Ուրբաթ, Սեպտեմբեր 22, 2017

 14:05

ԼՐԱՀՈՍ

Գ­րա­գետ հիմ­քեր ար­վես­տի հա­մար

Տես­նել ու ըն­կա­լել, գնա­հա­տել  ու վեր­լու­ծել գե­ղե­ցի­կը և վեր­ջա­պես ա­րա­րել գե­ղե­ցի­կը սո­վո­րեց­նում է ար­վես­տը: Գե­ղե­ցի­կը ար­վես­տում միայն ար­տա­քին կա­տար­յալ ձևե­րը չէ. այն ներ­դաշ­նա­կութ­յան, հու­մա­նիզ­մի, կա­տա­րե­լութ­յան, ո­գե­ղե­նութ­յան խորհր­դա­նիշ է՝ ան­կախ ժա­մա­նա­կաշր­ջա­նից:  Եվ որ­պես­զի մար­դու մեջ ա­մեն ինչ՝ և­ ար­տա­քի­նը, և հո­գին, և մտ­քե­րը գե­ղե­ցիկ լի­նեն, պետք է պատ­շաճ ու­շադ­րութ­յուն դարձ­նել ե­րե­խա­նե­րի գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կութ­յա­նը, այն դնել ճիշտ հիմ­քի վրա, պահ­պա­նել և զար­գաց­նել նրանց ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­ղանդ­նե­րը: Մեր երկ­րում այդ ա­ռա­քե­լութ­յամբ զբաղ­վում են ար­վես­տի և­ ե­րաժշ­տա­կան դպրոց­նե­րը: Իսկ թե այդ դպրոց­ներն ինչ­պես են գոր­ծում, ինչ խնդիր­ներ հաղ­թա­հա­րում և­ ինչ հա­ջո­ղութ­յուն­ներ ու­նե­նում, փոր­ձե­ցինք պար­զել մեկ դպրո­ցի օ­րի­նա­կով. ՍԲար­խու­դար­յա­նի ան­վան ար­վես­տի դպրոց, տնօ­րեն Սո­նա Գա­լաջ­յան:

Ս.­Բար­խու­դար­յա­նի ան­վան ե­րաժշ­տա­կան դպրո­ցը հիմ­նադր­վել է 1973 թվա­կա­նին: Դպ­րո­ցի ներ­կա­յիս տնօ­րեն Սո­նա Գա­լաջ­յա­նը այս­տեղ աշ­խա­տել է 1976 թվա­կա­նից: Նա հի­շում է դպրո­ցի ա­ռա­ջին տնօ­րեն թիֆ­լի­սա­հայ ջու­թա­կա­հար Ռո­բերտ Են­գի­բա­րո­վին, ով մեծ ներդ­րում է ու­նե­ցել  դպրո­ցի կա­յաց­ման ու զար­գաց­ման գոր­ծում, ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­ներ ա­պա­հո­վել ոչ միայն Ս.­Բար­խու­դար­յա­նի ան­վան, այլև մայ­րա­քա­ղա­քի շատ այլ ե­րաժշ­տա­կան դպրոց­նե­րի հա­մար: «Դ­րանք մեր դպրո­ցի ա­մե­նա­ծաղ­կուն տա­րի­ներն էին. սա­նե­րի թի­վը հաս­նում էր 450-ի, ե­րաժշ­տա­կան բո­լոր բա­ժին­նե­րը ՝­լա­րա­յին, փո­ղա­յին, ժո­ղովր­դա­կան գոր­ծիք­ներ,  աշ­խա­տում էին ծան­րա­բեռն­ված: Մենք այն բա­ցա­ռիկ դպրոց­նե­րից էինք, որ եր­գե­հո­նի դա­սա­րան է ու­նե­ցել: ԽՄ տա­րի­նե­րին ե­րաժշ­տա­կան դպրոց­նե­րում լավ դրվածք էր: Դպ­րոց­նե­րը  հա­գե­ցած էին մե­թո­դա­կան ու մաս­նա­գի­տա­կան անհ­րա­ժեշտ գրա­կա­նութ­յամբ ու կադ­րե­րով: Ակ­տիվ էր ե­րաժշ­տա­կան դպրոց­նե­րի և կոն­սեր­վա­տո­րիա­յի  միջև կա­պը, ա­մեն տա­րի դպրո­ցում կազ­մա­կերպ­վում էին հան­դի­պում-ցե­րե­կույթ­ներ  կոմ­պո­զի­տոր­նե­րի հետ (­Գա­յա­նե Չե­բո­տար­յան, Վա­ղար­շակ Կո­տո­յան, Է­դո­ւարդ Միր­զո­յան և­ ու­րիշ­ներ), ե­րա­ժիշտ ման­կա­վարժ­նե­րը հա­ճախ մեկ­նում էին վե­րա­պատ­րաս­տում­նե­րի, մեր սա­նե­րը ԽՄ տար­բեր քա­ղաք­նե­րում` Մոսկ­վա, Ռի­գա, Յալ­թա և­ այ­լուր, հա­մերգ­նե­րի էին մաս­նակ­ցում: Ու­նե­ցել ենք հրա­շա­լի ման­կա­վար­ժա­կան կազմ` ինչ­պես, օ­րի­նակ, կոմ­պո­զի­տոր Էմ­մա Միհ­րան­յա­նը»:

ԽՄ փլու­զու­մից հե­տո այս ե­րաժշ­տա­կան դպրո­ցը   ևս հայտն­վեց ճգնա­ժա­մի մեջ, բայց կա­րո­ղա­ցավ գո­յատ­ևել: Այ­սօր ար­դեն  Ս. Բար­խու­դար­յա­նի ան­վան ար­վես­տի դպրո­ցը ար­տադպ­րո­ցա­կան կրթութ­յուն ի­րա­կա­նաց­նող, բարձր վար­կա­նիշ ձեռք բե­րած ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յուն է, ո­րի սա­նե­րը հա­ճախ ու մեծ հա­ջո­ղութ­յամբ ե­լույթ­ներ են ու­նե­նում հան­րա­պե­տա­կան տար­բեր փա­ռա­տո­նե­րում և մր­ցույթ­նե­րում: «Այս մրցույթ­նե­րի, փա­ռա­տոն­նե­րի ու հա­մերգ­նե­րի կազ­մա­կեր­պումն ու պատ­շաճ ի­րա­կա­նա­ցու­մը շատ կար­ևոր են ա­պա­գա ե­րա­ժիշտ­նե­րի կա­յաց­ման, նոր տա­ղանդ­նե­րի բա­ցա­հայտ­ման հա­մար,- ա­սում է դպրո­ցի ղե­կա­վա­րը, - չէ՞ որ  ար­վես­տը նախ­ևա­ռաջ բե­մից ներ­կա­յաց­նե­լու հա­մար է: Այն  չի կա­րող մնալ դպրոց­նե­րի դա­սա­րան­նե­րի պա­տե­րի մեջ: Ար­վես­տը բեմ է պա­հան­ջում»: Ե­րե­խա­նե­րին ոգ­ևո­րե­լու, նրանց տա­ղանդ­նե­րը ցու­ցադ­րե­լու հա­մար դպրո­ցը տա­րե­վերջ­յան հաշ­վե­տու հա­մերգ­նե­րից բա­ցի հա­ճախ կազ­մա­կեր­պում է տո­նա­կան հա­մերգ­ներ  և հայ կոմ­պո­զի­տոր­նե­րից որ­ևէ մե­կին նվիր­ված հուշ-ե­րե­կո­ներ, ո­րոնք կա­յա­նում են Ա. Բա­բա­ջան­յա­նի ան­վան պե­տա­կան ե­րաժշ­տա­ման­կա­վար­ժա­կան քո­լե­ջում կամ Զեյ­թու­նի մշա­կու­թա­յին կենտ­րո­նում: Դպ­րո­ցի սա­նե­րը հա­ջո­ղութ­յամբ հան­դես են գա­լիս նաև Հա­յաս­տա­նում Ֆ­րան­կո­ֆո­նիա­յի օ­րե­րին,  «Ն­ռան հա­տիկ» ման­կա­պա­տա­նե­կան թա­տե­րա­կան մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նում: Իսկ 2016 հու­լի­սին դպրո­ցից 2 սան ՝ վո­կա­լի բաժ­նից Լու­սի­նե Ա­վե­տիս­յա­նը և դաշ­նա­մու­րի ու թավ­ջու­թա­կի բաժ­նից Է­լեն Պո­ղոս­յա­նը մեկ­նե­ցին Ս­լո­վե­նիա և Ի­տա­լիա: Ծ­րագ­րա­յին հա­մեր­գից բա­ցի հան­պատ­րաս­տից ներ­կա­յաց­րել են Կո­մի­տաս, վար­պե­տաց դա­սեր են ու­նե­ցել երգ­չու­հի Կա­զա­նովս­կա­յա­յի մոտ: Ն­րանք մեծ տպա­վո­րութ­յուն­նե­րով են վե­րա­դար­ձել հայ­րե­նիք:

Սո­նա Գա­լաջ­յա­նը ա­ռանձ­նաց­նում է Եր­ևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ե­րաժշ­տա­կան և­ ար­վես­տի դպրոց­նե­րի մրցույթ-փա­ռա­տո­նը, որն ի­րա­կա­նաց­վում է ար­դեն 9 տա­րի, և­ ի­րենց սա­ներն այս­տեղ բա­վա­կան հա­ջող մաս­նակ­ցութ­յուն են ու­նե­նում: Ճիշտ է՝ այն ու­նի կազ­մա­կերպ­չա­կան ո­րո­շա­կի թե­րութ­յուն­ներ, ո­րոն­ցից դպրո­ցի ղե­կա­վա­րը ա­ռա­ջի­նը նշում է այն, որ թույլ չեն տա­լիս նույն  սա­նը երկ­րորդ ան­գամ մաս­նակ­ցի, երկ­րոր­դը՝ պա­հան­ջում են ե­րաժշ­տա­կան այն­պի­սի գոր­ծիք­նե­րի մաս­նակ­ցութ­յուն, ո­րոնք ոչ բո­լոր ար­վես­տի դպրոց­ներն ու­նեն, հետ­ևա­բար ի­րենց արդ­յունք­նե­րով այդ դպրոց­նե­րը սկսում են զի­ջել: «Ես այս տա­րի ու­նեմ ջու­թա­կա­հար, բայց երկ­րորդ լա­րա­յին գոր­ծի­քա­հար մաս­նա­կից չեմ կա­րող ու­ղար­կել, ո­րով­հետև նա­խորդ տար­վա մեր մաս­նա­կից թավ­ջու­թա­կա­հարն այս տա­րի ի­րա­վունք չու­նի մաս­նակ­ցե­լու: Մ­տա­հո­գիչ է նաև հար­վա­ծա­յին գոր­ծիք­նե­րի մաս­նակ­ցութ­յան հար­ցը: Օ­րի­նակ՝ պա­հան­ջում են, որ մա­րին­բա­ֆոն մաս­նակ­ցի, սա նախ­կին քսի­լո­ֆո­նի կա­տա­րե­լա­գործ­ված տար­բե­րակն է, բայց այն շատ թանկ ար­ժե, և մեր դպրո­ցը ձեռք բե­րե­լու հնա­րա­վո­րութ­յուն չու­նի: Ն­ման մո­տե­ցու­մը սխալ է, չպետք է պար­տադ­րել այս կամ այն գոր­ծի­քի մաս­նակ­ցութ­յու­նը, դպրոց­նե­րին պետք է տալ ա­զատ ընտ­րե­լու, մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րութ­յուն»: Չ­նա­յած ո­րոշ թե­րութ­յուն­նե­րին՝ Սո­նա Գա­լաջ­յա­նը շեշ­տում է, որ քա­ղա­քա­պե­տա­րա­նի այս մրցույթ-փա­ռա­տո­նը ընդ­հա­նուր առ­մամբ դար­ձել է ե­րաժշ­տա­կան խո­շոր ի­րա­դար­ձութ­յուն, ո­րը ստեղ­ծում է մրցակ­ցա­յին ա­ռողջ մի­ջա­վայր, ոգ­ևո­րում ու խրա­խու­սում է ե­րե­խա­նե­րին՝ ի­րենց ե­րաժշ­տա­կան գի­տե­լիք­ներն ու տա­ղան­դը կա­տա­րե­լա­գոր­ծե­լու հա­մար:

Իսկ խնդիր­նե­րից Սո­նա Գա­լաջ­յա­նը  ա­ռանձ­նաց­նում է լավ ե­րա­ժիշտ ման­կա­վարժ­նե­րի պա­կա­սը. «­Ճիշտ է` ու­նենք լավ ե­րի­տա­սար­դութ­յուն, բայց ա­ռայժմ  չու­նենք ո­րակ­յալ կրթա­կան մա­կար­դակ: Ա­պա­գա­յում , ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, մենք կադ­րե­րի զգա­լի պա­կաս կու­նե­նանք:  Իս­կա­կան ման­կա­վար­ժը պետք է այն­քան պատ­րաստ­ված լի­նի, որ կա­րո­ղա­նա ե­րե­խա­յին գրա­գետ, մատ­չե­լի ու հե­տաքր­քիր մա­տու­ցի ե­րաժշ­տութ­յան ու ար­վես­տի դա­սե­րը, նա պետք է  ե­րե­խա­յի հետ հա­մա­պա­տաս­խան վար­վե­լաձև ու­նե­նա, կա­րո­ղա­նա նրան ոգ­ևո­րել, խրա­խու­սել, օգ­նել, որ չհիաս­թափ­վի»:

Ս. Բար­խու­դար­յա­նի ան­վան  ե­րաժշ­տա­կան դպրո­ցը 2000 թվա­կա­նից սկսեց գոր­ծել որ­պես ար­վես­տի դպրոց, և­ ե­րաժշ­տա­կան բա­ժին­նե­րին զու­գա­հեռ այս­տեղ սկսե­ցին գոր­ծել նկար­չութ­յան, պա­րի, վո­կա­լի, թա­տե­րա­կան բա­ժին­նե­րը: «­Մեր թա­տե­րա­կան բաժ­նի ղե­կա­վա­րը` տի­կին Մա­րիամ Ա­հա­րոն­յա­նը , Վար­դան Ա­ճեմ­յա­նի ու­սա­նո­ղու­հին է ե­ղել: Նա այն­պի­սի բե­մադ­րութ­յուն­ներ է կազ­մա­կեր­պում, ո­րոնք հա­ջո­ղութ­յամբ ներ­կա­յաց­նում ենք տար­բեր մրցույթ­նե­րում»,-ա­սում է Ս. Գա­լաջ­յա­նը: Նա հպար­տութ­յամբ նշում է, որ բո­լոր բա­ժին­նե­րում ի­րենց սա­նե­րը լավ արդ­յունք­ներ են ցու­ցա­բե­րում: «Այս տա­րի՝ եր­կար տա­րի­նե­րի սպա­սու­մից հե­տո հիմ­նա­կան վե­րա­նո­րոգ­վեց դպրո­ցը: Բո­լորս այ­սօր եր­ջա­նիկ ենք ոտք դնում բա­րե­լավ­ված, մա­քուր և վե­րա­նո­րոգ­ված դպրոց: Շ­նոր­հա­կալ ենք կա­ռա­վա­րութ­յա­նը, քա­ղա­քա­պե­տա­րա­նին՝ հան­ձին Տա­րոն Մար­գար­յա­նի: Դպ­րո­ցին հատ­կաց­վել են նաև նոր ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­ներ, ո­րոնց կա­րի­քը խիստ էր դպրո­ցում: Եվ այս ա­մե­նը շա­րու­նա­կա­կան է լի­նե­լու»:

Դպ­րո­ցի ղե­կա­վա­րը նկա­տում է, որ ար­վես­տի  դրա­կան ազ­դե­ցութ­յու­նը զգա­լով՝ ա­վե­լի ու ա­վե­լի շատ ծնող­ներ են ձգտում ա­պա­հո­վել ի­րենց ե­րե­խա­նե­րի գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կութ­յու­նը և­ ըն­դու­նել ար­վես­տի դպրոց: Ան­չափ մեծ է ծնող­նե­րի դե­րը ե­րե­խա­յին դե­պի ար­վեստ ուղ­ղոր­դե­լու, նրան խրա­խու­սե­լու, օգ­նե­լու հար­ցում: Ս. Գա­լաջ­յա­նը հի­շում է իր ման­կութ­յու­նը, իր պա­պի­կին, ով ե­ղել է ինք­նուս ջու­թա­կա­հար. «­Նա այն­պի­սի «Կ­ռունկ» էր նվա­գում, որ հուզ­վում էր ու հու­զում մեզ: Ու պար­տադ­րում էր, որ մենք ե­րաժշ­տա­կան կրթութ­յուն ստա­նանք: Հենց նրա շնոր­հիվ էլ գծվեց դե­պի ե­րաժշ­տութ­յունն իմ ու­ղին»:  Ե­րաժշ­տութ­յամբ զբաղ­վե­լը դրա­կան է ազ­դում նաև ե­րե­խա­յի մտա­վոր ու հոգ­ևոր զար­գաց­ման վրա, հա­մոզ­ված է Ս. Գա­լաջ­յա­նը. «Ե­րաժշ­տութ­յամբ զբաղ­վող ե­րե­խան զգա­լիո­րեն տար­բեր­վում է մյուս­նե­րից, թե ին­տե­լեկ­տով, թե նիս­տու­կա­ցով, ո­րը մշակ­վում է գոր­ծի­քի կող­քին նստե­լուց, այն բռնե­լուց, գոր­ծի­քին վե­րա­բեր­վե­լուց»: 

Ս. Բար­խու­դար­յա­նի ան­վան  ար­վես­տի դպրո­ցի բազ­մա­թիվ սա­ներ են ի­րենց բարձ­րա­գույն կրթութ­յու­նը շա­րու­նա­կել ար­վես­տի ուղ­ղութ­յամբ, այս դպրոցն ա­վար­տած շատ ե­րա­ժիշտ­ներ են մեկ­նել ար­տա­սահ­ման՝ մեծ հա­ջո­ղութ­յուն­նե­րի հաս­նե­լով օ­տար բե­մե­րում: «­Բայց ե­րաժշ­տա­կան դպրոց­նե­րի ա­ռա­քե­լութ­յու­նը միայն ե­րա­ժիշտ պատ­րաս­տե­լը չէ. մենք նախ­ևա­ռաջ աշ­խա­տում ենք գրա­գետ ու կիրթ ունկն­դիր պատ­րաս­տե­լու ուղ­ղութ­յամբ: Նախ­կի­նում ե­րաժշ­տա­կան դպրոց­ներ ըն­դուն­վում էին մրցու­թա­յին կար­գով, ստուգ­վում էին ե­րե­խա­յի ե­րաժշ­տա­կան լսո­ղութ­յունն ու ու­նա­կութ­յուն­նե­րը: Այ­սօր ե­րաժշ­տա­կան բա­ժին­ներ ըն­դու­նում ենք բո­լոր այն ե­րե­խա­նե­րին, ով­քեր դի­մում են և­ ու­զում են սո­վո­րել՝ ա­ռանց հաշ­վի առ­նե­լու նրանց ե­րաժշ­տա­կան ու­նա­կութ­յուն­նե­րը: Մի կող­մից սա դժվա­րաց­նում է ման­կա­վարժ­նե­րի աշ­խա­տան­քը, բայց մյուս կող­մից դա մեզ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս այդ ե­րե­խա­նե­րի մեջ ձևա­վո­րել բարձր ճա­շակ և­ իս­կա­կան ար­վես­տի հան­դեպ սեր և գ­նա­հա­տանք: Ի­հար­կե ու­նենք հրա­շա­լի սա­ներ, ով­քեր հաղ­թել են տար­բեր մրցույթ­նե­րում, դպրոց ոս­կե մե­դալ­ներ են բե­րել: Բայց Աստ­ծո շնոր­հով օժտ­ված են հա­տու­կեն­տե­րը, քչերն են դառ­նում իս­կա­կան ե­րա­ժիշտ­ներ, մյուս կող­մից էլ ե­րաժշ­տա­կան դպրո­ցում ու­սա­նե­լով ե­րե­խա­նե­րը ա­պա­գա­յում կա­րո­ղա­նում են ճիշտ ըն­կա­լել ե­րաժշ­տութ­յու­նը, տար­բե­րա­կել վա­տը լա­վից, դա­սա­կանն ու ազ­գա­յի­նը` օ­տա­րա­ծին ու ցած­րո­րակ ռիթ­մե­րից, ձևա­վո­րում են ե­րաժշ­տա­կան բարձր ճա­շակ` կա­ռուց­ված դա­սա­կան ու ազ­գա­յին հիմ­քի վրա»:

 

 Երևակ - Գիտակրթական համակարգ

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ