­սի­րած լի­նե­լը պար­տա­դիր չէ: Լի­ցե­յում դա­սա­վան­դում են հիմ­նա­կա­նում Ֆ­րան­սիա­յից հրա­վիր­ված մաս­նա­գետ­նե­րը: Լի­ցե­յի շրջա­նա­վարտ­նե­րը ստա­նում են մի­ջազ­գա­յին դիպ­լոմ, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ու­սու­մը շա­րու­նա­կել Ֆ­րան­սիա­յում: Ներ­կա­յումս Հա­յաս­տա­նում Ֆ­րան­սիա­կան հա­մալ­սա­րա­նի ղե­կա­վա­րութ­յան հետ քննարկ­վում է ըն­դու­նե­լութ­յան քննութ­յուն­նե­րի ժա­մա­նակ մեր շրջա­նա­վարտ­նե­րին ֆրան­սե­րե­նի քննութ­յու­նից ա­զա­տե­լու հար­ցը:

Գեր­մա­նե­րե­նի խո­րաց­ված ու­սուց­մամբ «Շպ­րախ» դիպ­լոմ – ծ­րա­գի­րը նա­խա­տես­ված է այն ա­շա­կերտ­նե­րի հա­մար, ո­րոնք հիմ­նա­կան դպրո­ցում ու­սում­նա­սի­րել են գեր­մա­նե­րեն և­ ու­նեն ո­րո­շա­կի լեզ­վա­կան պա­շար: «Շպ­րախ» դիպ­լո­մը նրանց հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ու­սու­մը շա­րու­նա­կել Գեր­մա­նիա­յի տար­բեր բու­հե­րում: Բո­լո­րո­վին վեր­ջերս Հա­յաս­տա­նում Գեր­մա­նիա­յի դես­պան պա­րոն Քիս­լե­րը 19 «Շպ­րախ» դիպ­լոմ հանձ­նեց մեր դպրո­ցի շրջա­նա­վարտ­նե­րին:

-­Նոր կրթա­կան բա­րե­փո­խում­նե­րում ի՞նչն եք կար­ևո­րում, ինչ խնդիր­ներ եք տես­նում:

Ճիշտ է, ծրագ­րե­րը մա­սամբ բեռ­նա­թափ­վե­ցին, բայց ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կեց մնալ ծան­րա­բեռն­ված: Օ­րի­նակ ՝ հու­մա­նի­տար հոս­քի սո­վո­րո­ղը շա­րու­նա­կում էր ու­սում­նա­սի­րել մա­թե­մա­տի­կան և մ­յուս բնա­կան գի­տութ­յուն­նե­րը և հանձ­նել վեց ա­վար­տա­կան քննութ­յուն: Ըստ ո­րում ՝ նույն հու­մա­նի­տար հոս­քի սո­վո­րո­ղը, չնա­յած մա­թե­մա­տի­կան ու­սում­նա­սի­րում էր շա­բա­թա­կան ե­րեք ժա­մով, ա­վար­տա­կան քննութ­յուն հանձ­նում էր նույն թես­տով, ին­չով հանձ­նում էր հինգ և­ ա­վե­լի ժամ ծան­րա­բեռն­վա­ծութ­յուն ու­նե­ցող բնա­գի­տա­մա­թե­մա­տի­կա­կան հոս­քի սո­վո­րո­ղը: 12-րդ դա­սա­րա­նում սո­վո­րո­ղը ըն­դա­մե­նը չորս ա­միս էր ծրագ­րա­յին նոր նյութ ու­սում­նա­սի­րում, մյուս ա­միս­նե­րը տրա­մադր­ված էին այն ա­ռար­կա­նե­րի կրկնութ­յուն­նե­րին, ո­րոն­ցից ա­վար­տա­կան քննութ­յուն­ներ էին նա­խա­տես­ված: Ի ու­րա­խութ­յուն մեզ՝ 2016-2017 ուս­տար­վա նա­խա­շե­մին ՀՀ ԿԳՆ–ն ար­մա­տա­կան փո­փո­խութ­յուն­ներ է նա­խա­տե­սել վե­րո­հիշ­յալ խնդիր­նե­րի կար­գա­վոր­ման շուրջ: Այ­սօր շատ է խոս­վում կրկնու­սույց­նե­րի ինս­տի­տու­տի մա­սին: Փորձ է ար­վում մեղ­քը գցել դպրո­ցի վրա, որ իբր վեր­ջինս չի ա­պա­հո­վում ԲՈՒՀ ըն­դուն­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ գի­տե­լիք­նե­րի շե­մը: Ի­րա­կա­նում, եր­ևույթն առ­կա է, ո­րով­հետև ծնող­նե­րի շրջա­նում չգի­տակց­ված վախ կա, որ ե­րե­խան չի կա­րող հանձ­նել ըն­դու­նե­լութ­յան քննութ­յուն­նե­րը: Ի վեր­ջո եր­ևույթն ա­ռա­ջա­ցել է ըն­դու­նե­լութ­յան քննութ­յուն­նե­րի պատռ­ճա­ռով և­ ե­թե եր­ևույթն ա­ռա­ջա­ցել է ըն­դու­նե­լութ­յան քննութ­յուն­նե­րի պատ­ճա­ռով և­ ե­թե ու­զում ենք այն վե­րաց­նել, ու­րեմն՝ անհ­րա­ժեշտ  է վե­րաց­նել պատ­ճա­ռը ՝ ըն­դու­նե­լութ­յան քննութ­յուն­նե­րը: Ի դեպ, նա­խա­րար պա­րոն Լ. Մկրտչ­յա­նը վեր­ջերս հայ­տա­րա­րեց ա­վագ դպրո­ցում կրե­դի­տա­յին հա­մա­կար­գի ներդր­ման հնա­րա­վո­րութ­յան մա­սին, ո­րը հատ­կա­պես կլու­ծի վե­րոնշ­յալ խնդի­րը և կն­պաս­տի ա­վագ դպրո­ցի հե­ղի­նա­կութ­յան բարձ­րաց­մա­նը:

-Իսկ ման­կա­վար­ժա­կան ի՞նչ նե­րուժ ու­նի դպրո­ցը:

Այ­սօր ներդպ­րո­ցա­կան հա­մա­կար­գի կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վե­տութ­յու­նը պայ­մա­նա­վոր­ված է ման­կա­վար­ժա­կան հան­րույ­թում մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման, ու­սու­ցիչ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան, նո­րա­մու­ծութ­յուն­նե­րի ներդր­ման, դպրո­ցի զար­գաց­ման մա­կար­դա­կով:

Կր­թութ­յան զար­գաց­ման ժա­մա­նա­կա­կից պայ­ման­նե­րում, որ­տեղ ա­ռա­ջին հար­թութ­յուն է մղվում սո­վո­րո­ղի անձ­նա­յին ո­րակ­նե­րի զար­գաց­ման խնդի­րը, կար­ևոր­վում է ա­վագ դպրո­ցի պրո­ֆե­սիո­նալ ու­սուց­չի գոր­ծո­նը, որն ըն­դու­նակ պի­տի լի­նի կրթութ­յան հա­մա­կար­գում ի­րա­գոր­ծել սո­ցիալ-տնտե­սա­կան պայ­ման­նե­րի և­ ընդ­հա­նուր ի­րադ­րութ­յան փո­փո­խութ­յու­նը՝ ել­նե­լով ման­կա­վար­ժա­կան գոր­ծըն­թա­ցի կազ­մա­կերպ­ման ա­ռա­վել արդ­յու­նա­վետ տար­բե­րակ­նե­րի կի­րառ­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նից: Կար­ծում ենք՝ ա­շա­կերտ­նե­րի և­ ու­սուց­չի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան արդ­յու­նա­վե­տութ­յան գնա­հատ­ման չա­փա­նի­շա­յին հիմ­քը պետք է կա­ռուց­վի ոչ միայն ձեռք բեր­ված գի­տե­լիք­նե­րի, կա­րո­ղութ­յուն­նե­րին ու հմտութ­յուն­նե­րին հետ­ևե­լու և դ­րանք գնա­հա­տե­լու, այլ նաև սո­վո­րող­նե­րի անձ­նա­յին ո­րակ­նե­րի ձևա­վոր­ման վրա, որ­տեղ կար­ևոր­վում է գի­տակ և հ­մուտ ու­սուց­չի առ­կա­յութ­յան գոր­ծո­նը:

Ի­հար­կե լավ է, երբ որ դպրոց են մտնում ե­րի­տա­սարդ ու­ժեր, և­ ա­ռա­վել լավ է, երբ այդ ե­րի­տա­սարդ­նե­րի մեջ նկա­տում ես կա­տա­րե­լա­գործ­վե­լու ձգտում և ն­վիր­վա­ծութ­յուն աշ­խա­տան­քին: Բայց մյուս կող­մից կար­ևոր է տա­րի­նե­րի վաս­տակ ու ներդ­րում ու­նե­ցող ու­սու­ցիչ­նե­րի ներ­կա­յութ­յու­նը դպրո­ցում՝ ու­սում­նա­դաս­տիա­րակ­չա­կան գոր­ծըն­թա­ցի կազ­մա­կերպ­ման, ե­րի­տա­սարդ ու­սու­ցիչ­նե­րին օգ­նե­լու և կա­յաց­նե­լու, ա­շա­կերտ­նե­րին ճիշտ ուղ­ղոր­դե­լու, կա­յուն և խո­րը գի­տե­լիք­ներ տա­լու ա­ռու­մով, որ­պի­սիք շա­րու­նա­կում են մնալ դպրո­ցում որ­պես կրթութ­յան ա­մուր հե­նաս­յուն:

 

 Երևակ - Գիտակրթական համակարգ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ